Բանկային երաշխիք

 

 

 

 

 

Նկարագրություն

 
 Որ դեպքերում կիրառել բանկային երաշխիքը
 
Պատրաստվում եք 
  • մասնակցել աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատակարարման մրցույթի,
  • ստանձնել պայմանագրային և/կամ վճարային պարտավորություններ,
  • ստանալ պայմանագրային պարտավորությունների կատարման կանխավճար,
  • ստանձնել պայմանագրային պարտավորություններ` պարտավորվելով ապահովել կատարված աշխատանքի, մատուցված ծառայության կամ մատակարարված ապրանքի որակը,
  • ներմուծել ապրանք կանխիկ վճարման պայմանով` հաճախ ստիպված լինելով դիմել վարկավորման` վճարումը կատարելու համար:
 
Դուք կնքել եք ապրանքի մատակարարման պայմանագիր օտարերկրյա ընկերության հետ և ներմուծվող ապրանքի դիմաց շարունակում եք վճարել կանխիկ վճարման եղանակով: Դա նշանակում է, որ Դուք վճարում եք դեռևս չստացված ապրանքի դիմաց: Արդյոք դա է թելադրում քաղաքակիրթ առևտուրը: 
Իհարկե ոչ: Մշտական և վստահելի համագործակցությունը գործընկերների միջև ենթադրում է երկուստեք փոխշահավետ պայմաններ: Ուստի, Ձեր մատակարարը, ունենալով իր ձեռքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ երաշխիքը, կարող է տրամադրել վճարման հետաձգում (օր. մինչև 120 օր), ինչի արդյունքում Դուք կարող եք վճարումները կատարել Ձեր իսկ սեփական ռեսուրսներով (առանց վարկային միջոցների ներգրավման անհրաժեշտության): Նկատենք, որ երաշխիքը վարկից անհամեմատ էժան է:
 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է կիրառել բանկային երաշխիքը.
Երաշխիքն իրենից ներկայացնում է կողմերից մեկի (պրինցիպալի) հանձնարարությամբ հօգուտ եր-րորդ կողմի (բենեֆիցիարի) բանկի կողմից տրված գրավոր պարտավորությունը, որն ապահովում է պրինցիպալի պարտավորությունների կատարումը և երաշխիքի պայմաններին համապատասխան բենեֆիցիարին որոշակի դրամական գումարի վճարումը` գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում:
 
 

Առավելություններ

 
Երաշխիքի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար
  • ներմուծել ապրանք հետաձգված վճարման պայմանով (երաշխիքային նամակի շնորհիվ կանխիկ վճարման պայմանը կարող է փոխարինվել հետաձգ ված վճարման պայմանով),
  • հետաձգված վճարման պայմանի շնորհիվ ապրանքի դիմաց վճարումը կատարել առանց վարկային ռեսուրսների ներգրավման, 
  • կրճատել ծախսերը, քանի որ բանկային երաշխիքը վարկից անհամեմատ էժան է, 
  • գործընկերոջ հետ հաստատել համագ ործակցության առավել վստահելի հարաբերություններ:
 
Երաշխիքի առավելությունները պատվիրատուի, վաճառողի (արտահանողի) համար
  • ունենալով գնորդի (ներմուծողի) վճարային պարտավորություններն ապահովող երաշխիք` Դուք ապահովագրում եք Ձեզ գնորդի (ներմուծողի) կողմից գումարի չվճարման ռիսկից,
  • ապահովել հնարավոր կորուստների և ծախսերի փոխհատուցումը, որոնք կարող են առաջանալ մրցույթը հաղթող, աշխատանքները կատարող, ծառայությունները մատուցող կամ ապրանքներ մատակարարող ընկերության կողմից իր պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքում,
  • Դուք կարող եք շուկայում հանդես գալ մրցակիցների համեմատ առավել մրցունակ առաջարկով` վաճառելով (արտահանելով) ապրանքը հետաձգված վճարման պայմանով,
  • մրցունակ առաջարկով հանդես գալու շնորհիվ` Դուք կարող եք ապահովել սպառման առավել մեծ ծավալ և, հետևաբար, մեծացնել շուկայում զբաղեցրած Ձեր ընկերության մասնաբաժինը,
  • նվազագույնի հասցնել առևտրային գործարքում առկա ռիսկերը:
 

Տեսակներ

 

Բանկը տրամադրում է երաշխիքի հետևյալ տեսակները

  • մրցույթի մասնակցության երաշխիք - ապահովում է մրցույթն անցկացնող ընկերության ծախսերի փոխհատուցումը այն դեպքում, երբ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը հրաժարվում է կատարել իր հետագա պարտավորությունները, ինչի արդյունքում հարկ է լինում անցկացնել նոր մրցույթ,
  • պայմանագրի կատարման երաշխիք - ապահովում է պատվիրատուի հանդեպ պայմանագիրը կատարող կողմի պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը, 
  • վճարման երաշխիք - ապահովում է վաճառողի (արտահանողի) հանդեպ գնորդի (ներմուծողի) վճարային պարտավորությունների պատշաճ կատարումը, 
  • կանխավճարի վերադարձման երաշխիք – ապահովում է կանխավճարի գումարի փոխհատուցումը գնորդին (ներմուծողին) կամ պատվիրատուին` վաճառողի (արտահանողի) կամ պայմանագիրը կատարողի կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների ձախողման դեպքում,
  • որակի երաշխիք - ապահովում է պայմանագիրը կատարողի կողմից կատարված աշխատանքի/մատուցված ծառայության/մատակարարված ապրանքի որակական հատկանիշների ապահովումը կամ ի հայտ եկած թերությունների ժամանակին վերացումը,
  • հանդիպակաց (անուղղակի) երաշխիք (counter-guarantee)` Բանկի կողմից հօգուտ այլ առաջնակարգ բանկի տրված երաշխիք` ի ապահովումն տվյալ բանկի կողմից հօգուտ վերջնական բենեֆիցիարի ինքնուրույն և իր լրիվ պատասխանատվությամբ երաշխիքի տրամադրման: 
 

Տրամադրման պայմաններ

  • Շնորհիվ իր նկատմամբ ձեռք բերված բարձր վստահության` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված երաշխիքն այսօր ընդունվում է օտարերկրյա բազմաթիվ ընկերությունների կողմից, ինչը թույլ է տալիս վերջիններիս հետ համագործակցել ուղղակիորեն` առանց այլ բանկի միջնորդության, որն էլ, իր հերթին, նվազեցնում է երաշխիքի դիմաց ծառայության վճարը:
  •  Նշենք, որ մի շարք առաջնակարգ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից (CREDIT AGRICOLE CIB, COMMERZBANK AG, ՎԶԵԲ) Բանկին տրամադրվել են առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար վարկային սահմանաչափեր: Ուստի, բոլոր այն դեպքերում, երբ բենեֆիցիարը պահանջում է տեղական կամ այլ բանկի կողմից տրված երաշխիք, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, համագործակցելով վերոնշյալ բանկերի հետ, ապահովում է բենեֆիցիարի պահանջի բավարարումը:

 

 
Երաշխիքի տրամադրման հիմնական պայմանները
  • երաշխիքի/հանդիպակաց երաշխիքի տրամադրման համար կարող են դիմել Բանկի հաճախորդ հանդիսացող, ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք, տնտեսավարող սուբյեկտներ և գյուղացիական տնտեսություններ, ՀՀ տարածքում գործող ռեզիդենտ իրավաբանական անձանց, տնտեսավարող սուբյեկտների, գյուղացիական տնտեսությունների, պետական հիմնարկների և ֆինանսական կառույցներ
  • Բանկը տրամադրում է երաշխիք/հանդիպակաց երաշխիք` հօգուտ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտների, պետական հիմնարկների և ֆինանսական կառույցների,
  • երաշխիքի արժույթը` ՀՀ դրամ և արտարժույթով,
  • երաշխիքի գործողության առավելագույն տևողությունը` 48 ամիս:
 
 

Հաճախակի տրվող հարցեր

 
1.Որն է երաշխիքի և ակրեդիտիվի հիմանական տարբերությունը
-Ի տարբերություն փաստաթղթային ակրեդիտիվի` երաշխիքը չի հանդիսանում հաշվարկի ձև, այլ օգտագործվում է միայն այն դեպքում, երբ պրինցիպալը չի կատարել իր պարտավորությունները բենեֆիցիարի հանդեպ:
2. Ինչպիսին պետք է լինի երաշխիքի գործողության ժամկետը
-Երաշխիքի գործողության ժամկետը պետք է գերազանցի վերջնական հաշվարկի պայմանագրային ժամկետը, որպեսզի բենեֆիցիարը հնարավորություն ունենա պրինցիպալի կողմից համապատասխան վճարումը չստանալու դեպքում Բանկին ներկայացնի վճարման պահանջ:
3. Կարող է արդյոք երաշխիքի գործողությունը դադարեցվել վաղաժամկետ
- Երաշխիքը կարող է դադարեցվել վաղաժամկետ, սակայն միայն բենեֆիցիարի կողմից տրված երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու մասին գրության հիման վրա:
 

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցերը