Հաճախորդի Իրավունքները

Հարգելի հաճախորդ, Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել զանգահարելով (374 10) 31 88 88 հեռախոսահամարով, կամ ուղարկել acba@acba.am, marketing@acba.am էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև ուղարկել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, ք. Երևան, 0009, Բայրոնի 1 հասցեով:

Ցանկացած անձ իրավունք ունի գրավոր դիմումը ներկայացնելուց երեք բանկային օրվա ընթացքում ստանալ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:

  • Տեղեկատվությունը սովորական փոստային առաքման դեպքում (մինչև 150 գրամ) - 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
  • Թղթային առձեռն տրամադրման և էլեկտրոնային առաքման դեպքում - անվճար:


Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով` acba@acba.am, կամ փոստով` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, ք. Երևան, 0009, Բայրոնի 1 հասցեով:

 

Բանկում գործում է թեժ գծի ծառայություն 010 31 88 78

 

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հաճախորդների բողոք-պահանջների քննարկման ընթացակարգ

 

Բողոք-պահանջի քննության գործընթացը հակիրճ նկարագրող ամփոփաթերթ

 

Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր

 

Հաճախորդի կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտի ձև

 

Հայաստանի Հանրապետության օրենքը «Բանկերի և բանկային գործունեության մասին»