Գյուղատնտեսական վարկային գծեր

Գյուղատնտեսական վարկային գծերը տրամադրվում են.

Գյուղատնտեսության ոլորտում կարճաժամկետ ներդրումների համար, ինչպիսիք են անասնակերի, սերմացուի, պարարտանյութերի գնումը, անասնագլխաքանակի ավելացումը, արտադրական տարածքների, անասնագոմերի, սառնարանների  վերանորոգումը  և այլն:

 

 Առավելությունները.

Գործում է գրավի ընտրության ճկուն համակարգ` առանց գրավի կամ մեկից երեք անձանց երաշխավորությամբ:

Բանկն առաջարկում է վարկային գծի և տոկոսագումարների մարման ճկուն համակարգ` տոկոսագումարներները մարվում են տարին մեկ անգամ, իսկ վարկային գծի գումարի մարումը կատարվում է վարկային գծի ժամկետի վերջում:

  

 Գյուղատնտեսական վարկային գծերի տրամադրման պայմաններն են.

        

  • Արժույթը - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար:
  • Գյուղատնտեսական վարկային գծերի տրամադրման ժամկետները սահմանված են 2 տարի:
  • Վարկային գծի սահմանաչափերն են` մինչև 400.000 ՀՀ դրամ կամ մինչև 1.000 ԱՄՆ դոլար:
  • Գյուղատնտեսական վարկային գծերի տոկոսդրույքը կազմում է տարեկան ՀՀ դրամով՝ 24% և ԱՄՆ դոլարով՝ 18-20%:
  • Վարկային գծի տոկոսագումարը հաշվարկվում է վարկային գծի մնացորդի նկատմամբ:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Վարկային գիծը տրամադրվում է առանց գրավի կամ մեկից երեք անձանց երաշխավորությամբ:
  • Վարկային գծի տոկոսագումարներները մարվում են տարին մեկ անգամ, իսկ վարկային գծի գումարի մարումը կատարվում է վարկային գծի ժամկետի վերջում:

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար մարումը կարող է իրականցվել վարկառուի կամ երաշխավորողի գույքի հաշվին:

 

  Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 Ֆիզիկական անձանց համար.

  •       Անձնագիր
  •      Նույնականացման քարտ

 Իրավաբանական անձանց համար.

  •       Տնօրենի անձնագրի պատճեն
  •      Պետ. ռեգիստրի գրանցման վկայական
  •       Կանոնադրություն
  •       ՀՎՀՀ (հարկային կոդը)
  •       Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար), արտոնագիր (արտոնագրված գործունեության համար)
  •       Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ
  •       Ֆինանսական հաշվետվություններ
  •       Հարկային պետական ծառայությունից տեղեկանք պարտավորությունների մասին
  •       Վճարվող հարկատեսակների վերաբերյալ եռամսյակային ամփոփ հաշվարկներ
  •       Տեղեկանք պետ. ռեգիստրից հիմնադիրների վերաբերյալ (տեղեկանք դեպոզիտարիայից կամ քաղվածք ռեեստրից)
  •       Վարկի ապահովման միջոցների (գրավի) սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
  •       Երաշխավորության առկայության դեպքում երաշխավորողի անձի անձնագրի պատճենը
  •       Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է`

  •      Այցելել Բանկ և հանդիպել վարկային մասնագետներին
  •      Լրացնել վարկի դիմումը և ապահովել պահանջվող փաստաթղթերը
  •      Վարկային մասնագետներին ծանոթացնել Ձեր գործունեությանը

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: