Բանկի մասին

Լավ է մեկ անգամ տեսնել 

Փոխօգնության գաղափարը

Դեռևս XIX դարում պատմական Հայաստանի տարածքի մեծ մասում ծնունդ են առնում յուրօրինակ վարկային ընկերություններ: Վերջիններիս կողմից գյուղացիներին սերմի և լծկանի տրամադրման շնորհիվ ապահովվում էր վարի, ցանքի, բերքահավաքի և մյուս աշխատանքների ժամանակին կատարումը: Փոխօգնության վրա հիմնված այդպիսի ընկերությունների մի բացառիկ օրինակ ենք հանդիպում արդեն XX դարի սկզբին` ներկայիս Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում: Այստեղ մի քանի տարի շարունակ վերոհիշյալ սկզբունքով գործում էր սերմացուի բանկ: Նրա սկիզբը դրվել է գյուղի տերտերի նախաձեռնությամբ, երբ մի բերքառատ տարի ունևոր գյուղացիների կողմից կազմավորվեց ցորենի սերմացուի պաշար, որից իրավունք տրվեց օգտվելու գյուղի առավել չունևոր ու կարիքավոր, բայց աշխատասեր գյուղացիներին:

Խորհրդային կարգերի հաստատման հետ միաժամանակ բանկային համակարգը, մասնավորապես գյուղատնտեսության ֆինանսավորումը, կենտրոնացվեց պետության ձեռքում: Գյուղատնտեսական մթերքների արտադրությունը իրականացվում էր կենտրոնացված պլանային տնտեսության պայմաններում` կոլխոզների և սովխոզների միջոցով:

Բարեփոխումները գյուղատնտեսության ոլորտում սկսվեցին 1991թ. հողի սեփականաշնորհումից, որի արդյունքում հանրապետությունում գործող 938 խոշոր պետական և կոլեկտիվ ձեռնարկությունները տրոհվեցին և ձևավորվեցին փոքր գյուղացիական տնտեսություններ:
Տնտեսությունների փոքր չափերի, մայրաքաղաքից աշխարհագրական հեռավորության, իրացվելի ակտիվների բացակայության, գյուղատնտեսության ոլորտին հատուկ բարձր ռիսկայնության, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի փոքր չափերի և մեծ ծախսատարության հետևանքով առևտրային բանկերը խուսափում էին գյուղատնտեսությունը վարկավորելուց:

Այս հանգամանքներից ելնելով ստեղծվեց ACBA բանկը:

Հաշվի առնելով վերոհիշյալը Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով Եվրամիությունը որոշեց ֆինանսավորել գյուղացիական տնտեսությունների վարկավորման իրականացման հնարավորությունների ուսումնասիրության ծրագիրը, որին հետևեց ACBA բանկի ստեղծումը:

Բանկի հիմնադրումը

Բանկը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում:

Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայությունը հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ հաջողությամբ իրակացրեցին բանկի ստեղծման եռափուլ ծրագիրը

  • ծրագրի իրականացման առաջին փուլում (1993–1994թթ.) ուսումնասիրվեցին Հայաստանի գյուղատնտեսության ֆինանասավորման հնարավոր տարբերակները, որի արդյունքում առաջարկվեց Եվրոպական կոոպերատիվ բանկի մոդելով գյուղատնտեսական բանկի ստեղծման գաղափարը:
  • 1994թ. սեպտեմբերից մինչև 1995թ. դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցավ ACBA բանկի կառուցվածքային հիմնադրում, որի հիմնական ձեռքբերումը եղավ 60 գյուղացիական փոխօգնության միավորումների ստեղծումը: Գյուղացիական փոխօգնության միավորումներ ստեղծվեցին Հայաստանի չորս մարզերում` Արմավիր (Էջմիածին), Արարատ (Արտաշատ) և Շիրակ (Գյումրի) և Վայոց Ձոր (Եղեգնաձոր):
  • գործառնական հիմնադրումը (1996թ.) նշանավորվեց Բանկի և նրա երեք մասնաճյուղերի ստեղծմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 1996թ. մարտի 29-ին բանկային գործառնությունների իրականացման արտոնագրի տրամադրմամբ:

 

ACBA բանկի և աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի միջև երկար տարիների փոխշահավետ համագործակցությունը հանգեցրին նրան, որ 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: ACBA բանկը վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության և վերանվանվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ:

Բանկի առաքելությունը

Լինել հասանելի, վստահելի և կայուն ֆինանսական գործընկեր հասարակության բոլոր խավերի համար

Բանկի արժեքները

  • Փոխօգնություն
  • Հավատարմություն
  • Պրոֆեսիոնալիզմ
  • Նորարարություն
  • Ազնվություն
  • Սոցիալական պատասխանատվություն

Բանկի նպատակը

Բանկի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը:

 

Բանկի կանոնադրությունը
Բանկի գրանցման վկայականը
Բանկի լիցենզիան