Իրավաբանական անձանց ընթացիկ հաշիվների սպասարկում

Դուք ունեք դրամական մուտքեր, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ընթացիկ հաշիվը Ձեզ համար է:

  • Հաշվի բացումը և փակումն իրականացվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գրավոր դիմումի հիման վրա:
  • Հաճախորդը կարող է հաշվին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել յուրաքանչյուր բանկային օր, ժամը 9:30-16:30:
  • Հաշվի արժույթը - AMD,USD, EUR, RUR, GBP, CHF
  • Հաշվի արժույթից տարբերվող արժույթներով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են Բանկի կողմից սահմանված քրոս փոխարժեքներ:
  • Ընթացիկ հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով գործառնություններ չեն իրականացվում:
  • Ընթացի հաշվի բացում - անվճար
  • Ընթացիկ հաշվի միջին օրական մնացորդի շեմ` հաշվի անվճար սպասարկման համար
  • -ԳՓՄՄ անդամներ - 5,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 
  • - ռեզիդենտներ (ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր) - 20,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • -ռեզիդենտներ (իրավաբանական անձինք) - 50,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • - ոչ ռեզիդենտներ - 50,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • Ընթացիկ հաշվի միջին օրական մնացորդի շեմը վերաբերում է բոլոր արժույթներով հաշիվներին առանձին-առանձին, սակայն հաճախորդը կարող է բոլոր ընթացիկ հաշիվների գծով շեմի պահանջն ապահովել առնվազն մեկ ընթացիկ կամ ավանդային հաշվի վրա:
  • Հաշվի սպասարկում (անկախ հաշիվների քանակից և գործարքների իրականացումից). 
  • -եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ` Բանկում ունեցած ընթացիկ հաշիվների տվյալ ամսվա միջին օրական մնացորդը մեծ կամ հավասար է վերոնշյալ շեմից - անվճար
  • եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ` Բանկում ունեցած ընթացիկ հաշիվների տվյալ ամսվա միջին օրական մնացորդը փոքր է վերոնշյալ շեմից կետով սահմանված շեմից - 1000 ՀՀ դրամ (ամսական)
  • - եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ` Բանկում ունեցած հաշիվների տվյալ ամսվա միջին օրական մնացորդը գերազանցում է 100,000 ՀՀ դրամը - անվճար
  • Ընթացիկ հաշվի սպասարկման վարձի բացասական մնացորդի 3,000 ՀՀ դրամին հավասարվելուն պես` ավտոմատ կերպով սառեցվում է տվյալ հաշիվը և դադարեցվում է հետագա ամիսների սպասարկման վարձերի գանձումները: 
  •  Ընթացիկ հաշվի փակման դեպքում` նախկինում հաշվարկված սպասարկման վարձը չի գանձվում:
  • Ընթացիկ հաշվի վերաբացում - 3,000 ՀՀ դրամ
  •  ACBA ON-LINE ծառայության միջոցով ընթացիկ հաշվի վերաբացում - անվճար
  •  Ընթացիկ հաշիվների վերաբացման վարձը գանձվում է յուրաքանչյուր հաշվի վերաբացման համար, սակայն մեկ գործառնական օրվա ընթացքում ոչ ավել քան 3.000 դրամ` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար
  • Ընթացիկ հաշիվների հետագա օգտագործման կամ վերաբացման դեպքում սպասարկման վարձի նախկինում կուտակված պարտքը և հաշվի վերաբացման միջնորդավճարը չի գանձվում` եթե հաճախորդը ներդնում է ժամկետային ավանդ: 
  • Ընթացիկ հաշվի սպասարկման, վերաբացման սակագինը չի կիրառվում 
  • - POS-տերմինալների սպասարկման գծով Բանկի հետ համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի ընթաիկ հաշիվների նկատմամբ, 
  • - Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց կողմից հիմնադրված կազմակերպությունների ընթացիկ հաշիվների նկատմամբ:
  • Ընթացիկ հաշվով հնարավոր է իրականացնել հետևյալ գործառնությունները.
  • - բացված հաշվին մուտքագրել դրամական միջոցներ 
  • - կատարել հաշվից փոխանցումներ
  • - հաշվից գումարներ ստանալ 
  • - իրականացնել ընթացիկ հաշվի մնացորդի փոխարկումը արտարժույթի
  • - ընթացիկ հաշվից մարել վարկեր 
  • Ընթացիկ հաշվի սպասարկման միջնորդավճարը գանձվում է հաճախորդի հաշվից յուրաքանչյուր ամսվա վերջին բանկային օրը:
  • Միջնորդավճարը գանձվում է հաճախորդի դրամային հաշվից: Դրամային հաշվի բացակայության դեպքում այն գանձվում է հաճախորդի արտարժութային հաշվից, և արտարժույթի փոխարկումը կատարվում է տվյալ օրվա համար ՀՀ ԿԲ հրապարակած արտարժույթների միջին փոխարժեքով: Հաշվարկը կատարվում է հաշվի բացման և հաշվի փակմանը նախորդող ամիսների համար: 
  • Ընթացիկ hաշվի պայմանագիրը կնքվում է անժամկետ:
  • Յուրաքանչյուր գործառնությունից հետո հաճախորդին հաշվի քաղվածքի տրամադրում - անվճար:
  •  Հաճախորդին հաշվի քաղվածքի (այս թվում`կրկնօրինակի) տրամադրում - անվճար 
  • Փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրում 
  • - մինչև 3 ամիս վաղեմության դեպքում - 1000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)
  • - 3 -12 ամիս վաղեմության դեպքում - 2000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)
  • - 1- 3 տարի վաղեմության դեպքում - 5000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)
  • - 3 տարուց ավել վաղեմության դեպքում - 10000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)
  • Տեղեկանքների տրամադրում
  • - աուդիտորական հարցման պատասխան - 5000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)
  • - այլ տեղեկանքների տրամադրում - 3000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)
  • պետական ռեգիստրի տեղեկանքի տրամադրում - 3000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)
  • Ընթացիկ հաշվի նվազագույն մնացորդ*
  • - ԳՓՄ անդամներ - 5,000 ՀՀ դրամ կամ 10 ԱՄՆ դոլար (այլ արժույթով հաշիվների համար 5,000 ՀՀ դրամին համարժեք),
  • - ռեզիդենտներ (անհատ ձեռնարկատերեր) - 10,000 ՀՀ դրամ կամ 20 ԱՄՆ դոլար (այլ արժույթով հաշիվների համար 10,000 ՀՀ դրամին համարժեք),
  • - ռեզիդենտներ (իրավաբանական անձ) - 50,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար (այլ արժույթով հաշիվների համար 50,000 ՀՀ դրամին համարժեք),
  • - ոչ ռեզիդենտներ - 50,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար (այլ արժույթով հաշիվների համար 50,000 ՀՀ դրամին համարժեք):
  • *Սույն սակագինը չի կիրառվում, ավանդային հաշիվների, քարտային հաշիվների սպասարկման համար գործող ընթացիկ հաշիվների, օվերդրաֆտի արժույթին
  • համապատասխանող ընթացիկ հաշիվների, ինչպես նաև POS-տերմինալների սպասարկման գծով համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի, Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց կողմից հիմնադրված կազմակերպությունների ընթացիկ հաշիվների նկատմամբ, որոնց հետ Բանկը կնքել է Աշխատավարձերի սպասարկման ծրագրի մասին Համագործակցության պայմանագրեր:
  •  Ընթացիկ հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք ՀՀ դրամով հաշիվների համար`
  • - եթե հաճախորդի` Բանկում ունեցած ընթացիկ հաշիվի տվյալ ամսվա միջին օրական մնացորդը չի
  • գերազանցում 20 000,000 ՀՀ դրամը (ներառյալ) 0%
  • - եթե հաճախորդի` Բանկում ունեցած ընթացիկ հաշիվի տվյալ ամսվա միջին օրական մնացորդը
  • գերազանցում է 20 000,000 ՀՀ դրամը 1%
  • Ընթացիկ հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը1 համընկնում են:
  • Տոկոսագումարը հաշվարկվում է ամսական կտրվածքով` հաշվին առկա միջին օրական մնացորդի նկատմամբ:
  • Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանար հաճախորդը, եթե իր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդներ ավանդի տեսքով: 
  • Հաշվարկված տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը:
Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը
  • Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):
  • Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
  • ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ապահովում է հաճախորդին սպասարկելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը:
  • Ընթացիկ հաշվի պայմանագրի գործողության ընթացքում ստացված տոկոսագումարները ենթակա են հարկման 10%-ի չափով` ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
  • Ընթացիկ հաշիվների համար Բանկի կողմից նախատեսված կամ սահմանված չեն տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող սակագներ կամ այլ պայմաններ:
  • Հաճախորդները հնարավորություն ունեն կառավարել իրենց հաշիվները, կատարել վճարային գործարքներ Ինտերնետային ցանցի` «ACBA On-Line» համակարգի միջոցով:
  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման:
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
  • Հաշվի պայմանագիրը հաճախորդի դիմումով լուծվում է ցանկացած ժամանակ:
  • Դատարանը Բանկի պահանջով կարող է լուծել Հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում` 
  • - երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաu է բանկային կանոններով կամ պայմանագրով նախատեuված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մաuին բանկի զգուշացման oրվանից մեկ ամuվա ընթացքում.
  • - մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում:
  • Բանկն իրավունք ունի առանց հաճախորդին ծանուցելու, իր հայեցողությամբ կասեցնել Հաշվի պայմանագրի գործողությունը կամ լուծել այն, եթե.
  • - Բանկին հայտնի է դառնում, որ ֆիզիկական անձ հաճախորդը մահացել է կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ, կամ իրավաբանական անձ հաճախորդը լուծարվել է կամ սնանկ (անվճարունակ) է ճանաչվել, կամ.
  • - Բանկը հիմնավոր կասկած ունի, որ հաճախորդը Բանկում իրականացնում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառություն, կամ.
  • - եթե հաճախորդի կողմից Հաշվի բացման օրվանից մեկ տարվա ընթացքում Հաշվով գործառնություններ չեն իրականացվել, կամ.
  • - Օրենքով կամ Բանկի և հաճախորդի միջև կնքված առանձին պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
  • Սույն կետի համաձայն` Հաշվի պայմանագրի գործողության կասեցման դեպքում Բանկը կասեցնում է հաճախորդի Հաշվի սպասարկումը` մինչև կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը, իսկ Հաշվի պայմանագրի լուծման դեպքում` Բանկը փակում է հաճախորդի Հաշիվը:
  • Հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատաuխան գրավոր դիմումն uտանալուց ոչ ուշ, քան յոթ oրվա ընթացքում:
  • Հաշվի բացման ժամանակ հաճախորդը պետք է ներկայացնի սոցիալական քարտ` համաձայն <Հանրային ծառայությունների համարանիշների օրենքի>:
 
1. 1000 դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը: