Անշարժ գույքի վերանորոգման (վերակառուցման) հիփոթեքային վարկեր

Այսօր արդեն իմաստ չունի քողարկել Ձեր բնակարանների ներքին հարդարանքի թերությունները, քանի որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է վարկեր բնակարանների վերանորոգման համար:

Վարկի տրամադրման պայմաններն են.

 

  • Անշարժ գույքի վերանորոգման (վերակառուցման) հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը:
  • Արժույթը` ՀՀ դրամ, արտարժույթ:
  • Վարկի տևողությունը` 84 ամիս:
  • Վարկի նվազագույն գումարը` 200,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:
  • Վարկի առավելագույն գումարը` 10,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ:
  • Տարեկան տոկոսադրույքը`
    • ՀՀ դրամով` 18-20%,
    • արտարժույթով` 12-15%:
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  • Կանխավճարի նվազագույն մեծություն չի նախատեսվում:
  • Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ.

 

ՕՐԻՆԱԿ`

Դուք ցանկանում եք վերանորոգել Ձեր բնակարանը` փոխել առաստաղը, հատակը և այլն, որն իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է 1,500,000 ՀՀ դրամ, այդ դեպքում ամսական վճարելով ընդամենը 55,745 ՀՀ դրամ Դուք կունենաք նոր վերանորոգված բնակարան:

Օրինակը հաշվարկված է 3 տարի ժամկետով և 20% տարեկան տոկոսադրույքով:

 Պահանջվող փաստաթղթերն են.

 

  • Հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճեն:
  • Վերանորոգվող անշարժ գույքի սեփականության վկայական (պատճեն):
  • Վերանորոգվող անշարժ գույքի համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (պատճեն):
  • Գրավ առաջարկվող գույքի սեփականությունը հավաստող փաստաթուղթ(եր) (պատճեն):
  • Գրավ առաջարկվող գույքի համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (պատճեն):
  • Գրավ առաջարկվող գույքի համասեփականատերերի ամուսնության վկայականների պատճենները (վերջիններիս ամուսնացած լինելու դեպքում):
  • Տեղեկանք դիմողի աշխատավայրից` վերջինիս ստացած ամսական միջին եկամտի վերաբերյալ (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով):
  • Ընթացիկ և/կամ կապիտալ վերանորոգման անհրաժեշտ աշխատանքների և ծախսերի նախահաշիվ` լրացված հաճախորդի կողմից:
  • Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել այլ փաստաթղթեր:

Օգտակար տեղեկատվություն

 

  • Անվանական տոկոսադրույքը վարկային պայմանագրի գործողության ընթացքում անփոփոխ է:
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ:
  • Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումների հաճախականությունը սահմանված է ամսական, սակայն կարող է սահմանվել ազատ գրաֆիկ` կախված եկամուտների սեզոնայնությունից:
  • Վարկը պետք է ապահովված լինի: Որպես ապահովման միջոց կարող է հանդես գալ վերանորոգվող կամ այլ անշարժ գույքի, շարժական գույքի, թանկարժեք մետաղների, դրամական միջոցների գրավը և այլն: Գրավից բացի կարող է պահանջվել նաև երաշխավորություն(ներ):
  • Տրամադրվող վարկի գումարը և 18 ամսվա տոկոսների հանրագումարը չեն կարող գերազանցել գրավադրված գույքի գնահատված արժեքի 83.33%-ը:
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց առավելագույնը 10 բանկային օրվա ընթացքում: Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ որոշման արդյունքները հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացքում: Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի տրամադրման մասին դրական կամ բացասական որոշման կայացման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատականը:
  • Գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումներն ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել:
  • Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
  • Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չկատարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
  • Անշարժ գույքի վերանորոգման (վերակառուցման) հիփոթեքային վարկի համար վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման նպատակով վարկի տրամադրման պահին հաճախորդից գանձվում է միջնորդավճար` վարկի գումարի 1%-ի չափով:
  • Վարկի գումարի շուտ մարելու դեպքում հաճախորդը վճարում է վարկի փաստացի ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը, ինչպես նաև վարկի մարման գրաֆիկով նախատեսված ժամկետից շուտ մարվող վարկի կապիտալի 1%-ը:

 

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

www.abcfinance.am