Գյուղատնտեսական լոմբարդային վարկեր

Առավելությունները

Գյուղատնտեսական լոմբարդային վարկերը տրամադրվում են առավելագույնը մեկ ժամվա ընթացքում` առանց տնտեսություն այցելության և առանց ֆինանսատնտեսական վերլուծության:

 

Գյուղատնտեսական լոմբարդային վարկերը տրամադրվում են

Գյուղատնտեսական լոմբարդային վարկերը տրամադրվում են գյուղատնտեսության մեջ օգտագործելու նպատակով այն հաճախորդներին, ովքեր հաշվառված են և բնակվում են գյուղական համայնքներում և/կամ հանդիսանում են ԳՓՄ անդամներ:

 

Գյուղատնտեսական լոմբարդային վարկերի տրամադրման պայմաններն են

  • Արժույթը – ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար:
  • Գյուղատնտեսական լոմբարդային վարկի տրամադրման ժամկետը - 2 տարի:
  • Վարկի նվազագույն գումարը կազմում է 50 000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար, առավելագույն գումարը սահմանված չէ:
  • Գյուղատնտեսական լոմբարդային վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է 24% ՀՀ դրամով, 20% ԱՄՆ դոլարով:
  • Գյուղատնտեսական լոմբարդային վարկերը տրամադրվում են տոկոսների կիսամյակային մարումների պայմանով, որի դեպքում հաշվարկված տոկոսագումարները վճարվում են վեց ամիսը մեկ, իսկ վարկի գումարի մարումը կատարվում է վարկի ժամկետի վերջում:
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Գյուղատնտեսական լոմբարդային վարկերի ապահովման միջոց է հանդիսանում ոսկու գրավը: Ոսկու գրավի հետ միաժամանակ Գյուղատնտեսական լոմբարդային վարկերի ապահովման միջոց կարող է հանդիսանալ նաև մինչև երկու անձանց երաշխավորությունը:
  • Վարկի գումարը կարող է կազմել մինչև ոսկու գնահատված արժեքի 120%-ը:
  • Միայն ոսկու գրավով ապահովված վարկի գումարը կարող է կազմել ոսկու գնահատված արժեքի մինչև 100%-ը:
  • Ոսկու գրավով և մեկ անձի երաշխավորությամբ ապահովված գյուղատնտեսական լոմբարդային վարկերը կարող են տրամադրվել առավելագույնը ոսկու գնահատված արժեքի 120 տոկոսի չափով, եթե ոսկու գնահատված արժեքը չի գերազանցում 1 000 000 ՀՀ դրամը:
  • Ոսկյա իրերի գնահատումը կատարվում է դրանց շուկայական արժեքներին համապատասխան:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

 

Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար մարումը կարող է իրականցվել վարկառուի կամ երաշխավորողի գույքի հաշվին:

 

Անհրաժեշտ  փաստաթղթերի ցանկ

Վարկառուի անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ պարունակող փաստաթուղթ:

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է

Այցելել Բանկ և հանդիպել վարկային մասնագետին:

Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը և գրավի առարկան:

Լրացնել վարկի դիմումը:

 

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: