Անշարժ գույքի ձեռք բերման (գնման) նպատակով հիփոթեքային վարկեր

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ տրամադրում է Հիփոթեքային վարկեր այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն կայուն եկամուտ:

Վարկերը տրամադրվում են անշարժ գույքի (բնակարան, բնակելի տուն, առանձնատուն, այլ) ձեռքբերման (գնման) նպատակով:

Վարկավորման առավելությունները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈւՄ

 

  • Գործում է գրավադրման ճկուն համակարգ: Որպես գրավ կարող են հանդիսանալ գնվող բնակարանը, բնակելի տունը, առանձնատունը, այլ տարածքը և/կամ այլ անշարժ գույք, շարժական գույք, դրամական միջոցներ, թանկարժեք մետաղներ, երաշխավորություններ:
  • Վարկի ու տոկոսագումարների մարման ճկուն համակարգ, որը հնարավորություն է ընձեռնում վարկառուին առանց ավելորդ լարվածության մարել վարկը:

 

Անշարժ գույքի ձեռք բերման (գնման) հիփոթեքային վարկի տրամադրման պայմաններն են.

 

  • Հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը:
  • Արժույթը - ՀՀ դրամ, արտարժույթ:
  • Վարկի նվազագույն գումարը կազմում է` 1,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:
  • Վարկի առավելագույն գումարը` 40,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:
  • Վարկի տևողությունը 180 ամիս է:
  • Վարկերը տրամադրվում են. 11-14 % տարեկան տոկոսադրույքով:
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Վարկի կանխավճարը սահմանվում է գնվող գույքի վաճառքի գնի նվազագույնը 30% չափով:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
  • Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող են հանդես գալ գնվող և այլ անշարժ գույք, շարժական գույք, թանկարժեք մետաղներ, դրամական միջոցներ, երաշխավորություններ և այլն: Միայն երաշխավորությամբ վարկի տրամադրումն արգելվում է:
  • Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկի գործողության ողջ ընթացքում գրավադրված գույքը ենթակա է տարեկան կտրվածքով ապահովագրման առնվազն հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափով: Գույքի ապահովագրությունը կատարվում է գրավառուի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով և գրավառուի համար ընդունելի պայմաններով:
  • Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ որոշման արդյունքները հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացում: Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
  • Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով:
  • Վարկը ձևակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Կենտրոնական գրասենյակում և մասնաճյուղերում:
  • Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
  • Վարկի մարման հաճախականությունը սահմանված է ամսական (հավասարաչափ մասերով):
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
  • Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթ (պատճե)
  • գնվող անշարժ գույքի սեփականության վկայական (պատճե)
  • գնվող անշարժ գույքի համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (պատճե) և վերջիններիս ամուսնության վկայականների պատճեները (ամուսնացած լինելու դեպքում)
  • տեղեկանք անձնագրային բաժնից` գնվող բնակարանում, բնակելի տանը, առանձնատանը գրանցված անձանց վերաբերյալ
  • տեղեկանք դիմողի աշխատավայրից` վերջինիս ստացած ամսական միջին եկամտի վերաբերյալ (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով)
  • որպես գրավ առաջարկվող գույքի սեփականությունը հավաստող փաստաթուղթ(եր) (պատճե)

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է`

 

  • Ստանալ վարկի դիմումը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ որևէ մասնաճյուղից:
  • Լրացնել վարկի դիմումը և պահանջվող փաստաթղթերի հետ միասին ներկայացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ:

 Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

 Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

http://www.abcfinance.am/