«ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»_ հիփոթեքային վարկեր

«ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸմիջոցների հաշվին Անշարժ գույքի գնման և Անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկի տրամադրման պայմաններն են.

 
 
Հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը: Համավարկառու կարող են հանդես գալ միայն դիմողի ամուսինը, դիմողի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները: Համավարկառուն պետք է հանդիսանա ռեզիդենտ ՀՀ քաղաքացի: Համավարկառուները վարկային պարտավորությունների շրջանակներում կրում են վարկառուի միևնույն պատասխանատվությունները:
  • Վարկառուն (համավարկառուն) պետք է չունենա ընթացիկ ժամկետանց պարտավորություն, բոլոր գործող վարկային պարտավորությունները պետք է դասակարգված լինեն որպես ստանդարտ, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի գծով ուշացած օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:
  • Արժույթը -ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի ձեռքբերման (գնման) վարկի նվազագույն գումարը - 1,000,000 ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի ձեռքբերման (գնման) վարկի առավելագույն գումարը - 20,000,000 ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի ձեռքբերման (գնման) վարկի նվազագույն ժամկետը-120 ամիս
  • Անշարժ գույքի ձեռքբերման (գնման) վարկի առավելագույն ժամկետը-180 ամիս
  • Անշարժ գույքի ձեռքբերման (գնման) վարկերը տրամադրվում են 13-15 % տարեկան տոկոսադրույքով:
  • Անշարժ գույքի վերանորոգման վարկի նվազագույն գումարը – 200,000 ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի վերանորոգման վարկի առավելագույն գումարը - 10,000,000 ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի վերանորոգման վարկի նվազագույն ժամկետը-60 ամիս
  • Անշարժ գույքի վերանորոգման վարկի առավելագույն ժամկետը-84 ամիս
  • Անշարժ գույքի վերանորոգման վարկերը տրամադրվում են 14-17% տարեկան տոկոսադրույքով:
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել:
  • Անշարժ գույքի ձեռքբերման (գնման) դեպքում վարկի նվազագույն կանխավճար է սահմանվում ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի 30 %-ը:

Նվազագույն կանխավճար կարող է սահմանվել ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի 10 %-ը, եթե ձեռք բերվող բնակելի անշարժ գույքից բացի գրավադրվում է նաև վարկառուին (համավարկառուին) պատականող այլ բնակելի անշարժ գույք:

  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
  • Վարկերը պետք է պարտադիր ապահովված լինեն ձեռքբերվող կամ վերանորոգվող բնակելի անշարժ գույքի գրավով, անհրաժեշտության դեպքում` նաև դիմողին (համավարկառուին) պատկանող այլ բնակելի անշարժ գույքի գրավով և/կամ երաշխավորությամբ:
  • Ձեռքբերվող/գրավադրվող գույքի գնահատումը կատարվում է Բանկի հետ համագործակցող սերտիֆիկացված անկախ գնահատողի կողմից:
  • Անշարժ գույքի գնման և անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկերի գործողության ողջ ընթացքում ձեռք բերվող կամ վերանորոգվող անշարժ գույքը ենթակա է տարեկան կտրվածքով ապահովագրման գնահատված արժեքի չափով: Տարեկան կտրվածքով անհրաժեշտ է կատարել նաև վարկառուի (համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն վարկի մնացորդային գումարի չափով:Գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը կատարվում է Բանկի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով և Բանկի համար ընդունելի պայմաններով:
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
  • 90 օրից ավել վարկի մարումները ուշացնելու և տարեկան ապահովագրությունը ժամանակին չկատարելու դեպքում վարկը համարվում է չորակավորված, իսկ վարկի տոկոսադրույքը կարող է վերանայվել և սահմանվել տվյալ պահին հիփոթեքային վարկերի շուկայական տոկոսադրույքի սահմաններում:
  • Վարկի մարման հաճախականությունը սահմանված է ամսական (հավասարաչափ մասերով) կամ մայր գումարի հավասարաչափ մասերով:

 

Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր.

Անշարժ գույքի ձեռքբերման (գնման) հիփոթեքային վարկերի համար

 

  • Դիմողի, գնվող/գրավադրվող անշարժ գույքի համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (պատճեններ),
  • Դիմողի, գնվող/գրավադրվող անշարժ գույքի համասեփականատերերի ամուսնության վկայականներ (պատճեններ) վերջիններիս ամուսնացած լինելու դեպքում,
  • Ծննդյան վկայական(ներ) (պատճեններ) երեխա/ներ/ի  համար  (առկայության դեպքում),
  • Տեղեկանք դիմողի (դիմողի ընտանիքի այլ անդամ(ներ)ի) աշխատավայրից, որտեղ պետք է նշվի աշխատավարձի (եկամտի) մեծությունը (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով), զբաղեցրած պաշտոնը և աշխատանքային ստաժը: Տեղեկանքն առնվազն պետք է պարունակի աշխատանքի վայրի հասցեն, գործատուի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարները, տեղեկանքը տվող կազմակերպու¬թյան ղեկավարի ստորագրությունը և կնիքը (առկայության դեպքում),
  • Դիմողի այլ եկամուտը հավաստող փաստաթղթեր (վարձակալական վճար, տոկոսային եկամուտ կատարված ներդրումներից և այլն),  ինչպես նաև այլ ծախսերի մասին տեղեկություն (օր. ալիմենտի կամ խնամքի կամ պահպանման այլ ծախսերի մասին),
  • Դիմողի զբաղվածությունը 12 ամսից պակաս լինելու դեպքում տվյալներ նախկին զբաղվածության մասին (գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը),
  • Գնվող, գրավ առաջարկվող այլ գույքի սեփականության վկայական (պատճեն),
  • Գնվող անշարժ գույքում գրանցված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
  • Վաճառողի` անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ, որը կարող է լինել, օրինակ, հետևյալը.

-  Ժառանգության իրավունքի վկայագիր` տրված  նոտարի կողմից,

-  Գույքը հրապարակային սակարկությունների  միջոցով ձեռք բերելու վկայական` տրված  նոտարի կողմից,

-  Գույքի օտարման մասին առուվաճառքի կամ այլ պայմանագրեր,

  • Սերտիֆիկացված անկախ գնահատողի կողմից գույքի գնահատման հաշվետվութուն,
  • Եթե դիմողը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա.

- Կանոնադրության պատճեն, իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (իր ներդիր¬ներով) կամ տեղեկանքի պատճեն, ՀՎՀՀ-ի պատճեն (ըստ անհրաժեշտության),1

-  Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում),

- էլեկտրոնային եղանակով Հարկային տեսչություն ներկայացված վերջին 12 ամիսների հաշվետվություններ (ֆինանսական հաշվետվություններ, եկամուտ և ծախսերի հաշվետվություններ (վերջին 6 ամիսների), հարկային հաշվետվություններ) և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցում:2

  

Անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկերի համար

 

  • Դիմողի, գրավադրվող անշարժ գույքի համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (պատճեններ),
  • Դիմողի, գրավադրվող անշարժ գույքի համասեփականատերերի ամուսնության վկայականներ (պատճեններ) վերջիններիս ամուսնացած լինելու դեպքում,
  • Ծննդյան վկայական(ներ) (պատճեններ) երեխա/ներ/ի  համար  (առկայության դեպքում),
  • Տեղեկանք դիմողի (դիմողի ընտանիքի այլ անդամ(ներ)ի) աշխատավայրից, որտեղ պետք է նշվի աշխատավարձի (եկամտի) մեծությունը (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով), զբաղեցրած պաշտոնը և աշխատանքային ստաժը: Տեղեկանքն առնվազն պետք է պարունակի աշխատանքի վայրի հասցեն, գործատուի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարները, տեղեկանքը տվող կազմակերպու¬թյան ղեկավարի ստորագրությունը և կնիքը (առկայության դեպքում),
  • Դիմողի այլ եկամուտը հավաստող փաստաթղթեր (վարձակալական վճար, տոկոսային եկամուտ կատարված ներդրումներից և այլն),  ինչպես նաև այլ ծախսերի մասին տեղեկություն (օր. ալիմենտի կամ խնամքի կամ պահպանման այլ ծախսերի մասին),
  • Դիմողի զբաղվածությունը 12 ամսից պակաս լինելու դեպքում տվյալներ նախկին զբաղվածության մասին (գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը),
  • Ընթացիկ և/կամ կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ աշխատանքների և ծախսերի նախահաշիվ` eFO 75-20-08 լրացված հաճախորդի կողմից (նախահաշվում պետք է նշվի վերանորոգման սկիզբը և ավարտը),
  • Շինարարական թույլտվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում (անհրաժեշտության դեպքում),
  • Վերանորոգվող, գրավ առաջարկվող այլ գույքի սեփականության վկայական (պատճեն),
  • Սերտիֆիկացված անկախ գնահատողի կողմից գույքի գնահատման հաշվետվութուն,
  • Եթե դիմողը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա.

- Կանոնադրության պատճեն, իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (իր ներդիր¬ներով) կամ տեղեկանքի պատճեն, ՀՎՀՀ-ի պատճեն (ըստ անհրաժեշտության),1

- Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում),

- էլեկտրոնային եղանակով Հարկային տեսչություն ներկայացված վերջին 12 ամիսների հաշվետվություններ (ֆինանսական հաշվետվություններ, եկամուտ և ծախսերի հաշվետվություններ (վերջին 6 ամիսների), հարկային հաշվետվություններ) և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցում:

1 Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:

2  Հաշվետվությունների վրա պետք է կատարել ՙԻսկականի հետ ճիշտ է՚ նշումը, ստորագրել և նշել ամիս ամսաթիվը: Եթե հաճախորդն իրավաբանական անձ է, նշված հաշվետվությունները պետք է ստորագրվեն իրավաբանական անձի տնօրենի կամ լիազորված անձի կողմից, ինչպես նաև կնքվեն իրավաբանական անձի կլոր կնիքով:

Բանկում հաշիվ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բնօրինակները):

 Դիմողին վերաբերվող նույն փաստաթղթերը պետք է ներկայացվեն նաև համավարկառուի կողմից (համավարկառուի առկայության դեպքում):

  

Վարկառուի կողմից իր պարտականությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Գրավի բռնագանձում.

ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՌԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

ՎԱՐԿԱՌՈՒԻԿՈՂՄԻՑՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻԵՎՎԱՐԿԻԳՈՒՄԱՐԻՄԱՐՈՒՄՆԵՐԸԺԱՄԿԵՏԻՆՉՎՃԱՐԵԼՈՒԴԵՊՔՈՒՄՎԱՐԿԱՌՈՒԻՄԱՍԻՆՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸԿԳՐԱՆՑՎԻՎԱՐԿԱՅԻՆՌԵԳԻՍՏՐՈՒՄ: ՎԱՏՎԱՐԿԱՅԻՆՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՈՒՆԵՆԱԼԸՁԵԶՀԱՄԱՐՀԵՏԱԳԱՅՈՒՄԿԱՐՈՂԷԽՈՉԸՆԴՈՏՀԱՆԴԻՍԱՆԱԼԱՅԼՎԱՐԿԵՐԻՍՏԱՆԱԼԻՍ: