Անվտանգության կանոններ

Հարգելի հաճախորդներ.


Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել զեղծարարության այնպիսի դեպքերը, որոնցում օգտագործվում են դրամական փոխանցումների համակարգերը:

Շատ հաճախ զեղծարարության «զոհ» են դառնում այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են գնել մեքենա, էլեկտրոնիկա եւ այլ սարքավորումներ գրավիչ գներով, եւ շատ բարենպաստ պայմաններով: Խարդախություն իրականացնող անձինք ապրանքների վաճառքի մասին ինֆորմացիան հրապարակում են ինտերնետային տարբեր կայքերում, ապա էլեկտրոնային նամակագրության միջոցով պոտենցիալ գնորդին խնդրում են դրամական փոխանցումների համակարգերի օգնությամբ փոխանցել որոշակի գումար, որպես կանխավճար: 
Հաճախակի են նաև այնպիսի դեպքերը, երբ էլեկտրոնային փոստի միջոցով անհայտ անձանց կողմից քաղաքացիներին ուղղվում են առաջին հայացքից գրավիչ առաջարկներ` խոստանալով որոշակի գումարի դիմաց և որոշ կազմակերպչական հարցերի լուծումից հետո տվյալ անձի բանկային հաշվին փոխանցել խոշոր գումար, որի ծագման աղբյուրը, իբր, վիճակախաղի շահումն է, ժառանգությունը, ապահովագրական հատուցումը և այլն:
Վերոնկարագրյալ դեպքերում «գործարքի մաքրության» պատրանք ստեղծելով, զեղծարարները «զոհին» խնդրում են մինչ ապրանքի կամ խոշոր գումարի ստանալը չտրամադրել իրենց ուղարկված փոխանցման հսկիչ համարը, սակայն պահանջում են ուղարկել փոխանցման իրականացման ժամանակ գնորդին տրամադրված փաստաթղթերի սկան պատճենը, դրանցում թաքցնելով հսկիչ համարը. Այսպիսով, փոխանցման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ունենալով, խարդախություն իրականացնողներին հաջողվում է ստանալ նաև ուղարկված ամբողջ գումարը:

Այս կապակցությամբ, խորհուրդ ենք տալիս.
  •  չփոխանցել միջոցներ անհայտ կամ հորինված անուններով անձանց 
  •  չփոխանցել միջոցներ անհայտ կամ հորինված անուններով անձանց 
  •  չտրամադրել դրամական փոխանցման հսկիչ համարը կամ փաստաթղթերի սկան պատճեն անհայտ կամ անծանոթ անձանց կասկածի տակ դնել և մանրամասն ուսումնասիրել վաճառվող մեքենաների, էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի կամ ծառայությունների գները, որոնք զգալիորեն ցածր են իրենց շուկայական արժեքից կամ վաճառողի համար շատ անբարենպաստ պայմաննրեով են առաջարկվում: