Առևտրային վարկային գիծ

Ձեզ անհրաժեշտ են շրջանառու միջոցների պահանջի ծածկման համար դրամական միջոցներ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է վարկային գիծ: 
Վարկային գիծը տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք վերջին 1 տարվա ընթացքում ունեն անընդհատ աշխատանքային փորձ.

 

Վարկային գծի առավելությունները.

 
  • Վարկի և տոկոսների մարումը կատարվում է ժամկետի վերջում
  • Մինչև վարկային գծի գործողության ավարտը հաճախորդն իրավունք ունի փոփոխել վարկային գծի գումարի մեծությունը:

Վարկային գծի տրամադրման պայմաններն են.

 
  • Արժույթը - ՀՀ դրամ, արտարժույթ:
  • Առևտրային վարկային գծի առավելագույն գումարի չափը որոշելիս հիմք են ընդունվում հաճախորդի` Բանկում ունեցած բոլոր հաշիվների շարժը և/կամ հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքները: Ընդ որում հաշվի շարժի հիման վրա տրամադրվող վարկային գծի գումարը չի կարող գերազանցել հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց Բանկում ունեցած բոլոր հաշիվների վերջին 1 տարվա միջին ամսական շարժի 70%-ը:
  • Վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով:
  • Վարկային գծի օգտագործված մասի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով և արտարժույթով 13-24%
  • Վարկային գծի չօգտագործված մասի տարեկան տոկոսադրույքի սահմանվում է` 2-4%:
  • Վարկային գծի տոկոսագումարը հաշվարկվում է հիմք ընդունելով վարկային գծի օգտագործված և չօգտագործված մասերը: 
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
  • Վարկի մարումն իրականացվում է վարկի ժամկետի ավարտի հետ միաժամանակ:
  • Որպես վարկային գծի ապահովում ընդունվում են շարժական և անշարժ գույք, երաշխավորություններ, թանկարժեք մետաղներ, ապրանքներ շրջանառության մեջ, դրամական միջոցներ և այլն:
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց 10 բանկային օրվա ընթացքում: Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ որոշման արդյունքները հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացում: Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկը ձևակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Կենտրոնական գրասենյակում և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերում: 
  • Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
  •  Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 
  • Տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճեններ,
  • Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (իր ներդիրներով),
  • Օգտագործվող տարածքների սեփականության վկայականների (վարձակալական պայմանագրերի) պատճեններ,
  • Կանոնադրության պատճեն,
  • Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ,
  • Հարկային տեսչությունից տեղեկանք պարտավորությունների մասին,
  • ՀՎՀՀ-ի պատճեն (եթե իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականում առկա չէ ՀՎՀՀ-ն),
  • Էլեկտրոնային եղանակով Հարկային տեսչություն ներկայացված վերջին հաշվետվություններ և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցում:
  • Հաշվետվությունների վրա պետք է կատարել ՙԻսկականի հետ ճիշտ է՚ նշումը, ստորագրել և նշել ամիս ամսաթիվը: Եթե հաճախորդն իրավաբանական անձ է, նշված հաշվետվությունները պետք է ստորագրվեն իրավաբանական անձի տնօրենի կամ լիազորված անձի կողմից, ինչպես նաև կնքվեն իրավա-բանա--կան անձի կլոր կնիքով:
  • Գրավ առաջարկվող գույքի սեփականության վկայականի պատճեն,
  • Բանկում հաշիվ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բնօրինակները):

 

  

Վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ է.

 
  • Այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և հանդիպել վարկային մասնագետին
  • Լրացնել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը
  • Վարկային մասնագետին ծանոթացնել ձեր գործունեությանը:

 

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: