Առանց գրավի սպառողական վարկեր մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման պայմաններն են.

 Օգտվեք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ սպառողական վարկերից և այսօր արդեն իրականություն դարձրեք Ձեր նպատակները:

  • Սպառողական վարկերը տրամադրվում են փաստաթղթավորված կամ վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձանց` անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների, տրանսպորտային միջոցների ձեռք բերման, ծառայություններից օգտվելու և սպառողական այլ նպատակների համար:
  •  Արժույթը - ՀՀ դրամ,
  •  Վարկի նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ,
  •  Վարկի առավելագույն գումարը կազմում է 2,000,000 ՀՀ դրամ, 
  •  Վարկի տևողությունը` մինչև 36 ամիս,
  •  Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 20-24%* կամ 19%* տարեկան տոկոսադրույքով և 0.15 տոկոսի չափով սպասարկման ամսական միջնորդավճարով*:
  • Եթե հաճախորդը աշխատավարձը ստանում է Բանկի կողմից թողարկված վճարային քարտերով, ապա մինչև 2,000,000 ՀՀ դրամ միայն երաշխավորություններով կամ առանց երաշխավորության` վարկառուի ֆինանսական հոսքի հիման վրա ապահովված սպառողական այլ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով նաև` 17% տարեկան տոկոսադրույքով և պայմանագրային գումարի 0.20 տոկոսի չափով սպասարկման ամսական միջնորդավճարով, կամ 16% տարեկան տոկոսադրույքով և պայմանագրային գումարի 0.25 տոկոսի չափով սպասարկման ամսական միջնորդավճարով**:

* տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա` վարկի նվազող մնացորդի նկատմամբ, ընդ որում պայմանագրի գործողության ընթացքում անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:

**Վերոնշյալ սակագներով մինչև 2,000,000 ՀՀ դրամ միայն երաշխավորություններով կամ առանց երաշխավորության` վարկառուի ֆինանսական հոսքի հիման վրա ապահովված սպառողական այլ վարկերի տրամադրման դեպքում վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման նպատակով (բացառությամբ ջեռուցման նպատակով տրամադրվող) հաճախորդից գանձվում է վարկի գումարի 1 տոկոսի չափով միջնորդավճար, բայց ոչ պակաս, քան 5,000 ՀՀ դրամ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • Դիմողի` վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի պատճեները,
  • Տեղեկանք աշխատավայրից և/կամ եկամուտները հավաստող այլ փաստաթղթեր*, որոնցում պետք է նշված լինի հաճախորդի մաքուր ամսական աշխատավարձի/եկամտի չափը` հարկերը վճարելուց հետո: Եթե հաճախորդը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ կամ ծավալում է համապատասխան կարգով արտոնագրված գործունեություն, ապա որպես եկամուտները հավաստող փաստաթուղթ հաճախորդը Բանկին է ներկայացնում նաև հարկային հաշվետվությունները և իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հիմնադիր փաստաթղթերը և դրանց պատճենը, 
  • Երաշխավորող անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր, այդ թվում` տեղեկանք դիմողի ընտանիքի այլ անդամ(ներ)ի աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշվի աշխատավարձի (եկամտի) մեծությունը հարկերը վճարելուց հետո (մաքուր աշխատավարձ): 


*Տեղեկանքը պետք է պարունակի աշխատանքի վայրի հասցեն, հեռախոսահամարներ, տեղեկանքը տվող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը, ելքի համար, տրման ամիս, ամսաթիվ: 


Վարկ ստանալու համար անհրաժեշտ է. 

  • Այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերից որևիցե մեկը` անձը հաստատող փաստաթղթով,
  • Լրացնել վարկի դիմումը և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:

Այլ օգակալ տեղեկատվություն.

  • Վարկի մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մասերով: 
  • Վարկի տրամադրման որոշումը կայացվում և տեղեկացվում է հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց 1-2 բանկային օրվա ընթացքում: Որոշումը կայացվում է հաճախորդի վարկունակության գնահատման միջոցով: Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում այն ձևակերպվում է 1 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում: 
  • Վարկը ձևակերպվում է Բանկի Կենտրոնական գրասենյակում և մասնաճյուղերում:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով (գումարը կարող է կանխիկացվել ցանկացած պահի առանց միջնորդավճարի):

 Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ

Սպառողական վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

 Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Հաշվեք սպառողական վարկի ամսական վճարման չափը այստեղ

Մինչև 10,000,000 ՀՀ դրամ Սպառողական վարկեր գրավային ապահովվածությամբ

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր: 

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

 

http://www.abcfinance.am/