Էքսպրես վարկեր

Էքսպրես վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և իրավաբանական անձանց կարգավիճակ չունեցող անհատ ձեռնարկատերերին ամենասեղմ ժամկետներում:

Էքսպրես վարկավորման առավելությունները.

 

  • Վարկի տրամադրման ժամանակ գրավադրվող գույքը նոտարական ծախսեր չի պահանջում:
  • Գործում է գրավի ընտրության և գնահատման ճկուն համակարգ:
  • Որպես գրավատու կարող է հանդիսանալ նաև երրորդ կողմը (իրավաբանական կամ ֆիզիկական անձ):
  • Վարկի և տոկոսների մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մասերով:
  • Մշտական և բարեխիղճ հաճախորդների համար կիրառվում է տոկոսադրույքի իջեցում:

 

Էքսպրես վարկավորման պայմանները.

 

  • Էքսպրես վարկերը տրամադրվում են այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք շինարարության ոլորտում` վերջին 12, արտադրության ոլորտում վերջին 6, իսկ առևտրի և սպասարկման ոլորտում վերջին 3 ամսվա ընթացքում ունեն անընդհատ աշխատանքային փորձ:
  • Արժույթը - ՀՀ դրամ, արտարժույթ:
  • Վարկի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
  • Վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ, նվազագույն գումարը` 50,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:
  • Վարկերը տրամադրվում են մինչև 36 ամիս տևողությամբ:
  • Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է`
    • ՀՀ դրամով - 18-20%
    • արտարժույթով - 16-18%
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
  • Վարկի մարման հաճախականությունը սահմանվում է ամսական կտրվածքով:
  • Որպես ապահովության (գրավի) տեսակ հանդիսանում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրվող երաշխավորությունները, սարքավորումներ, ավտոմեքենաներ, տան գույք, ոսկյա զարդեր և ապրանքանյութական այլ արժեքներ:
  • Վարկային հայտի լրացնելուց հետո Բանկի վարկային մասնագետը ֆինանսական տեղեկատվության ստացման նպատակով 2 օրվա ընթացքում այցելում է հաճախորդին, հաճախորդին այցելելուց հետո վարկի տրամադրման որոշումը կայացվում է 1 բանկային օրվա ընթացքում հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանել դեպքում: Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում վարկը տրամադրվում է 1 բանկային օրվա ընթացքում:  
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
  • Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը, կիրառման դեպքերը և վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերն ու պայմանները, ներառյալ նաև հնարավոր անբարենպաստ հետևանքները
  • Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ.

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

 

  • Տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճեններ,
  • Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (իր ներդիրներով),
  • Կանոնադրության պատճեն,
  • ՀՎՀՀ-ի պատճեն (եթե իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականում առկա չէ ՀՎՀՀ-ն),
  • Երաշխավորների և գրավատուների անձնագրերի պատճեններ

      Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է.

 

  • Այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և հանդիպել վարկային մասնագետներին,
  • Լրացնել վարկի դիմումը և ապահովել պահանջվող փաստաթղթերը,
  • Վարկային մասնագետներին ծանոթացնել Ձեր գործունեությանը:

     

      Վարկի ամսական վճարման չափը հաշվեք այստեղ (ՀՀ դրամ)/ այստեղ (ԱՄՆ դոլար, եվրո): 

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը, կիրառման դեպքերը և վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերն ու պայմանները.

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: