ACBA ON-LINE

Ինչու օգտվել ACBA On-LINE ծառայությունից

 

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հնարավորություն է ընձեռում կառավարել Ձեր հաշիվները և կատարել վճարային գործարքներ Ինտերնետային ցանցի միջոցով 


«ACBA ACBA On-LINE» համակարգը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ինտերնետի միջոցով բանկային ծառայությունների հեռակա ստացման և մատուցման հարմարավետ, պարզ և մատչելի համակարգ է, որը հնարավորություն է տալիս կառավարել Ձեր բանկային հաշիվը աշխարհի ցանկացած կետից:

 

«ACBA On-LINE» ծառայության միջոցով Դուք հնարավորություն ունեք 24 ժամ on-line ռեժիմում

 
  • դիտել Ձեր կողմից կատարված վերջին 5, 10 կամ 20 գործարքները («Ձեր վերջին գործարքները» բաժին),
  •  վարկերի, առևտրային վարկային գծերի, օվերդրաֆտների լրիվ կամ մասնակի մարում ACBA On-LINE համակարգում` ընդամենը մուտք գործելով համակարգի «Վարկեր» բաժին:
  •  բացել ընթացիկ հաշիվներ, 
  •  վերաբացել ընթացիկ հաշիվներ
  •  ձևակերպել ավանդ, 
  •  դադարեցնել ավանդ,
  •  ավելացնել ավանդի գումար,
  • ձևակերպել  ավանդի գրավով վարկային գիծ և սպառողական վարկ,
  • իրականացնել փոխարկելի ավանդի փոխարկում
  • ձևակերպել և դադարեցնել կոմունալ վճարումների գծով փոխանցումների պարբերական
  • ձևակերպել և դադարեցնել ներբանկային և միջբանկային պարբերական փոխանցումներ
  • իրականացնել կոմունալ վճարումներ
  • առևտրային վարկային գծից և օվերդրաֆտից գումարների փոխանցում
  • տեղեկանքի ստացման նպատակով հայտի լրացում
  • ստանալ Բանկում ունեցած Ձեր ընթացիկ հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն (քաղվածք) («Քաղվածք» բաժին),
  • ստանալ Բանկում ունեցած Ձեր քարտային հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն (քաղվածք) («Քարտային քաղվածք» բաժին),
  • իրականացնել փոխանցումներ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում ունեցած Ձեր հաշիվների միջև («Փոխանցումներ Ձեր հաշիվների միջև» բաժին), 
  • դիտել ցանկացած ժամանակահատվածում «ACBA On-LINE» համակարգով Ձեր կատարած փոխանցումները («Փոխանցումներ Ձեր հաշիվների միջև» բաժին),
  • իրականացնել փոխանցումներ, ինչպես նաև շտապ փոխանցումներ, Ձեր հաշիվներից (որոնք բացված են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում) ՀՀ տարածքում գործող ցանկացած բանկ («Փոխանցումներ ՀՀ տարածքում» բաժին),
  • դիտել ցանկացած ժամանակահատվածում «ACBA On-LINE» համակարգով Ձեր կատարած փոխանցումները («Փոխանցումներ ՀՀ տարածքում» բաժին),
  • իրականացնել փոխանցումներ Ձեր հաշիվներից (որոնք բացված են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում) ՀՀ տարածքից դուրս գործող ցանկացած բանկ («Միջազգային փոխանցումներ» բաժին),
  • դիտել ցանկացած ժամանակահատվածում «ACBA On-LINE» համակարգով Ձեր կատարած միջազգային փոխանցումները («Միջազգային փոխանցումներ» բաժին),
  • իրականացնել արտարժութային փոխարկումներ Ձեր հաշիվների միջև («Փոխարկում» բաժին):
 

Ինչպես նաև կարող եք

 
  •  դիտել տվյալ օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը («Արտարժույթի փոխարժեք» բաժին),
  •  ստանալ Բանկում ունեցած Ձեր բոլոր պրոդուկտների (վարկեր, պլաստիկ քարտեր, ընթացիկ հաշիվներ, պարբերական փոխանցումներ և այլն) վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն («Ձեր  ընթացիկ պրոդուկտները» բաժին),
  •  Բանկ ուղարկել նոր հաղորդագրություններ, Բանկից ստանալ հաղորդագրություններ, դիտել Ձեր կողմից նախկինում ուղարկված հաղորդագրությունները («Հաղորդագրություններ» բաժին),
  •  ստանալ Բանկի նկատմամբ Ձեր ստանձնած պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն (քաղվածք), ինչպես նաև դիտել Ձեր ընթացիկ վարկի(վարկերի) մարման գրաֆիկը(ները) («Վարկեր» բաժին):
 
 

Անվտանգություն

 
  • ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հոգ է տարել Ձեր հաշիվներով իրականացվող գործարքների անվտանգության մասին: Այդ նպատակով ստեղծված են անվտանգության համապատասխան միջոցներ: «ACBA On-LINE» ծառայությունից օգտվելու համար Ձեզ կտրամադրվի.
  • Օգտագործողի անուն (Username)` պայմանական անվանում, որով Դուք գրանցվում եք «ACBA On-LINE» համակարգում և որի միջոցով կատարվում է օգտագործողի նույնականացումը: 
  • Օգտագործողի գաղտնաբար (User password)` գաղտնաբառ, որը տրվում է հաճախորդին բանկի կողմից username-ի հետ միասին, հաճախորդը հնարավորություն ունի ինքնուրույն փոփոխել այն: 
  • Տոկեն (Token)` անվտանգության սարք, որը գեներացնում է մեկանգամյա օգտագործման Թվային կոդ` «ACBA On-LINE» համակարգ մուտք գործելու նպատակով: 
  • Թվային կոդ (Number Code)` տոկենի միջոցով գեներացվող մեկանգամյա օգտագործման թվային գաղտնաբառ, որն անհրաժեշտ է «ACBA On-LINE» համակարգ մուտք գործելու համար:
  • Բանկը նաև իրականացնում է մի շարք միջոցառումներ Ձեր կողմից իրականացվող բանկային գործարքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
 
 

Ինչ է անհրաժեշտ ծառայությունը ստանալու համար

 
  • Դուք պետք է Բանկում նախապես ունենաք ընթացիկ (հաշվարկային) հաշիվ:
  • Իրավաբանական անձը «ACBA On-LINE» համակարգով ծառայություններից օգտվելու համար ապահովում է ըստ հաստատված ստորագրության նմուշի առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող անձանց ներկայությունը (վերջիններիս անձը հաստատող փաստաթղթերով), ովքեր ստորագրում և կնքում են «ACBA On-LINE» համակարգով ծառայությունների տրամադրման դիմումը:
  • Անհատ ձեռնարկատերը «ACBA On-LINE» համակարգով ծառայություններից օգտվելու համար Բանկ է ներկայացնում ՀՀ-ում ընդունված անձը հաստատող փաստաթուղթ և ստորագրում (անհրաժեշտության դեպքում նաև կնքում) «ACBA On-LINE» համակարգով ծառայությունների տրամադրման դիմումը:
 
 

«ACBA On-LINE» ծառայության պայմաններն են.

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար

  • Ծառայությունների տրամադրում - ամսական միջնորդավճար 3,000 ՀՀ դրամ, որը ներառում է 2 հատ տոկեն (անվտանգության սարք),
  • Հավելյալ տոկենի (անվտանգության սարքի) տրամադրում - յուրաքանչյուրը` 1000 ՀՀ դրամ,
  • Տոկենի (անվտանգության սարքի) կորստի դեպքում լրացուցիչ տոկենի տրամադրում - 5,000 ՀՀ դրամ:
 
 
Ֆիզիկական անձանց համար
  • Ծառայությունների տրամադրում - միանվագ միջնորդավճար 5,000 ՀՀ դրամ, որը ներառում է 1 հատ տոկեն (անվտանգության սարք),
  • Տոկենի (անվտանգության սարքի) կորստի դեպքում լրացուցիչ տոկենի տրամադրում - 5,000 ՀՀ դրամ:
 
«ACBA On-LINE» համակարգով հաճախորդների կողմից արտարժույթով փոխանցումներ ՀՀ տարածքում Bank_Mail համակարգով (ԱՄՆ դոլարով, եվրոյով) 3000 ՀՀ դրամ, ՀՀ դրամով փոխանցումներ ԱՆՎՃԱՐ:
«ACBA On-LINE» համակարգով ավանդներ ներդնելու դեպքում ավանդի տոկոսադրույքը սահմանվում է 0.1 % ավել տոկոսադրույքով:
«ACBA On-LINE» համակարգի միջոցով հաշիվների վերաբացում - անվճար:


Ձեր հաշիվները ACBA On-LINE համակարգի միջոցով կառավարելու համար սեղմեք այստեղ
 
 
http://online.acba.am/mobiletoken