Օվերդրաֆտ

Առավելությունները

Օվերդրաֆտի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների ամբողջական մարումը կատարվում է օվերդրաֆտի ժամկետի վերջում:

 

Օվերդրաֆը տրամադրվում են

Օվերդրաֆտները տրամադրվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին:

 

Օվերդրաֆտի տրամադրման պայմաններն են

 

  • Արժույթը – ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո:
  • Օվերդրաֆտի տրամադրման ժամկետը - առավելագույնը 12 ամիս:
  • Օվերդրաֆտի առավելագույն գումարի չափը որոշելիս հիմք են ընդունվում հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց հաշիվների շարժը: Ընդ որում, օվերդրաֆտի առավելագույն գումարի չափը չպետք է գերազանցի հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց բոլոր հաշիվների վերջին 6 ամիսների միջին ամսական շարժի (բացառությամբ այն դրամական հոսքերի, որոնք կատարվել են հաճախորդի և նրա հետ փոխկապակցված անձանց հաշիվների միջև կամ ուղղվել են վարկային պարտավորությունների մարմանը) 50 տոկոսը:
  • Օվերդրաֆտի տոկոսադրույքը – սկսած տարեկան 14%-ից` օգտագործված մասի համար:
  • Օվերդրաֆտի տոկոսագումարը հաշվարկվում է հիմք ընդունելով օվերդրաֆտի օգտագործված մասը:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Օվերդրաֆտի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
  • Օվերդրաֆտի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների ամբողջական մարումը կատարվում է օվերդրաֆտի ժամկետի վերջում:
  • Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 25 օրացուցային օրվա ընթացքում կատարվում է օվերդրաֆտի գծով պարտավորությունների մարում` տվյալ ամսվա վերջի դրությամբ օվերդրաֆտի օգտագործված մասի չափով:
  • Օվերդրաֆտի գործողության ընթացքում Հաճախորդի կողմից Բանկում բացված իր համապատասխան ընթացիկ հաշվին գումարների մուտքագրման միջոցով կատարվում է օվերդրաֆտի հաշվեգրված տոկոսագումարների և օգտագործված վարկային միջոցների մարումներ, որի դեպքում օվերդրաֆտը վերականգնվում է` օգտագործված վարկային միջոցների մարված մասի չափով:
  • Օվերդրաֆտի ապահովման միջոց կարող են հանդիսանալ անշարժ և շարժական գույքը, տրանսպորտային միջոցը, սարքավորումը, դրամական միջոցները, ֆինանսական հոսքը և այլն:
  • Օվերդրաֆտի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց հետո 15 բանկային օրվա ընթացքում:
  • Հաճախորդին վարկային հայտի քննարկման արդյունքում Բանկի կողմից կայացված որոշումը հաղորդվում է 1 բանկային օրվա ընթացքում:
  • Օվերդրաֆտը տրամադրվում է գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:

Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Անհրաժեշտ  փաստաթղթերի ցանկ

 

  • տնօրենի և գլխավոր հաշվապահի անձը հաստատող փաստաթղթեր,
  • սեփականության վկայական (վարձակալական պայմանագիր),
  • իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ,
  • լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում),
  • hարկային տեսչությունից տեղեկանք պարտավորությունների մասին,
  • էլեկտրոնային եղանակով Հարկային տեսչություն ներկայացված վերջին հաշվետվություններ և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցում,
  • գրավի սեփականության վկայական,
  • կանոնադրության պատճեն, իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (իր ներդիր¬ներով) կամ տեղեկանքի պատճեն, ՀՎՀՀ-ի պատճեն (ըստ անհրաժեշտության),1
  • տեղեկանք իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից,2 և 4
  • քաղվածք ռեեստրից` բաժնետիրական ընկերության դեպքում (ըստ անհրաժեշտության),3 և 4:

 

 

1 Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:

2 Տեղեկանքը կարելի է ստանալ Բանկից կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից:

3 Ռեեստրից տեղեկանքը չի պահանջվում, եթե բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը գրավադրված են Բանկում կամ Բաժնետոմսերի (փայերի) ռեեստրի վարումը և պահպանումն իրականացվում է Բանկի կողմից:

4 Կարող է ներկայացվել Բանկի կողմից վարկը տրամադրելու վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո:

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է

Այցելել Բանկ և հանդիպել վարկային մասնագետին:

Ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:

Լրացնել վարկի դիմումը:

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Գրավի բռնագանձում.

 

ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: