Կորպորատիվ կառավարում

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդին կից գործող մշտական հանձնաժողովներ գոյություն չունեն:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը 28.02.2015թ. դրությամբ 1154 է:

 

Բանկի գլխավոր գործադիր տնօրենի աշխատանքի գնահատման սկզբունքներն են`

  • Բանկի գլխավոր գործադիր տնօրենի աշխատանքի գնահատման գործառույթը վերապահվում է Բանկի խորհրդին,
  • Բանկի գլխավոր գործադիր տնօրենի աշխատանքների գնահատման գործընթացն իրականացվում է` ելնելով Բանկի հեռանկարային զարգացման ծրագրով պլանավորված առանձին ցուցանիշների (այդ թվում` ակտիվների մեծության, վարկային ներդրումների որակի, շահույթի մեծության, ըստ ընդհանուր կապիտալի և ակտիվների շահութաբերության մակարդակների) կատարողականից, Բանկի ամփոփ գնահատման ՔԱՄԵԼՍ ցուցանիշի մեծությունից, Բանկում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումից, կառավարման իրավասու անձանց կողմից հաստատած ներքին իրավական ակտերի և այլ որոշումների պատշաճ կատարումից, ռիսկերի կառավարման քաղաքականության իրագործումից, վարվող կադրային քաղաքականությունից, Բանկի ընթացիկ գործունեության արդյունավետ կառավարումից և այլն,
  • Բանկի խորհուրդը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի կատարած աշխատանքը գնահատում է խորհրդին պարբերաբար ներկայացվող հաշվետվությունների հիման վրա: