Ավանդի գրավով սպառողական վարկեր

Ավանդի գրավով սպառողական վարկ` հարմարավետ տարբերակ պահպանելով Ձեզ ավանդային հաշիվները լուծել Ձեզ դրամական խնդիրները:

 

Վարկի տրամադրման պայմաններն են.

  • Ավանդի գրավով սպառողական վարկերը տրամադրվում են Բանկի հաճախորդ հանդիսացող ֆիզիկական անձանց իրենց հաշիվներին առկա  դրամական միջոցների գրավադրմամբ
  • Արժույթը - ՀՀ դրամ
  • Վարկի նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ
  • Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված դրամական միջոցների 80%-ը՝ եթե գրավադրված  գումարը ՀՀ դրամով է և գրավադրված դրամական միջոցների 60%-ը ՝ եթե գրավադրված  գումարը արտարժույթով է:
  • Վարկի տևողությունը` 1- 60 ամիս
  • Վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է վարկի տրամադրման պահին  Բանկում գործող ՀՀ դրամով Դասական ժամկետային  ավանդատեսակի՝ վարկի ժամկետին համապատասխանող տոկոսադրույքից  4 տոկոսային կետով ավել (Ընդ որում, եթե տրամադրվող վարկի ժամկետին համապատասխանող ավանդի տոկոսադրույքը ցածր է գործող ավանդի տոկոսադրույքից, ապա վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է գործող ավանդի տոկոսադրույքից 4 տոկոսային կետով ավել)*

*տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա` վարկի նվազող մնացորդի նկատմամբ, ընդ որում պայմանագրի գործողության ընթացքում անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում 

 Վարկի հաշվարկման օրինակ`

  • Դասական ժամկետային ավանդ՝ 500.000 դրամ, տարեկան 11% տոկոսադրույքով,
  • Վարկի գումար՝ 400,000 ՀՀ դրամ
  • Վարկի տոկոսադրույք 15 %
  • Վարկի ժամկետը 24 ամիս
  • Այս օրինակում վարկի ամսական մուծման չափը կկազմի 18,544 ՀՀ դրամ
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 16,53%

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • Դիմողի (վարկառուի) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,.
  • Հանրային ծառայությունների համարանիշը
  • Անhրաժեշտության դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր

 

Այլ օգտակար տեղեկատվություն.

  • Վարկի մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մասերով: Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել նաև տոկոսագումարի և վարկի մայր գումարի մարման այլ գրաֆիկ
  • Վարկի տրամադրման որոշումը կայացվում է և վարկը ձևակերպվում է նույն օրվա ընթաց քում
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում
  • Միջնորդավճարը գանձվում է համաձայն Բանկի կողմից վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման միջնորդավճարների
  • Վարկ տրամադրելու դրական որոշման, վարկի առավելագույն և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
  •  Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում: 

 

Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ

 

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: