Դրամական պահանջի դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ)

 

Նկարագրություն


Որ դեպքերում կիրառել ֆակտորինգը

Դուք հանդիսանում եք վաճառող (արտահանող) և
• աշխատում եք մի շարք մշտական գնորդների (ներմուծողների) հետ,
• ձգտում եք հանդս գալ առավել մրցունակ պայմաններով` առաջարկելով վճարման հետաձգման պայման (օր. մինչև 90 օր վճարման հետաձգում) և ավելացնել Ձեր վաճառքների ծավալները,
• ունեք դեբիտորական պարտքեր, սակայն պարբերաբար առաջ են գալիս որոշ ֆինանսական դժվարություններ և անհրաժեշտություն է առաջանում հայթայթել կանխիկ դրամական միջոցներ,
• պատրաստ եք ՙվաճառել՚ Ձեր դեբիտորական պարտքը և կանխիկացնել ապագայում ստանալիք գումարները որոշակի վճարի դիմաց:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է կիրառել դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորումը (ֆակտորինգը)
Ֆակտորինգն իրենից ներկայացնում է վաճառողի (արտահանողի) ֆինանսավորում` վերջինիս կողմից երրորդ կողմին (պարտապանին) ապրանքներ մատակարարելու, նրա համար աշխատանքներ կատա-րելու կամ ծառայություններ մատուցելու արդյունքում պարտապանի նկատմամբ հաճախորդի դրամական պահանջի զիջման դիմաց:

Ֆակտորինգն իրենից ներկայացնում է

  •  ֆինանսավորման այլընտրանքային տարբերակ, որը չի առաջացնում նոր պարտավորություն,
  •  ֆինանսավորում` առանց պարտադիր գրավային ապահովվածության,
  •  դեբիտորական պարտքը կանխիկ դրամական միջոցների փոխարկման եղանակ,
  •  դեբիտորական պարտքերի, ռիսկերի և դրամական հոսքերի կառավարման եղանակ,

ֆինանսական ռեսուրսների ներգրավում` օգտագործելով գնորդների վճարունակությունը:

Առավելություններ

Ֆակտորինգի առավելությունները վաճառողի (հաճախորդի) համար

  • հետաձգված վճարման պայմանով վաճառքի և, հետևաբար, առավել մրցունակ առաջարկով հանդես գալու հնարավորություն, շուկայում մասնաբաժնի մեծացում,
  •  դեբիտորական պարտքի զիջման դիմաց շրջանառու միջոցների ներգրավման հնարավորություն և իրացվելիության մակարդակի բարձրացում,
  •  վաճառքների աճին զուգահեռ ֆինանսավորման շարունակական աճ,
  •  ժամանակին ստացված ֆինանսական միջոցների շնորհիվ արտադրության և/կամ առևտրի ծավալների աճ, ապրանքի շրջանառելիության մակարդակի բարձրացում,
  •  իրացվելիության մակարդակի բարձրացում` դեբիտորական պարտքերն առավել արագ կանխիկի փոխարկելու միջոցով,
  •  փոխարժեքների տատանման հետ կապված հնարավոր կորուստների նվազեցում,
  •  առանց գրավային պարտադիր ապահովվածության ֆինանսական միջոցների ներգրավում:

Ֆակտորինգի առավելությունները գնորդի (պարտապանի) համար

  •  վաճառողից ապրանքների և ծառայությունների ստացում` վճարման հետաձգված պայմանով,
  •  հետաձգված վճարման պայմանի շնորհիվ առաջացած ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցների տնօրինման հնարավորություն` առանց վարկային միջոցների ներգրավման,
  •  ապրանքի, աշխատանքի կամ ծառայության դիմաց վճարման հետ կապված ծախսերի կրճատում (ֆակտորինգային սպասարկման դիմաց վճարում է վաճառողը),
  •  վճարման հետաձգված պայմանով գնումների կատարում և, հետևաբար, գնման ծավալների աճ:

Տեսակները

Բանկը տրամադրում է ֆակտորինգի հետևյալ տեսակները

  • տեղական ֆակտորինգ` ֆակտորինգ, որի դեպքում և’ հաճախորդը, և' պարտապանը հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
  •  արտահանման ֆակտորինգ` ֆակտորինգ, որի դեպքում հաճախորդը հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, իսկ պարտապանը` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
  •  ռեգրեսային (հետպահանջի իրավունքով) ֆակտորինգ` ֆակտորինգ, պայմանով, որ պարտապանի կողմից իր վճարային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Բանկը հաճախորդի նկատմամբ ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք,
  •  ոչ ռեգրեսային ֆակտորինգ (առանց հետպահանջի իրավունքի)` ֆակտորինգ, պայմանով, որ Բանկը կրում է պարտապանի կողմից վճարային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ողջ ռիսկը` առանց հաճախորդի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքի:

Տրամադրման պայմաններ


Բանկի կողմից ֆակտորինգի տրամադրման հիմնական պայմանները

  •  Բանկը տրամադրում է ֆակտորինգ Բանկի հաճախորդ հանդիսացող ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին,
  •   Բանկը տրամադրում է տեղական ֆակտորինգ` ՀՀ դրամով և արտահանման ֆակտորինգ` արտարժույթով` կախված գործարքի արժույթից,
  •   հաճախորդի ֆակտորինգային ֆինանսավորման առավելագույն սահմանաչափի գործողության ժամկետը կազմում է 18 ամիս,
  •   ֆակտորինգի գումարի առավելագույն չափը կազմում է հաշիվ-ապրանքագրի գումարի 90%-ը` տեղական ֆակտորինգի և հաշիվ-ապրանքագրի գումարի 80%-ը` արտահանման ֆակտորինգի դեպքում,
  •   ֆակտորինգի առավելագույն տևողությունը կազմում է 180 օրացուցային օր,

 

 Բանկի կողմից hաճախորդի դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորումից և պարտապանի կողմից պարտավորությունը սահմանված ժամկետում ամբողջությամբ կատարելուց հետո Բանկը նույն օրը կատարում է վերջնահաշվարկ և հաճախորդի բանկային հաշվին է փոխանցում զիջված դրա-մական պահանջի դիմաց վճարման ենթակա գումարի մնացած (չֆինանսավորված) մասը` նվազեցված հաշվարկված տոկոսագումարի, տուժանքի չափով:

Հաճախակի տրվող հարցեր

1. Ինչով է տարբերվում ֆակտորինգը վարկից
- Վարկը տրամադրվում է որոշակի ֆիքսված ժամկետով, մինչդեռ, Ֆակտորինգը տրամադրվում է վճարման փաստացի հետաձգված օրերի ժամկետով,
- վարկային միջոցները վերադարձվում են փոխառուի կողմից, իսկ ֆակտորինգի գումարը մարվում է դեբիտորի կողմից վճարվող գումարից,
- վարկի դեպքում, որպես կանոն, պահանջվում է գրավային ապահովվածություն, իսկ ֆակտորինգի ապահովվածություն է հանդիսանում դրամական պահանջը,
- վարկային միջոցներն արտացոլվում են հաշվեկշռում որպես փոխառու միջոցներ, իսկ ֆակտորինգային ֆինանսավորումն արտացոլվում է հաշվեկշռում որպես առևտրային հասույթ,
- վարկավորման դեպքում հիմք է ընդունվում վարկառուի վճարունակությունը, իսկ ֆակտորինգային ֆինանսավորման դեպքում հիմք է ընդունվում գնորդների վճարունակությունը,
- վարկային միջոցները տրամադրվում են մեկ կամ երկու փուլերով` միանգամից, իսկ ֆակտորինգային ֆինանսավորումն իրականացվում է` ըստ անհրաժեշտության,
- վարկավորումը չի ենթադրում այլ ծառայությունների մատուցում, իսկ ֆակտորինգը դա միայն ֆինանսավորում չէ, այլ հավելյալ ծառայությունների ամբողջություն:
2. Ում համար է նախատեսված ռեգրեսային ֆակտորինգը
- Ռեգրեսային ֆակտորինգը նախատեսված է նրանց համար, ովքեր վստահում են իրենց գնորդներին և, հետևաբար, անհրաժեշտություն չկա վճարել առավել թանկ (ռեգրեսային ֆակտորինգն առավել էժան է),
3. Արդյոք գնորդներին չի վախեցնի այն փաստը, որ վաճառողը սկսել է օգտվել ֆակտորինգից
- Վստահելի գնորդները, որոնք պահպանում են վճարման ժամկետները, ֆակտորինգի հանդեպ կարող են ունենալ միայն դրական վերաբերմունք: Նշենք նաև այն հանգամանքը, որ հենց ֆակտորինգի շնորհիվ հաճախ վաճառողը գնորդին տրամադրում է վճարման առավել երկար հետաձգում: Ֆակտորինգի կիրառումը նպատակահարմար է ոչ միայն վաճառողի համար, այլ նաև հենց գնորդի համար, քանի որ ֆակտորինգի շնորհիվ գնորդը ստանում է ապրանքային վարկ, մշտապես ապահովում է ապրանքի լայն տեսականի, ժամանակավորապես ունենալ լրացուցիչ ազատ դրամական միջոցներ:
4. Կարող է արդյոք ֆակտորինգը կիրառվել ծառայությունների ոլորտում
- Անշուշտ, ֆակտորինգը կարող է լիարժեք կիրառվել նաև վճարման հետաձգված պայմանով ծառայությունների մատուցման դեպքում:
5. Ինչ է տեղի ունենում դեբիտորի կողմից իրեն մատակարարված ապրանքի դիմաց գումարի չվճարման դեպքում, եթե գործարքը ֆինանսավորվել է ֆակտորինգով
- Գնորդի կողմից գումարի չվճարման դեպքում հնարավոր է երկու տարբերակ` կախված ամենից առաջ ֆակտորինգի տեսակից (ռեգրեսային կամ ոչ ռեգրեսային): Ռեգրեսային ֆակտորինգի դեպքում վաճառողը պարտավոր է գնորդի փոխարեն վճարել վերջինիս կողմից Բանկին չվճարված գումարը, իսկ ոչ ռեգրեսային ֆակտորինգի դեպքում` Բանկը պետք է ինքնուրույն լուծի ժամկետանց պարտավորության վերադարձման խնդիրը` կրելով բոլոր ռիսկերը:
6. Ինչի համար է անհրաժեշտ ֆակտորինգը, եթե կարելի է օգտվել օվերդրաֆտից, որն առավել էժան բանկային ծառայություն է
- Օվերդրաֆտը հանդիսանում է վարկի տեսակ, որի գումարը Բանկին վերադարձնում է փոխառուն, իսկ Ֆակտորինգի դեպքում` ֆինանսավորված գումարը մարվում է գնորդի կողմից կատարված վճարում-ների հաշվին: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ օվերդրաֆտի դեպքում վարկային սահմանաչափը հաշվարկվում է ելնելով տվյալ ընկերության հասույթներից, այն ժամանակ, երբ ֆակտորինգի դեպքում հիմնական ուշադրությունը դարձվում է ընկերության պոտենցիալ հնարավորություններին և ապագայում վաճառքի ծավալներին:
7. Արդյոք Բանկը ֆակտորինգային ֆինանսավորում կտրամադրի ժամկետանց դեբիտորական պարտավորության դիմաց
- Բանկի կողմից ֆակտորինգային ֆինանսավորման ենթակա են բացառապես ոչ ժամկետանց դեբիտորական պարտավորությունները:
8. Որն է ֆակտորինգի առավելությունը վարկի նկատմամբ
- Իրականում խոսքը գնում է ոչ թե առավելության մասին, այլ այն փաստի, որ դրանք բավարարում են հաճախորդի տարբեր պահանջներ: Ֆակտորինգն առաջին հերթին գործիք է, որն ապահովում է վաճառքի ծավալների աճ` առանց գնորդների ժամկետանց դեբիտորական պարտավորությունների աճի ռիսկի:

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցերը