Ոսկու գրավով վարկեր

Ձեզ շտապ անհրաժեշտ է գումար մանր կենցաղային խնդիրներ լուծելու համար կամ ցանկանում եք շահավետ պայմաններով ստանալ ոսկու գրավով ապահովված վարկ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է տոկոսագումարների մարման ճկուն համակարգ, որը վարկառուին հնարավորություն է ընձեռում մարել վարկն առանց ավելորդ լարվածության:

Ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից: Գրավ դրվող յուրաքանչյուր իր գնահատվում է առանձին-առանձին: Եվ այդ ամենը կատարվում է հաճախորդի ներկայությամբ և մասնակցությամբ` հաշված րոպեների ընթացքում:

Վարկի առավելություններն են.

 

  • Ոսկյա իրերի գնահատումը կատարվում է դրանց շուկայական արժեքներին համապատասխան,
  • Վարկը կարող է կազմել գնահատված արժեքի մինչև 120%-ի չափով.

-միայն ոսկու գրավով ապահովված վարկի գումարը կարող է կազմել ոսկու գնահատված արժեքի մինչև 100%-ի չափով

-ոսկու գրավով և մեկ անձի երաշխավորությամբ ապահովված վարկերը կարող են տրամադրվել առավելագույնը ոսկու գնահատված արժեքի 120 տոկոսի չափով, եթե ոսկու գնահատված արժեքը չի գերազանցում 1 000 000 ՀՀ դրամը,

  • Վարկը տրամադրվում է առավելագույնը մեկ ժամվա ընթացքում:
  • Վարկը տրամադրվում է ինչպես հավասարաչափ ամսական մարումներով` յուրաքանչյուր ամիս նախատեսելով տոկոսագումարների և վարկի մասնակի մարումներ, այնպես էլ տոկոսների եռամսյա մարումների պայմանով, որի դեպքում հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ամեն երեք ամիսը լրանալու օրը, իսկ ոչ լրիվ եռամսյակի համար` վարկի մարման օրը:    

 

Վարկի տրամադրման պայմանները.

 

  • Արժույթը - ՀՀ դրամ:
  • Ոսկու գրավով վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց:
  • Վարկի առավելագույն գումար սահմանված չէ, նվազագույն գումարը կազմում է 25.000 ՀՀ դրամ:
  • Վարկերը տրամադրվում են 1 ամսից 24 ամիս տևողությամբ:
  • Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 19,2 - 24%:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
  • Կանխավճարի նվազագույն մեծություն չի նախատեսվում:
  • Ոսկու գրավի հետ միաժամանակ լոմբարդային վարկերի ապահովման միջոց կարող է հանդիսանալ նաև մեկ անձի երաշխավորությունը
  • Բանկի կողմից կարող է վարկատուի գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումները ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել դատական կարգով:
  • Վարկը ձևակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերում:
  • Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
  • Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող պայմաններ չկան:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
  • Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

   

Վարկի հաշվարկի օրինակ

12 ամիս տևողությամբ 24% տարեկան տոկոսադրույքով 350 000 ՀՀ դրամ վարկի դեպքում փաստացի տարեկան տոկոսադրույքը կկազմի 29.29%:

  

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

 

  • Անձնագիր
  • Ոսկու գրավով վարկի դիմում-հայտարարագիր:

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է.

 

  • Այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ որևէ մասնաճյուղ
  • Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և գրավի առարկան:

 

Ոսկու գնահատման առավելագույն գները ըստ հարգերի

583 հարգը` 11,000 ՀՀ դրամ,
750 հարգը` 14,100 ՀՀ դրամ,
916 հարգը` 17,200 ՀՀ դրամ,
958 հարգը` 18,000 ՀՀ դրամ,
999 հարգը` 18,800 ՀՀ դրամ:

 

Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ:

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: