Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին

Բարելավեք Ձեր բնակարանային պայմանները սկսած 6.5 % հիփոթեքային վարկի միջոցով:

 

Առավելություններ

Վարկերի տոկոսների մարմանն ուղղված գումարները սուբսիդավորվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Վարկի տրամադրման պայմաններներն են 

  • Վարկի համար կարող է դիմել երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-30 (ներառյալ) տարեկան, ռեզիդենտ ՀՀ քաղաքացի է, և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը կամ 18-30 (ներառյալ) տարեկան, ռեզիդենտ ՀՀ քաղաքացի հանդիսացող միայնակ ծնող: Համավարկառու կարող են հանդես գալ միայն դիմողի ամուսինը, դիմողի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները: Համավարկառուները վարկային պարտավորությունների շրջանակներում կրում են վարկառուի միևնույն պատասխանատվությունները:
  • չեն կարող վարկավորվել այն հաճախորդները որոնց (ամուսինների և հնարավոր համավարկառուների) ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը կամ որոնցից (ամուսիններից) որևէ մեկն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք` բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը փաստացի բնակվող (հաշվառված) անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18,0 քմ-ից պակաս տարածք:
  • վարկառուն (համավարկառուն) պետք է չունենա ընթացիկ ժամկետանց պարտավորություն, բոլոր գործող վարկային պարտավորությունները պետք է դասակարգված լինեն որպես ստանդարտ, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի գծով ուշացած օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը: 
  • արժույթը-ՀՀ դրամ

  • նվազագույն գումարը- 1,000,000 ՀՀ դրամ

  • առավելագույն գումարը- 11,200,000 ՀՀ դրամ

  • վարկի նվազագույն և առավելագույն ժամկետը-120 ամիս
  • գնվող անշարժ գույքի ձեռք բերման առավելագույն արժեքը-16,000,000 ՀՀ դրամ
  • գնվող անշարժ գույքի առավելագույն գնահատված արժեքը-16,500,000 ՀՀ դրամ
  • Վարկերը տրամադրվում են 10.5% տարեկան տոկոսադրույքով: Վարկերի տոկոսների մարմանն ուղղված գումարները սուբսիդավորվում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2 տոկոսային կետով, եթե ձեռք բերվող բնակարանը գտնվում է Երևան քաղաքում, և 4 տոկոսային կետով, եթե ձեռք բերվող բնակարանը գտնվում է Երևան քաղաքից դուրս:
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել:
  • Վարկի կանխավճարը սահմանվում է գնվող գույքի արժեքի նվազագույնը 10%-ի չափով:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
  • Վարկերը պետք է պարտադիր ապահովված լինեն ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գրավով, անհրաժեշտության դեպքում` նաև դիմողին (համավարկառուին) պատկանող այլ բնակելի անշարժ գույքի գրավով և/կամ երաշխավորությամբ:
  • Ձեռք բերվող/գրավադրվող գույքի գնահատումը կատարվում է Բանկի հետ համագործակցող սերտիֆիկացված անկախ գնահատողի կողմից:
  • Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկի գործողության ողջ ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը ենթակա է տարեկան կտրվածքով ապահովագրման գնահատված արժեքի չափով: Ինչպես նաև տարեկան կտրվածքով անհրաժեշտ է կատարել վարկառուի (համավարկառուների) դժբախտ պատահարներից ապահովագրություն վարկի մնացորդային գումարի չափով:Գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը կատարվում է Բանկի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով և Բանկի համար ընդունելի պայմաններով:
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
  • 90 օրից ավել վարկի մարումները ուշացնելու և տարեկան ապահովագրությունը ժամանակին չկատարելու դեպքում վարկը համարվում է չորակավորված, տոկոսադրույքն այլևս չի սուբսիդարվում, իսկ վարկի տոկոսադրույքը կարող է վերանայվել և սահմանվել տվյալ պահին հիփոթեքային վարկերի շուկայական տոկոսադրույքի սահմաններում:
  • Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով:
  • Վարկը ձևակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Կենտրոնական գրասենյակում և մասնաճյուղերում:
  • Վարկի մարման հաճախականությունը սահմանված է ամսական (հավասարաչափ մասերով) կամ մայր գումարի հավասարաչափ մասերով:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
  • Վարկավորման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ նաև http://www.nmc.am/pages.php?al=young_family կայքից:
  • Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Դիմողի, գնվող/գրավադրվող անշարժ գույքի համասեփականատերերի անձը հաստատող փաստաթուղթ (պատճեններ),
  • Դիմողի, գնվող/գրավադրվող անշարժ գույքի համասեփականատերերի ամուսնության վկայական (պատճեններ) վերջիններիս ամուսնացած լինելու դեպքում
  • Ծննդյան վկայական/ներ/ը երեխա/ներ/ի  համար  /առկայության դեպքում/,
  • Դիմողի հետ միասին ապրող և նրա խնամքի տակ գտնվող անձանց թվաքանակի մասին պաշտոնական տեղեկանք (տեղեկանք փաստացի բնակության վայրից կամ անձնագրային բաժնից),
  • Տեղեկանք դիմողի (դիմողի ընտանիքի այլ անդամ(ներ)ի) աշխատավայրից, որտեղ պետք է նշվի աշխատավարձի (եկամտի) մեծությունը (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով), զբաղեցրած պաշտոնը և աշխատանքային ստաժը: Տեղեկանքն առնվազն պետք է պարունակի աշխատանքի վայրի հասցեն, գործատուի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարները, տեղեկանքը տվող կազմակերպու¬թյան ղեկավարի ստորագրությունը և կնիքը (առկայության դեպքում),
  • Դիմողի այլ եկամուտը հավաստող փաստաթղթեր (վարձակալական վճար, տոկոսային եկամուտ կատարված ներդրումներից և այլն),  ինչպես նաև այլ ծախսերի մասին տեղեկություն (օր. ալիմենտի կամ խնամքի կամ պահպանման այլ ծախսերի մասին),
  • Դիմողի զբաղվածությունը 12 ամսից պակաս լինելու դեպքում տվյալներ նախկին զբաղվածության մասին (գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը),
  • Տեղեկանք դիմողին սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքերի վերաբերյալ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից,
  • Այլ բանկերում առկա բոլոր հաշիվների (ցանկացած տեսակի) և դրանց շարժի մասին տվյալներ, օրինակ, ամսական միջին մնացորդը, միջին ամսական մուտքերը և ելքերը,
  • Գնվող, գրավ առաջարկվող այլ գույքի սեփականության վկայական (պատճեն),
  • Գնվող անշարժ գույքում գրանցված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
  • Վաճառողի` անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ, որը կարող է լինել, օրինակ, հետևյալը.

- Ժառանգության իրավունքի վկայագիր` տրված  նոտարի կողմից,

-Գույքը հրապարակային սակարկությունների  միջոցով ձեռք բերելու վկայական` տրված  նոտարի կողմից,

-Գույքի օտարման մասին առուվաճառքի կամ այլ պայմանագրեր,

  • Եթե դիմողը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա.

- ՀՎՀՀ-ն (եթե իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականում առկա չէ ՀՎՀՀ-ն), իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականը (իր ներդիրներով), կանոնադրություն

- Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար),

-էլեկտրոնային եղանակով Հարկային տեսչություն ներկայացված վերջին 12 ամիսների հաշվետվություններ (ֆինանսական հաշվետվություններ, եկամուտ և ծախսերի հաշվետվություններ (վերջին 6 ամիսների), հարկային հաշվետվություններ) և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցում:

 

Հաշվարկի օրինակ

Եթե Դուք ցանկանում եք ձեռք բերել 14 400 000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարան և կատարել 4 400 000 ՀՀ դրամ կանխավճար, ապա Դուք 120 ամսվա ընթացքում կվճարեք ամսական ընդամենը 125,169 ՀՀ դրամ:

Տարեկան տոկոսադրույքը` 10.5%  (hաշվարկն իրականցված է Երևան քաղաքի համար սուբսիադվորվում է 2 %-ով):

Դիմողին վերաբերվող նույն փաստաթղթերը պետք է ներկայացվեն նաև համավարկառուի կողմից /համավարկառուի առկայության դեպքում/:

 

 Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Գրավի բռնագանձում.
 
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՌԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 

 ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:

 

http://www.abcfinance.am/