Ռեեստրի վարում

Սույն ծառայությունը նախատեսված է անվանական արժեթղթեր թողարկած ցանկացած կազմակերպության համար: Դրանք են բաժնետիրական ընկերությունները և պարտատոմսեր թողարկած ցանկացած կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպությունները:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ, որին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կողմից շնորհվել է Հաշվի օպերատորի կարգավիճակ:

 

Որպես Հաշվի օպերատոր, Բանկը միջնորդավորում է Ռեեստրի վարման ծառայությունների մատուցումը` կատարելով Հաճախորդի կողմից ներկայացված ցանկացած օրինական հանձնարարական, որը կապված է անվանական արժեթղթերի ռեեստրի վարման հետ: Ռեեստրի վարման ծառայությունների միջնորդավորման շրջանակներում Բանկն իրականացնում է նաև.

  

  •  Կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման միջնորդավորում,
  •  Արժեթղթերով կորպորատիվ գործողություններ, այն է. կանոնադրական կապիտալի ավելացում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ և կանոնադրական կապիտալի նվազեցում` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ, վերակազմակերպման (բացառությամբ վերակազմավորման) արդյունքում արժեթղթերի փոխարկում այլ արժեթղթերով, արժեթղթերի համախմբում (կոնսոլիդացիա), արժեթղթերի բաժանում, թողարկողի որոշմամբ մեկ դասի (տեսակի) արժեթղթերի փոխարկում մեկ այլ դասի (տեսակի) արժեթղթերով, արժեթղթերի (բացառությամբ պարտատոմսերի) ձեռքբերում, հետգնում և մարում,
  •  Թողարկողներին Համակարգից տեղեկությունների տրամադրում և դրանց փոփոխություն:

 

 Ռեեստրի վարման պայմանագիրը ՎԵՐԱԿՆՔՎՈՒՄ է, եթե.

 

  •  Կազմակերպության թողարկած անվանական արժեթղթերի սեփականատերերի(անվանատերերի) Ռեեստրը նախկինում վարվել է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից,
  •  Ռեեստրը այժմ վարվում է այլ Հաշվի օպերատորի միջնորդությամբ, սակայն կազմակերպությունը ցանկություն ունի Ռեեստրի վարման ծառայությունը ստանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջնորդությամբ:

 

 Պայմանագրի վերակնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

 ա) Թողարկողի դիմումն ուղղված Բանկի գլխավոր գործադիր տնօրենին` անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման պայմանագիր կնքելու ցանկությամբ` կնքված Թողարկողի կնիքով և ստորագրված թողարկողի լիազորված ներկայացուցչի կողմից:

բ) Թողարկողի քարտը,

գ) Արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (ԱՄՏԾ) կամ Արժեթղթերի նույնականացնող ծածկագրի (ԱՆԾ) շնորհման հայտ(անհրաժեշտության դեպքում):

դ) Թողարկողի պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը (ներառյալª դրանում առկա բոլոր ներդիրները),

ե) Թողարկողի գործադիր մարմնի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենը, Թողարկողի Գործադիր մարմնի ղեկավարի և նրա լիազորված ներկայացուցչի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթը:

Ուշադրություն. Պայմանագրի վերակնքման ընթացքում հնարավոր է պահանջվեն լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որը նպատակ ունի լավագույն կերպով ապահովել Թողարկողների ռեեստրի վարման պատշաճությունը:  

 

 Ռեեստրի վարման պայմանագիրը ԿՆՔՎՈՒՄ է, եթե Թողարկողն առաջին անգամ է իր Ռեեստրի վարումը հանձնում Կենտրոնական դեպոզիտարիային: Պայմանագրի կնքման գործընթացում Կենտրոնական դեպոզիտարիային Թողարկողի հետ հարաբերություններում ներկայացնում է Բանկը:

 

 Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

ա) Թողարկողի դիմումն ուղղված Բանկի Գլխավոր գործադիր տնօրենին` անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման պայմանագիր կնքելու ցանկությամբ` կնքված թողարկողի կնիքով և ստորագրված թողարկողի լիազորված ներկայացուցչի կողմից,

բ) Թողարկողի պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը (ներառյալ` դրանում առկա բոլոր ներդիրները),

գ) Թողարկողի քարտը, որտեղ պետք է նշված լինեն թողարկողի անվանումը, գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները, պետական գրանցում շնորհած երկիրը, հարկ վճարողի հաշվառման համարը (իսկ դրա բացակայության դեպքում` համապատասխան պետական մարմնի կողմից տրված նույնականացման այլ համարը), վճարային գործակալի վերաբերյալ տեղեկություններ, որն իրավասու է թողարկողի անունից կատարելու վճարումներ արժեթղթերի սեփականատերերին (առկայության դեպքում),

դ) արժեթղթերի դասի քարտը,

ե) Թողարկողի գործադիր մարմնի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենը,

զ) Թողարկողի գործադիր մարմնի ղեկավարի և նրա լիազորված ներկայացուցչի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթը,

է) տեղեկանք արժեթղթերի հավաստագրերի առկայության (տպագրման) մասին,

ը) անվանական արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի (բացառությամբ թողարկված, սակայն դեռևս չտեղաբաշխված արժեթղթերի) փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներըª նշելով տվյալ դասի արժեթղթերի ընդհանուր քանակը, անվանական արժեքը: Փաստաթղթային տարբերակը պետք է վավերացված լինի Թողարկողի կնիքով (առկայության դեպքում) և ստորագրված` գործադիր մարմնի ղեկավարի կողմից: Էլեկտրոնային տարբերակը Բանկ պետք է ներկայացվի CD-R տեսակի կրիչի տեսքով: Այն դեպքում, երբ Թողարկողի հետ կնքվում է արժեթղթերի այնպիսի դասի համար Ռեեստրի վարման պայմանագիր, որի տեղաբաշխումը դեռ չի իրականացվել, այսինքնª տվյալ արժեթղթերի դասի սեփականատերեր դեռ չկան, ապա Թողարկողը Բանկ է ներկայացնում Արժեթղթերի դասի քարտ,

թ) Արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (ԱՄՏԾ) կամ Արժեթղթերի նույնականացնող ծածկագրի (ԱՆԾ) շնորհման հայտ:

Ուշադրություն. Պայմանագրի կնքման ընթացքում հնարավոր է պահանջվեն լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որը նպատակ ունի լավագույն կերպով ապահովել Թողարկողների ռեեստրի վարման պատշաճությունը:

 Եթե Թողարկողի կողմից ներկայացված փաստաթղթերը բավարարում են բոլոր պահանջներին, ապա այդ դեպքում Թողարկողի հետ Ռեեստրի վարման պայմանագիրը կնքվում կամ վերակնքվում է 1 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ընթացքում:

 Ռեեստրի վարում, Անվանական արժեթղթերի ռեեստրի վարման միջոնրդավորման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 31-88-88 կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

 Ռեեստրի վարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում Թողարկողից կգանձվի տույժ վճարի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,15%-ի չափով: