Առևտրային վարկեր

Դուք զբաղվում եք ձեռնարկատիրական գործունեությամբ և ցանկանում եք ընդլայնել այն, սակայն չունե՞ք բավարար դրամական միջոցներ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ առաջարկում է Ձեզ առևտրային վարկեր գործող բիզնեսի զարգացման նպատակով: Մեր բանկի կողմից տրամադրվող առևտրային վարկերը կօգնեն ընդլայնել Ձեր գործունեությունը ինչպես առևտրի և սպասարկման, այնպես էլ արտադրության կազմակերպման ոլորտում:

Վարկավորման առավելությունները

  • Վարկը կարող է տրամադրվել առանց բիզնես պլանի ներկայացման,
  • Գործում է վարկի ապահովման միջոցների (գրավի) ընտրության և գնահատման ճկուն համակարգ,
  • վարկի ապահովման միջոց (գրավ) կարող են հանդիսանալ անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը (ավտոմեքենան), գյուղատնտեսական տեխնիկան, սարքավորումը, դրամական միջոցները, ոսկյա իրերը, տան գույքը, ինչպես նաև ապրանքանյութական այլ արժեքները,
  • անշարժ գույքի գրավադրման դեպքում գրավի պայմանագրերը կնքվում են մինչև 10 տարի ժամկետով: Ընդ որում գրավի պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդը կարող է բազմիցս վարկավորվել Բանկում` առանց գրավադրման ավելորդ քաշքշուկների, որպես գրավատու կարող է հանդես գալ նաև երրորդ կողմը (իրավաբանական կամ ֆիզիկական անձը (անձինք)),
  • վարկի և տոկոսագումարների մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մասերով: Հնարավոր է սահմանել վարկի մարման ավելի ճկուն գրաֆիկ:

 

Վարկավորման պայմանները

  • Առևտրային վարկերը տրամադրվում են այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք շինարարության ոլորտում` վերջին 12, արտադրության ոլորտում վերջին 6, իսկ առևտրի և սպասարկման ոլորտում վերջին 3 ամսվա ընթացքում ունեն անընդհատ աշխատանքային փորձ:
  • առևտրային վարկը տրամադրվում է անկանխիկ` ՀՀ դրամով և արտարժույթով,
  • Վարկի տևողությունը 60 ամիս է, սակայն կախված վարկի նպատակից և ֆինանսական վերլուծության արդյունքներից հնարավոր է վարկավորումը ավելի երկար տևողությամբ:
  • Վարկը տրամադրվում է ֆիքսված և  փոփոխվող տոկոսադրույքով
  • ֆիքսված տոկոսադրույքով տրամադրման դեպքում վարկի տոկոսադրույքը կազմում է 11-24%* տարեկան, առանձին դեպքերում հնարավոր է առևտրային վարկի տրամադրումը` ավելի ցածր տոկոսադրույքով,
  • փոփոխվող տոկոսադրույքով տրամադրման դեպքում ֆիքս. տոկոս + լիբոր տոկոսադրույք,
  • Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ.

Վարկի տոկոսադրույքի վճարման կարգը.

  • Ֆիքսված տոկոսադրույքով վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ,
  • Փոփոխվող տոկոսադրույքով առևտրային վարկի հիմնական գումարը մարվում է հավասարաչափ մասերով` ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր վճարման ժամանակ հիմնական գումարի մարման չափին գումարվում է գրաֆիկով սահմանված օրվա դրությամբ կուտակվող տոկոսը:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում,
  • վարկի ապահովման միջոց (գրավ) կարող են հանդիսանալ անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը (ավտոմեքենան), գյուղատնտեսական տեխնիկան, սարքավորումը, դրամական միջոցները, ոսկյա իրերը,  ինչպես նաև ապրանքանյութական այլ արժեքները,
  • վարկի մայր գումարի և 18 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 83.33%-ը,
  • վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց 15 բանկային օրվա ընթացքում,
  • հաճախորդին վարկային հայտի քննարկման արդյունքում Բանկի կողմից կայացրած որոշումը հաղորդվում է 1 բանկային օրվա ընթացքում,
  • վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում,
  • վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը,
  • Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով,
  • արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա,
  • հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում,
  • վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականացվել վարկառուի այլ գույքի հաշվին,
  • Երեք ամսից ավել տևողությամբ վարկերի երեք ամսից շուտ մարման դեպքում գանձվում է երեք ամսվա տոկոսագումար: Երեք ամսից պակաս տևողությամբ վարկերի պայմանագրային ժամկետից շուտ մարման դեպքում գանձվում է վարկի ողջ տևողության համար պայմանագրով սահմանված տոկոսագումարը:

 

*տոկոսադրույքները որոշվում են համաձայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և տարբեր ֆինանսական կառույցների միջև կնքված պայմանագրերի:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

  • Տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճեններ,
  • Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (իր ներդիրներով),
  • Սեփականության վկայական (վարձակալական պայմանագիր),
  • Կանոնադրության պատճեն,
  • Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ,
  • Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար),
  • Հարկային տեսչությունից տեղեկանք պարտավորությունների մասին,
  • ՀՎՀՀ-ի պատճեն (եթե իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայակա-նում առկա չէ ՀՎՀՀ-ն),
  • էլեկտրոնային եղանակով Հարկային տեսչություն ներկայացված վերջին հաշվետվություններ և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցում:
  • Հաշվետվությունների վրա պետք է կատարել ՙԻսկականի հետ ճիշտ է՚ նշումը, ստորագրել և նշել ամիս ամսաթիվը: Եթե հաճախորդն իրավաբանական անձ է, նշված հաշվետվությունները պետք է ստորագրվեն իրավաբանական անձի տնօրենի կամ լիազորված անձի կողմից, ինչպես նաև կնքվեն իրավաբանական անձի կլոր կնիքով:
  • Գրավի սեփականության վկայական,
  • Տեղեկանք իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից հիմնադիրների վերաբերյալ:
  • Բանկում հաշիվ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բնօրինակները):

 

Առևտրային վարկ ստանալու համար անհրաժեշտ է.

  • այցելել Բանկ և հանդիպել վարկային մասնագետին,
  • լրացնել առևտրային վարկի ստացման հայտը և ապահովել պահանջվող փաստաթղթերը,
  • վարկային մասնագետին ծանոթացնել Ձեր գործունեությանը:

 

 

 

Վարկի ամսական վճարման չափը հաշվեք այստեղ.

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը, կիրառման դեպքերը և վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերն ու պայմանները.

Գրավի բռնագանձում.
 
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
  
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: