Պետական պարտատոմսերով գործառնություններ

Բանկը Ձեզ ընձեռում է երկրորդային շուկայում պետական պարտատոմսեր գնելու և վաճառելու հնարավորություն՝ բրոքերային և պահառության ծառայությունների միջոցով:
 
Բանկի կողմից բրոքերային ծառայությունների մատուցումը իրականացվում է Հաճախորդի հետ կնքված Պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը կնքվում է անժամկետ և նախատեսում է կողմերի կողմից վերջինս միակողմանիորեն լուծելու հնարավորություն՝ մյուս կողմին նախապես տեղեկացնելու պայմանով:

Բրոքերային ծառայություններից օգտվելու կարգն ու պայմանները

  • Բանկի կողմից առաջարկվող բրոքերային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում բացել  դրամային և դեպո (արժեթղթերի) հաշիվներ՝ ներկայացնելով հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:
  •  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայում պարտատոմսերի գնման և/կամ վաճառքի համար Հաճախորդը պետք է Բանկի համապատասխան աշխատակցին ներկայացնի պարտատոմսերի գնման/վաճառքի հայտը, որտեղ նշված են գործարքի ծավալը և/կամ գինը, ինչպես նաև եկամտաբերությունը, որով Հաճախորդը ցանկանում է գնել կամ վաճառել պարտատոմսերը:
  • Պարտատոմսերի արտաբորսայական երկրորդային շուկայում առքուվաճառքի գործառնությունները կարող են իրականացվել առաքում վճարման դիմաց կամ ազատ առաքման սկզբունքով: Տվյալ դեպքերում Հաճախորդը Բանկի համապատասխան աշխատակցին/բրոքերին/ ներկայացնում է պետական պարտատոմսերի առքուվաճառքի դեպո հանձնարարական: Բանկը դեպո հանձնարարականները ընդունում է գործառնական օրվա ընթացքում սահմանված ժամերի, որից ուշ ներկայացված դեպո հանձնարարականները համարվում են ընդունված հաջորդ օրը: 
  • Հաճախորդից ստանալով  պատվերը և/կամ դեպո հանձնարարականը՝ Բանկի համապատասխան աշխատակիցը ստուգում է այն: Ստուգման արդյունքը բացասական լինելու դեպքում վերջինս իրավասու է չկատարելու Հաճախորդի պատվերը՝ ուղարկելով տեղեկանք՝ պատվերի կատարման մերժման նշումով:
  • Պետական արժեթղթերով բրոքերային գործարքների կատարումից հետո Բանկի աշխատակիցը Հաճախորդին տրամադրում է հաշվետվություն գործարքների կատարման վերաբերյալ: Հաշվետվությունները տրամադրվում են բրոքերային գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում՝ Հաճախորդի կողմից նշված եղանակով:

 

Բանկը Հաճախորդներին պետական արժեթղթերի բրոքերային ծառայություններ է մատուցում հետևյալ շուկաներում՝

  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»ԲԲԸ
  • Պետական պարտատոմսերի արտաբորսայական շուկա

 Պետական արժեթղթերի պահառության ծառայություններ

Բանկի կողմից պետական արժեթղթերի շուկայում բրոքերային ծառայությունների մատուցումը ուղեկցվում է պահառության ծառայությունների մատուցմամբ:

Պահառության ծառայությունների  մատուցման շրջանակում Բանկը՝

1.   Հաճախորդի համար բացում և վարում է դեպո հաշիվներ, որտեղ հաշվառվում են հաճախորդին սեփականության իրավունքով պատկանող կամ օրենքով սահմանված այլ իրավունքով նրա կողմից տնօրինվող պարտատոմսերը:

Բանկը հաճախորդների համար բացում է դեպո հաշիվների հետևյալ տեսակները՝

  • Ազատ,
  • Գրավով սահմանափակված,
  • Արգելադրված(կալանված),
  • Գրավադրված/արգելադրված

2.   Տրամադրում է քաղվածքներ և այլ տեղեկանքներ դեպո հաշիվներից,

3.   Հաճախորդի առաջին իuկ պահանջով, ինչպեu նաև պահառության պայմանագրի դադարեցման դեպքերում Հաճախորդին տրամադրում է նրան պատկանող պարտատոմսերը` Հաճախորդի ցուցումով այլ պահառուի մոտ նրա դեպո հաշվին պարտատոմսերը փոխանցելու միջոցով:

Ներդրողների շահերի պաշտպանություն

  Հաճախորդների անունից և նրանց հաշվին արժեթղթերով գործառնություններ իրականացնելիս՝ Բանկը առաջնորդվում է նրանց շահերի պաշտպանության սկզբունքներով, ինչը նախատեսում է լավագույն ջանքերի ներդրման շնորհիվ հաճախորդների համար գործարքի իրականացման լավագույն պայմանների ապահովում: Բանկը պարտավորվում է հաճախորդի շահերը համարել գերակա Բանկի շահերի նկատմամբ:

  Բանկը ձեռնպահ է մնում այնպիսի գործարքների կնքումից, որոնք կարող են Բանկի և հաճախորդների շահերի բախման առարկա հանդիսանալ՝ դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով հաճախորդի շահերին: Շահերի բախման կանխարգելման նպատակով արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ անմիջականորեն իրականացնող աշխատակիցներին արգելվում է կատարել սեփական, ինչպես նաև Բանկի աշխատակիցների, Բանկի հետ կապված այլ հաճախորդների պատվերը մեկ այլ հաճախորդի պատվերից ավելի շուտ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործարքի կատարումը բխում է հաճախորդի շահերից և այն չի խոչնդոտում վերջինիս պատվերի կատարմանը:

  Պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրումների հետ կապված վարկային, շուկայական և իրացվելիության ՌԻUԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐ

Դեպո հաշիվների բացում և փակում

անվճար

Դեպո հաշիվների սպասարկում

5000 ՀՀ դրամ տարեկան

Դեպո հանձնարարականի կատարում

500 ՀՀ դրամ,

Բրոքերային ծառայությունների արդյունքում՝ անվճար

Դեպո հաշիվներից քաղվածքների և տեղեկանքների տրամադրում

1000 ՀՀ դրամ,

Բրոքերային ծառայությունների արդյունքում՝ անվճար

Երկրորդային շուկայում հաճախորդի հանձնարարությամբ և հաշվին արժեթղթերով գործառնությունների իրականացում

Պայմանագրային

 

 

Պետական պարտատոմսերի բրոքերային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Բանկի Կենտրոնական գրասենյակ` Բայրոնի փ. 1

Հեռ.: (+374 10) 31 88 88
Ֆաքս: (+374 10) 54 34 85

Էլ.-փոստ: acba@acba.am