Թողարկվել է ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկել է ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը:

Դառնալով ArCa Credit քարտի քարտապան՝ հաճախորդները կստանան 5 տարի գործողության ժամկետով և նվազող սահմանաչափով վարկային գծով ArCa տեսակի քարտ, որի միջոցով ՀՀ ողջ տարածքում կարող են կատարել ինչպես կանխիկացման, այնպես էլ վճարային գործառնություններ:

 

Ի տարբերություն ստանդարտ վարկային գծերի՝ նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է Բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով՝ հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կանոնավոր մարել և զրոյացնել գործող վարկային պարտավորությունները:

 

Ընդ որում, հաճախորդի դիմումի ուսումնասիրման արդյունքում, մինչև 500,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթով նվազող սահմանաչափով վարկային գիծ հնարավոր է ստանալ առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման,  իսկ եկամուտը հաստատող փաստաթղթի և գրավի առկայության դեպքում վարկային գծի առավելագույն սահմանաչափը կարող է կազմել մինչև 10,000,000 (ներառյալ) ՀՀ դրամ  կամ համարժեք արտարժույթ:

 

 Միևնույն ժամանակ ArCa Credit քարտի քարտային հաշվին հնարավոր է նաև կցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկվող միջազգային Visa Electron, Maestro կամ MasterCard UEFA Champions League տեսակի քարտեր, որոնց շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան օգտագործել տրամադրված վարկային միջոցները նաև ՀՀ սահմաններից դուրս: