Ներմուծման/արտահանման խթանման վարկեր, վարկային գծեր

Ներմուծման/արտահանման խթանման վարկերը, վարկային գծերը տրամադրվում են

Ներմուծման/արտահանման խթանման վարկերը, վարկային գծերը տրամադրվում են ներմուծման/արտահանման ոլորտում ներգրավված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք այդ ոլորտում վերջին 3 ամիսների ընթացքում ունեն անընդհատ աշխատանքային փորձ:

 

Ներմուծման/արտահանման խթանման վարկերը, վարկային գծերի տրամադրման պայմաններն են

Վարկերի, վարկային գծերի արժույթը – ՀՀ դրամ կամ արտարժույթ:

Վարկերի, վարկային գծերի ժամկետը - առավելագույնը 12 ամիս, նվազագույն ժամկետ սահմանված չէ:

Վարկերի, վարկային գծերի տարեկան տոկոսադրույքը – սկսած 8%-ից:

Վարկային գծի չօգտագործված մասի տարեկան տոկոսադրույքը – 0%:

Վարկային գծերը կարող են տրամադրվել Բանկի Visa Business տեսակի վճարային քարտերով կամ որպես առևտրային վարկային գիծ:

Վարկի և առևտրային վարկային գծի առավելագույն գումարի չափը - 1.000.000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամ կամ արտարժույթ, նվազագույն գումար սահանված չէ:

Visa Business տեսակի վճարային քարտով վարկային գծի առավելագույն գումարի չափը 18.000.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:

Վարկի, վարկային գծի ապահովման միջոց կարող են հանդիսանալ անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը, դրամական միջոցները, ֆինանսական հոսքը և այլն:

Միայն ֆինանսական հոսքի ապահովվածությամբ Ներմուծման/արտահանման խթանման վարկերի, վարկային գծերի առավելագույն գումարի չափը չպետք է գերազանցի հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց` Բանկում (նաև այլ բանկում) ունեցած բոլոր հաշիվների վերջին 1 տարվա միջին ամսական շարժի (բացառությամբ այն դրամական հոսքերի, որոնք կատարվել են հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց հաշիվների միջև կամ ուղղվել են վարկային պարտավորությունների մարմանը) 300 տոկոսը և փոխանցում կատարելու վերաբերյալ փաստաթղթում նշված գումարը:

Վարկի մայր գումարի և 18 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 83.33%-ը:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկի հիմնական գումարը և տոկոսները մարվում են ամսական հավասարաչափ գումարներով: Հնարավոր է սահմանել վարկի մարման ավելի ճկուն գրաֆիկ:

Վարկային գծի տոկոսագումարը հաշվարկվում է հիմք ընդունելով Վարկային գծի օգտագործված մասը:

Վարկային գիծը Visa Business տեսակի վճարային քարտերով տրամադրելու դեպքում գումարի և տոկոսների մարումը կատարվում է յուրաքանչյուր ամսվա ավարտից 50 օրացուցային օրվա ընթացքում նախորդ ամսվա վերջի դրությամբ օգտագործված վարկային գծի 10%-ի չափով:

Առևտրային վարկային գծի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների ամբողջական մարումը կատարվում է վարկային գծի ժամկետի վերջում:

Ներմուծման/արտահանման խթանման վարկային գծի (առևտրային վարկային գծի) գործողության ընթացքում համապատասխան վարկային հաշվին միջոցների մուտքագրման միջոցով Հաճախորդը կարող է կատարել հաշվարկված տոկոսագումարների և օգտագործված վարկային միջոցների մարումներ, որի դեպքում վարկային միջոցները վերականգնվում են` օգտագործված վարկային միջոցների մարված մասի չափով:

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:

Վարկերի, վարկային գծերի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

Վարկերի, վարկային գծերի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց հետո 15 բանկային օրվա ընթացքում:

Հաճախորդին վարկային հայտի քննարկման արդյունքում Բանկի կողմից կայացված որոշումը հաղորդվում է 1 բանկային օրվա ընթացքում:

Վարկերը, վարկային գծերը տրամադրվում են գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:

Վարկի, վարկային գծի տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը, և/կամ Բանկում ունեցած բոլոր հաշիվների շարժը, որը չի կարող գերազանցել հաճախորդի կողմից ներկայացված փոխանցում կատարելու վերաբերյալ փաստաթղթում նշված գումարը:

Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Անհրաժեշտ  փաստաթղթերի ցանկ

 

  •          տնօրենի և գլխավոր հաշվապահի անձը հաստատող փաստաթղթեր,
  •          սեփականության վկայական (վարձակալական պայմանագիր),
  •          իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ,
  •          լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում),
  •          hարկային տեսչությունից տեղեկանք պարտավորությունների մասին,
  •          էլեկտրոնային եղանակով Հարկային տեսչություն ներկայացված վերջին հաշվետվություններ և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցում,
  •          գրավի սեփականության վկայական,
  •          կանոնադրության պատճեն, իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (իր ներդիր¬ներով) կամ տեղեկանքի պատճեն, ՀՎՀՀ-ի պատճեն (ըստ անհրաժեշտության),1
  •          տեղեկանք իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից,2 և 4
  •          քաղվածք ռեեստրից` բաժնետիրական ընկերության դեպքում (ըստ անհրաժեշտության),3 և 4
  •         փոխանցում կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր5:

 

1 Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:

2 Տեղեկանքը կարելի է ստանալ Բանկից կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից:

3 Ռեեստրից տեղեկանքը չի պահանջվում, եթե բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը գրավադրված են Բանկում կամ Բաժնետոմսերի (փայերի) ռեեստրի վարումը և պահպանումն իրականացվում է Բանկի կողմից:

4 Կարող է ներկայացվել Բանկի կողմից վարկը տրամադրելու վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո:

5 Կարող է ներկայացվել մինչև վարկի տրամադրման օրը:

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է

Այցելել Բանկ և հանդիպել վարկային մասնագետին:

Ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:

Լրացնել վարկի դիմումը:

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Գրավի բռնագանձում.

 

ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: