Ստանդարտ գյուղատնտեսական վարկեր

Բանկը տրամադրում է գյուղատնտեսական վարկեր բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք զբաղվում են կամ նախատեսում են զբաղվել գյուղատնտեսական արտադրությամբ կամ գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ:

 

Վարկերը տրամադրվում են.

 

Գյուղատնտեսության ոլորտում, ինչպես երկարաժամկետ ներդրումներ կատարելու նպատակով (այգիների հիմնում, ջերմատների և անասնագոմերի կառուցում, հողատարածքների ձեռքբերում, գյուղտեխնիկայի գնում և այլն), այնպես էլ կարճաժամկետ ներդրումների համար, ինչպիսիք են անասնակերի, սերմացուի, պարարտանյութերի գնումը, անասնագլխաքանակի ավելացումը, արտադրական տարածքների, անասնագոմերի, սառնարանների  վերանորոգումը  և այլն:

 

Բանկն առաջարկում է հատուկ գյուղատնտեսության համար նախատեսված վարկեր, որոնց հիմնական առավելություններն են.

  •      Գործում է գրավի ընտրության և գնահատման ճկուն համակարգ` որպես  գրավ կարող են հանդիսանալ անշարժ գույք ( բնակարան, բնակելի տուն,հողատեսքեր, այգիներ և այլն),  շարժական գույք (ավտոմեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ և այլն),  գյուղատնտեսական կենդանիներ (մայրական կազմ), ոսկի և այլն:
  •      Մինչև 3,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար գումարի գյուղատնտեսական վարկերը կարող են տրամադրվել նաև միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորությամբ:
  •      ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է վարկի ու տոկոսագումարների մարման ճկուն համակարգ (եռամսյակային, կիսամյակային, սկզբնական շրջանում միայն տոկոսագումարներ և այլն), որը կազմվում է հաշվի առնելով հաճախորդի տնտեսության առանձնահատկությունները և սեզոնայնությունը:

 

  Ստանդարտ գյուղատնտեսականվարկերի տրամադրման պայմաններն են.

  

  •      Արժույթը - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար:
  •     Գյուղատնտեսական վարկերի տրամադրման ժամկետները սահմանված են մինչև 7 տարի:
  •      Առավելագույն գումարը 60 000 000 դրամ կամ  համարժեք դոլար:
  •       Գյուղատնտեսական վարկերի տոկոսդրույքը կազմում է տարեկան 14-24% ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:
  •     Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  •     Վարկի տոկոսադրույքները սահմանվում են` կախված հաճախորդի վարկային պատմությունից:
  •      Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  •      Վարկի մարումների հաճախականությունը սահմանված է 6 ամիսը մեկ, կարող է սահմանվել այլ գրաֆիկ` կախված եկամուտների սեզոնայնությունից:
  •      Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող են հանդես գալ անշարժ գույք, հող, այգիներ, ավտոմեքենաներ, գյուղատնտեսական և այլ նշանակության տեխնիկա, սարքավորումներ, խոշոր եղջերավոր անասուններ (մայրական կազմ), ոսկի և այլն:
  •        Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  •       Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
  •        Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
  •        Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ:

 

 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

Ֆիզիկական անձանց համար.

  •      Անձնագիր
  •      Նույնականացման քարտ

 

Իրավաբանական անձանց համար.

  •      Տնօրենի անձնագրի պատճեն
  •       Պետ. ռեգիստրի գրանցման վկայական
  •      Կանոնադրություն
  •     ՀՎՀՀ (հարկային կոդը)
  •     Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար), արտոնագիր (արտոնագրված գործունեության համար)
  •     Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ
  •    Ֆինանսական հաշվետվություններ
  •      Հարկային պետական ծառայությունից տեղեկանք պարտավորությունների մասին
  •      Վճարվող հարկատեսակների վերաբերյալ եռամսյակային ամփոփ հաշվարկներ
  •      Տեղեկանք պետ. ռեգիստրից հիմնադիրների վերաբերյալ (տեղեկանք դեպոզիտարիայից կամ քաղվածք ռեեստրից)
  •       Վարկի ապահովման միջոցների (գրավի) սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
  •      Երաշխավորության առկայության դեպքում երաշխավորողի անձի անձնագրի պատճենը
  •     Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է`

  •         Այցելել Բանկ և հանդիպել վարկային մասնագետներին
  •       Լրացնել վարկի դիմումը և ապահովել պահանջվող փաստաթղթերը
  •     Վարկային մասնագետներին ծանոթացնել Ձեր գործունեությանը

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: