Մինչև 10,000,000 ՀՀ դրամ Սպառողական վարկեր գրավային ապահովվածությամբ

 

Օգտվեք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ սպառողական վարկերից և այսօր արդեն իրականություն դարձրեք Ձեր նպատակները:

Վարկի տրամադրման պայմաններն են.

 

  •  Սպառողական վարկերը տրամադրվում են փաստաթղթավորված կամ վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձանց` անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների, տրանսպորտային միջոցների ձեռք բերման, ծառայություններից օգտվելու և սպառողական այլ նպատակների համար:
  •  Արժույթը - ՀՀ դրամ,
  •  Վարկի նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ,
  •  Վարկի առավելագույն գումարը կազմում է 10 000 000 ՀՀ դրամ, 
  •  Վարկի տևողությունը` 1-60 ամիս,
  •  Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 16-24%*:                                                                                                                                                            

 *տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա` վարկի նվազող մնացորդի նկատմամբ, ընդ որում պայմանագրի գործողության ընթացքում անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում 

  •  Կանխավճարի նվազագույն մեծություն չի նախատեսվում:
  •  Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով (գումարը կարող է կանխիկացվել ցանկացած պահի):
  •  Ապահովվածություն` շարժական և անշարժ գույք սարքավորումներ, կենցաղային ապրանքներ, տան գույք, թանկարժեք մետաղներ, դրամական միջոցներ ինչպես նաև, երրորդ անձանց երաշխավորություններ (գործատու, կին, ամուսին, ընկեր, բարեկամ և այլն):
  • վարկի մայր գումարի և 18 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 83.33%-ը:
  • Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ.

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

 

  •  Դիմողի (վարկառուի) անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • Տեղեկանք աշխատավայրից, որտեղ պետք է նշվի աշխատավարձի (եկամտի) չափը օրենսդրությամբ սահմանված պահումները կատարելուց հետո (մաքուր աշխատավարձ)*: Եթե հաճախորդը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ կամ ծավալում է համապատասխան կարգով արտոնագրված գործունեություն, ապա որպես եկամուտները հավաստող փաստաթուղթ հաճախորդը Բանկին է ներկայացնում նաև հարկային հաշվետվությունները և իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հիմնադիր փաստաթղթերը և դրանց պատճենները
  • Առաջարկվող գրավի սեփականությունը հաստատող փաստաթղթեր, երաշխավորների անձնագրերի պատճեները,
  • Երաշխավորող անձանց և գրավատուների անձը հաստատող փաստաթղթի պատճենները
  • Անhրաժեշտության դեպքում կարող են պահանջվել այլ փաստա-թղթեր, այդ թվում` տեղեկանք դիմողի ընտանիքի այլ անդամ(ներ)ի աշխատավայրից, որտեղ պետք է նշվի աշխատավարձի (եկամտի) մեծությունը հարկերը վճարելուց հետո (մաքուր աշխատավարձ) *


*Տեղեկանքը պետք է պարունակի աշխատանքի վայրի հասցեն, հեռախոսահամարներ, տեղեկանքը տվող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, հնարավորության դեպքում նաև ՀՎՀՀ-ն, ելքի համար, տրման ամիս, ամսաթիվ: 

 

Այլ օգտակար տեղեկատվություն.

  • Վարկի մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մասերով: Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանվել նաև տոկոսագումարի և վարկի մայր գումարի մարման այլ գրաֆիկ
  • Վարկի տրամադրման որոշումը կայացվում և դրա մասին հաճախորդին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց 2-5 բանկային օրվա ընթացքում: Որոշումը կայացվում է հաճախորդի վարկունակության գնահատման միջոցով: Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում այն ձևակերպվում է 1-8 բանկային օրվա ընթացքում: 
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում
  • Միջնորդավճարը գանձվում է համաձայն Բանկի կողմից վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման միջնորդավճարների, բայց ոչ պակաս, քան 5,000 ՀՀ դրամ:
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է. 

  • Այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերից որևիցե մեկը` անձը հաստատող փաստաթղթով,
  • Լրացնել վարկի դիմումը և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:

 

Վարկի հաշվարկման օրինակ`

Վարկի գումար 4,000,000 ՀՀ դրամ

Վարկի տոկոսադրույք 20 %

Վարկի ժամկետը 36 ամիս

Այս օրինակում վարկի ամսական մուծման չափը կկազմի 148,654 ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 26,83%

 

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

   Հաշվեք սպառողական վարկի ամսական վճարման չափը այստեղ:

 

http://www.abcfinance.am/

 

 

Գրավի բռնագանձում.
 
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՌԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
  
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:
 
 Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր