Վարկ+

 

 

Եթե Դուք.

  •          կարիք ունեք նոր միջոցների ներգրավման ԸՆԴԱՄԵՆԸ 1 ԺԱՄՈՒՄ` առանց մեծացնելու վարկի ամսական վճարման չափը
  •          ունեք գործող վարկային պարտավորություններ և ժամանակին կատարում եք բոլոր մարումները
  •          կարիք ունեք հավելյալ միջոցների, բայց չունեք հավելյալ ժամանակ,

Ապա ԱԿԲԱ Բիզնես Փարթնըր ՎԱՐԿ+ ծառայությունը նախատեսված է հենց Ձեզ համար:

 

 «Վարկ+» վարկավորման առավելությունները.

 

  • ֆինանսատնտեսական վերլուծություն չի՛ կատարվում,
  • որոշումը կայացվում է 1 ժամում,
  • ամսական միևնույն գումարի մուծման պայմանով տրամադրվում է լրացուցիչ վարկային միջոցներ,
  • վարկի տրմադրման համար անհրաժեշտ փաստաթղթավորումը հասցված է նվազագույնի,
  • վարկի արժույթը փոխելու հնարավորություն,
  • գույքի գնահատման և ապահովագրության ծախսերի բացակայություն:

 

 « Վարկ+» վարկավորման պայմանները.

  • «Վարկ+» վարկը տրամադրվում է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք վերջին 8 ամիսների ընթացքում ունեցել են անընդհատ աշխատանքային փորձ:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ այլ բանկից կամ վարկային կազմակերպությունից ստացված բոլոր վարկերի (առավելագույնը 2 վարկ) ամբողջական մարման նպատակով, նաև հնարավոր է տրամադրել լրացուցիչ վարկային միջոցներ՝ առանց գործունեության  Ֆինանսատնտեսական վերլուծության:
  • Այլ բանկից կամ վարկային կազմակերպությունից ստացված վարկի տրամադրումից պետք է անցած լինի նվազագույնը 8 ամիս և յուրաքանչյուր վարկի գծով կատարված լինեն նվազագույնը 8 մարումներ:
  • Որպես ապահովության (գրավի) տեսակ հանդիսանում է գործող վարկերի գրավները կամ երաշխավորությունը, գործադիր տնօրենի և հիմնադիրների երաշխավորությունը:
  • Վարկային հայտի լրացնելուց հետո վարկի տրամադրման նախնական որոշումը կայացվում է 1 ժամում:
  • Արժույթը - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո:
  • Վարկի տրամադրումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում:
  • Վարկի առավելագույն գումարի չափը գրավային ապահովվածությամբ կազմում է 14,000,000 ՀՀ դրամ, 35,000 ԱՄՆ դոլար կամ 28,000 եվրո, առանց գրավային ապահովվածության՝ 3,000,000 ՀՀ դրամ, 7,500 ԱՄՆ դոլար կամ 6,000 եվրո:
  • Վարկի նվազագույն գումարի չափը կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, 2,500 ԱՄՆ դոլար կամ 2,000 եվրո:
  • Վարկը տրամադրվում է 12-72 ամիս տևողությամբ:
  • Վարկի տարեկան տոկոսադրույքը – սկսած 8% տարեկան:
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի վրա:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Վարկի մարման հաճախականությունը սահմանվում է ամսական կտրվածքով:
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
  • Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • տնօրենի և գլխավոր հաշվապահի անձը հաստատող փաստաթուղթ,
  • սեփականության վկայական (վարձակալական պայմանագիր),
  • գրավի սեփականության վկայական,
  • երաշխավորների և գրավատուների անձը հաստատող փաստաթղթեր,
  • տեղեկանք իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից (ԲԸ դեպքում նաև քաղվածք ռեեստրից),1,2 և 3
  • այլ բանկ(եր)ից կամ վարկային կազմակերպությունից ստացված վարկ(եր)ի համար կնքված վարկային պայմանագրեր, մարման գրաֆիկ(ներ), ինչպես նաև այդ վարկ(եր)ի տրամադրման օրվանից հաշվի քաղվածք(ներ):

Փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության.

  • իրավասու մարմնի (ընդհանուր ժողով) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ (իրավաբանական անձանց դեպքում),
  • լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար),
  • կանոնադրության պատճեն, իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (իր ներդիրներով) կամ տեղեկանքի պատճեն, ՀՎՀՀ-ի պատճեն (ըստ անհրաժեշտության)4:

 

1 Տեղեկանքը կարելի է ստանալ Բանկից կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից:

2 Ռեեստրից տեղեկանքը չի պահանջվում, եթե բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը գրավադրված են Բանկում կամ Բաժնետոմսերի (փայերի) ռեեստրի վարումը և պահպանումն իրականացվում է Բանկի կողմից:

3 Կարող է ներկայացվել Բանկի կողմից վարկը տրամադրելու վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո:

Բանկում հաշիվ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բնօրինակները):

4 Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:

 

 Վարկ ստանալու համար անհրաժեշտ է.

  •  այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և հանդիպել վարկային մասնագետներին,
  • լրացնել վարկի դիմումը և ապահովել պահանջվող փաստաթղթերը:

 

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն.

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում տույժերի չափը, կիրառման դեպքերը և վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերն ու պայմանները