Ապառիկ վարկեր

Ցանկանում եք գնել որևէ կենցաղային սարքավորում, համակարգիչ կամ կահույք, սակայն չունե՞ք համապատասխան միջոցներ. Ապառիկ վարկի օգնությամբ կարող եք Ձեր երազանքը դարձնել իրականություն:

Ապառիկ վարկի առավելություններն են.

 

Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահին:

 

Ապառիկ վարկի տրամադրման պայմանները.

 

  • Վարկերը տրամադրվում են Ապառիկ վարկերի տրամադրման շրջանակներում Բանկի հետ համագործակցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաճախորդներին:
  • Արժույթը - ՀՀ դրամ:
  • Վարկի առավելագույն գումարը կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ:
  • Վարկի գումարը որոշվում է ելնելով Ձեր կայուն եկամտի մեծությունից:
  • Վարկերը տրամադրվում են 3-24 ամիս տևողությամբ:
  • Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 20-24%*:

 

Վարկի հաշվարկման օրինակ

Վարկի գումար 210,000 ՀՀ դրամ

Վարկի տոկոսադրույք 24% (վարկի տոկոսադրույքը որոշվում է Բանկի և  համագործակցող կազմակերպության հետ կնքած պայմանագրով)

Վարկի ժամկետը 24 ամիս

Կանխավճար 0 %

Այս օրինակում վարկի ամսական մուծման չափը կկազմի 11,182ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 30,05%

  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  • Վարկի տոկոսադրույքները որոշվում են` ելնելով Բանկի ներքին հրամաններից:
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Վարկի գումարը փոխանցվում է ապառիկ վարկերի տրամադրման շրջանակներում Բանկի հետ համագործակցող իրավաբանական անձանց/անհատ ձեռնարկատերերին:
  • Վարկի տրամադրման դրական որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Դուք պետք է իրականացնեք կանխավճարի մուծում, եթե այդպիսին առկա է:
  • Կանխավճարի նվազագույն չափը որոշվում է ապառիկ վակերի տրամադրման շրջանակներում Բանկի հետ համագործակցող իրավաբանական անձանց/անհատ ձեռնարկատերերի հետ կնքված համագործակցության պայմանագրի համաձայն:
  • Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող են հանդես գալ վարկի միջոցով ձեռք բերվող ապրանքը և անհրաժեշտության դեպքում նաև երաշխավորություն, կախված վարկի գումարից:
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
  • Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով:
  • Վարկը ձևակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերում:
  • Վարկի մարման հաճախականությունը սահմանվում է ամսական կտրվածքով:
  • Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  • Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ.
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

* Ապառիկ վարկերի տրամադրման շրջանակներում Բանկի հետ համագործակցող իրավաբանական անձանց/անհատ ձեռնարկատերերի հետ կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա հնարավոր է ապառիկ վարկը տրամադրել 0% տարեկան տոկոսադրույքով:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

 

  • Անձնագիր
  • Տեղեկանք աշխատավայրից (վարձակալության պայմանագիր), որում նշվում է հաճախորդի ամսական աշխատավարձի (եկամտի) չափը

 

Անհրաժեշտության դեպքում հաճախորդից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթերը.

 

  • տեղեկանքներ հաճախորդի ընտանիքի մյուս անդամների եկամուտների մասին և (կամ) արժանահավատ այլ փաստաթղթեր, ինչպես նաև երաշխավորություններ տվյալ անձանցից

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է.

 

  • Այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ ապառիկ վաճառքի համագործակցության պայմանագիր կնքած վաճառատներից որևէ մեկը և ընտրել այն ապրանքը, որը ցանկանում եք ձեռք բերել:
  • Լրացնել վարկի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներկայացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ:

  

Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ

Հաշվեք Ձեր նախընտրած ապրանքի դիմաց նախատեսվող ամսական վճարման չափը այստեղ:

 Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: