Դասական ժամկետային ավանդ

Եթե ունեք ազատ դրամական միջոցներ, Դուք կարող եք`

  • պահել Ձեր գումարները բարձի տակ: Դա ո’չ ապահով է և առավել ևս` ո’չ եկամտաբեր
  • ներդնել Ձեր գումարները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ: Սա և’ ապահով է, և’ եկամտաբեր:

ՁԵՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄ

Ավանդի պայմաններն են`

 

  • Այս ավանդը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար,
  • Արժույթը` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ, շվեյցարական ֆրանկ և ՌԴ ռուբլի,
  • Ավանդի նվազագույն գումարը`
    • ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար` 50,000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար կամ 200 եվրո, 200 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ, 200 շվեյցարական ֆրանկ, 5,000 ՌԴ ռուբլի,
    • իրավաբանական անձանց համար` 100,000 ՀՀ դրամ, 300 ԱՄՆ դոլար կամ 300 եվրո, 300 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ, 300 շվեյցարական ֆրանկ, 10,000 ՌԴ ռուբլի,
  • Ավանդի գործողության ժամկետը` 1-24 ամիս,
  • Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքը`

 

Տոկոսների վճարման հաճախականությունըԱրժույթը1 ամսից մինչև 3 ամիս ներառյալ3 ամսից մինչև 6 ամիս ներառյալ6 ամսից մինչև 9 ամիս ներառյալ9 ամսից մինչև 12 ամիս ներառյալ12 ամսից մինչև 24 ամիս ներառյալ
Ժամկետի վերջում ՀՀ դրամ 14% 8.5% 9.5% 11.0% 12.0%
ԱՄՆ դոլար 2.0% 3.0% 4.0% 4.5% 5.0%
Եվրո 1.5% 2.0% 2.5% 3.0% 3.5%
ֆունտ ստեռլինգ 0.0% 0.5% 1.0% 1.5% 2.0%
շվեյցարական ֆրանկ 0.0% 0.5% 1.0% 1.5% 2.0%
ՌԴ ռուբլի 1.5% 2.5% 3.5% 4.0% 4.5%

 

  • Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել (բացառությամբ ՌԴ ռուբլով ավանդների) VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը մեծ է 60,000 ՀՀ դրամից և հավասար է կամ չի գերազանցում 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը), կամ VISA Gold/MasterCard Gold վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը գերազանցում է 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը),
  • Ձեռք բերված ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով վճարային քարտին Ձեր ցանկությամբ կարող է կցվել վարկային գիծ՝ տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարի մինչև 80%-ի չափով, որը Դուք կարող եք օգտագործել ավանդային պայմանագրի գործողության ընթացքում,
  • VISA Classic/MasterCard Standard, VISA Gold/MasterCard Gold վճարային քարտերին կցված վարկային գծից վճարային գործառնություններ կատարելու և մինչև հաջորդ ամսվա համապատասխանաբար 7-րդ և 14-րդ օրը մարելու դեպքում դրա դիմաց տոկոսադրույք չի հաշվարկվում,
  • Ավանդի տարեկան տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը* համընկնում են, երբ ավանդը ներդրված է մեկ տարի ժամկետով
  • Տվյալ ավանդատատեսակը չի նախատեսում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ավանդի գումարի ավելացումներ:
  • Ֆիզիկական անձանց համար տվյալ ավանդատեսակը նախատեսում է ավանդային հաշվին գումարների մուտքագրում, բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին երեք ամիսների ընթացքում:

 

* 1,000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ
Եթե Դուք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ 2 տարի ժամկետով ներդնեք Դասական ժամկետային ավանդ 100,000 ՀՀ դրամի չափով, ավանդի գործողության ժամկետի ավարտին Դուք կտնօրինեք 121,600 ՀՀ դրամ:

Ավանդի գումարը (ՀՀ դրամ)Գումարը, որը Դուք կունենաք
6 ամիս անց 12 ամիս անց 24 ամիս անց
50,000 51,896 54,712 60,335
100,000 103,793 109,424 120,671
250,000 259,483 273,560 301,679

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`
Ավանդի արժութային կառուցվածքըԵթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդԵթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդԵթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 2 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 2 միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 4 միլիոն ՀՀ դրամ 2 միլիոն ՀՀ դրամ 4 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 2 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` երկու միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Լրացուցիչ տեղեկատվություն

 

  • Հաշվի սպասարկումն (անկախ հաշիվների քանակից և գործարքների իրականացումից) անվճար է:
  • Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի պահպանման սակագները սահմանվում են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացվող գործառնությունների սակագներին համապատասխան:
  • Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի փակման դեպքում հետագայում ավանդ ներդնելու նպատակով դրա վերաբացումն անվճար է:
  • Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
  • Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
  • Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
  • Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալ օրվա միջին փոխարժեքով:
  • Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանար հաճախորդը, եթե իր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդներ ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել Բանկի www.acba.am ինտերնետային կայքում:
  • Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
  • Դրամային ավանդը նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում 1 (իրավաբանական անձանց դեպքում` 3) բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները` տարեկան 1% չափով:
  • Արտարժութային ավանդը նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում 1 (իրավաբանական անձանց դեպքում` 3) բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները` տարեկան 0.1% չափով:
  • Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարացվել նույն տևողությամբ և տվյալ տարում գործող տոկոսադրույքով` առանց Բանկ այցելելու:
  • Եթե կնքվել է առանց երկարաձգման հնարավորության պայմանագիր, դրա ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում, գումարը փոխանցվում է ավանդատուի ընթացիկ հաշվին ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  • Տվյալ ավանդային հաշվի համար Բանկի կողմից նախատեսված կամ սահմանված չեն տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող սակագներ կամ այլ պայմաններ:
  • Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ստացված տոկոսագումարները համաձայն ՀՀ գործող օրենսդրության ենթակա են հարկման 10%-ի չափով:
  • Հաճախորդին հաշվի քաղվածքի (այս թվում` կրկնօրինակի) տրամադրում - անվճար
  • Փաստաթղթերի կրկնօրինակը տրամադրվում է`
    • մինչև 3 ամիս վաղեմության դեպքում` 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • 3 -12 ամիս վաղեմության դեպքում` 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • 1- 3 տարի վաղեմության դեպքում` 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • 3 տարուց ավել վաղեմության դեպքում` 10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
  • Տեղեկանքները տրամադրվում են`
    • աուդիտորական հարցման պատասխան` 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • այլ տեղեկանքներ` 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
  • Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է, և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երաշխավորում է դրա գաղտնիությունը:
  • Ավանդային պայմանագրից ծագած տարաձայնությունները և վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու պարագայում ծագած տարաձայնություններն ու վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

  

www.abcfinance.am