Ապառիկ տեղում

«ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայություն. Ժամանակի տնտեսում և հարմարավետություն

Ցանկանում եք գնել որևէ կենցաղային և համակարգչային տեխնիկա, 
կահույք կամ շինանյութ, սակայն չունեք համապատասխան միջոցներ. «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայության օգնությամբ կարող եք Ձեր ցանկությունը դարձնել իրականություն:
 

«ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայության առավելություններն են.

  •  Ապառիկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 5-15 րոպեի ընթացքում,
  •  Դուք հնարավորություն եք ունենում խնայել Ձեր ժամանակը և հաշված րոպեների ընթացքում կատարել ապառիկ գնումներ անմիջապես խանութում` առանց Բանկ այցելելու,
  •  Ապառիկ Տեղում ծառայությունից օգտվելու հնարավորություն Հանրապետության ամբողջ տարածքում
  •  Բանկը կարող է Ձեզ առաջարկել պահանջվող վարկի գումարից ավել վարկի գումար, հնարավորություն տալով գնել Ձեզ անհրաժեշտ այլ ապրանքներ:

 


«ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայության պայմաններն են

  • Արժույթը - ՀՀ դրամ
  •  Վարկի նվազագույն գումարը - 50,000 ՀՀ դրամ
  •  Վարկի առավելագույն գումարը - 2.000,000 ՀՀ դրամ
  • Վարկերը տրամադրվում են 3-36 ամիս տևողությամբ
  • Վարկի տարեկան անվանական տոկոսադրք - 20-24%
  •  Կանխավճար սկսած- 0%
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ, վարկի մարման հաճախականությունը սահմանվում է ամսական կտրվածքով
  • Մինչև 500.000 (ներառյալ) ՀՀ դրամ գումարով «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ»  ֆակտորինգի ապահովման միջոց է հանդիսանում ֆակտորինգի միջոցով ձեռք բերվող ապրանքի գրավը, 500.001 ՀՀ դրամից մինչև 1.000.000 ՀՀ դրամի դեպքում` ձեռք բերվող ապրանքը և մեկ հոգու երաշխավորությունը, 1.000.001 ՀՀ դրամից մինչև 2.000.000 ՀՀ դրամի դեպքում` ձեռք բերվող ապրանքը և երկու հոգու երաշխավորությունները:

        Բացառություն են կազմում`

         - շինանյութի, ինչպես նաև դռների և պատուհանների ձեռքբերման նպատակով տրամադրվող «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ»  ֆակտորինգները, որոնց համար մինչև 1.000.000 (ներառյալ) ՀՀ դրամ գումարի դեպքում ապահովման միջոց չի պահանջվում, իսկ 1.000.001 ՀՀ դրամից մինչև 2.000.000 ՀՀ դրամի դեպքում ապահովման միջոց է հանդիսանում մեկ հոգու երաշխավորությունը:

         - կահույքի ձեռքբերման համար մինչև 1.000.000 (ներառյալ) ՀՀ դրամ գումարի դեպքում ապահովման միջոց է հանդիսանում ֆակտորինգի միջոցով ձեռք բերվող ապրանքի գրավը, իսկ 1.000.001 ՀՀ դրամից մինչև 2.000.000 ՀՀ դրամի դեպքում` ձեռք բերվող ապրանքը և մեկ հոգու երաշխավորությունը:

         - ատամնաբուժական և տուրիստական ծառայություններից օգտվելու համար մինչև 500.000 (ներառյալ) ՀՀ դրամ գումարի դեպքում ապահովման միջոց չի պահանջվում, 500.001 ՀՀ դրամից մինչև 1.000.000 ՀՀ դրամի դեպքում ապահովման միջոց է հանդիսանում մեկ հոգու երաշխավորությունը, իսկ 1.000.001 ՀՀ դրամից մինչև 2.000.000 ՀՀ դրամի դեպքում` երկու հոգու երաշխավորությունները:  

 

Օգտակար տեղեկատվություն

 

«ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայության միջոցով էներգախնայող ապրանքներ ձեռք բերելու դեպքում վարկի գումարի 10%-ը վերադարձվում է հաճախորդին՝ որպես պարգևավճար, գնում կատարելուց հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում:

 Ձեռք բերվող ապրանքները պետք է պատկանեն հետևյալ խմբերից որևէ մեկին.

 

  • պատերի, հատակի և տանիքի ջերմամեկուսիչ նյութեր
  • երկշերտ պատուհաններ/դռներ
  • լուսավորման համակարգեր (LED լամպեր)
  • 90% և ավելի ՕԳԳ ունեցող ջեռուցման և ջրի տաքացման կաթսաներ
  • A+ և ավելի բարձր դասի սառնարաններ
  • A+ և ավելի բարձր դասի լվացքի մեքենաներ
  • օդակարգավորման համակարգեր, որոնց արդյունավետ գործողության գործակիցը՝ ԱԳԳ>2.8
  • արևային ջրատաքացուցիչներ
  • ֆոտոգալվանային համակարգեր

 

Ծրագրի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ նաև՝ այցելելով www.energocredit.am 

 

Վարկի հաշվարկման օրինակ`

  • Վարկի գումար 307,000 ՀՀ դրամ
  • Վարկի տոկոսադրույք 24 %
  • Վարկի ժամկետը 24 ամիս
  • Վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման միջնորդավճար (գանձվում է յուրաքանյուր ամիս) վարկի գումարի 0.4 %
Այս օրինակում վարկի ամսական մուծման չափը կկազմի 16,750 ՀՀ դրամ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 26,83%
 
  • Վարկ տրամադրելու դրական որոշման, վարկի առավելագույն և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
  •  Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  •  Վարկի գումարը փոխանցվում է ապառիկ վարկերի տրամադրման շրջանակներում Բանկի հետ համագործակցող գործընկերներին: 
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում: 


Դրական որոշման համար, անհրաժեշտ է ներկայացնել.

  •  Անձը հաստատող փաստաթուղթ 
  •  Եկամուտները հաստատող տեղեկատվություն
  •  Տեղեկանք աշխատավայրից կամ գյուղապետարանից (տարեկան եկամուտի վերաբերյալ)
  •  Փաստաթղթավորված եկամուտ չունեցող «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից օգտվող հաճախորդների համար հիմք է ընդունվում վերջին 5 ամիսների քարտային հաշվի քաղվածքը:

 

Ծանոթացեք Բանկի հետ համագործակցող խանութների ցանկին այստեղ:

  
 
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:
 

Այցելեք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ ապառիկ վաճառքի համագործակցության պայմանագիր կնքած առևտրի կետերից որևէ մեկը և ընտրեք այն ապրանքը, որը ցանկանում եք ձեռք բերել:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: