Ուսման վարկեր

Առաջին բանկը Հայաստանում, որը տրամադրում է ուսման վարկեր:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  •   Վարկի ձևակերպում 15 րոպեում 1
  •   Անվճար VISA Student քարտի տրամադրում
  •   Տոկոսագումարների հետ վերադարձ 20%-ի չափով գերազանց առաջադիմության դեպքում
  •   Notebook, IPad և ուսման վարձ շահելու հնարավորություն յուրաքանչյուր կիսամյակ
  •   Հետագայում ուսման վարկ ստանալու երաշխիք
  •   Վարկի տրամադրում առանց եկամուտը հաստատող փաստաթղթի 2
  •   Վարկի տրամադրում առանց երաշխավորության 3

 

բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում

2  ուսման վարկի գումարը 500,000 ՀՀ դրամը չգերազանցելու դեպքում

3  այն դեպքում, երբ հաճախորդը երբևիցե ունեցել է գոնե մեկ վարկ և վերջին 12 ամիսների ընթացքում չի ունեցել ավելի քան 30 օրացուցային օր ժամկետանց պարտավորություն և/կամ միաժամանակ չի հանդիսանում ուսանող

Պայմանները հակիրճ

  • Արժույթը՝  ՀՀ դրամ
  • Նվազագույն գումար՝  50,000 ՀՀ դրամ
  • Առավելագույն գումարը՝ 1,000,000 ՀՀ դրամ
  • Տևողություն՝ 3-12 ամիս
  • Տարեկան տոկոսադրույք՝ 22%

 

 Հաշվարկեք Ձեր ամսական մարման գումարը ուսման վարկի հաշվիչի միջոցով:

 Վարկի տրամադրման պայմաններն են.

 

  • Ուսման վարկերը տրամադրվում են պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատությունների ուսանողների ուսման վարձերը մասնակի կամ ամբողջությամբ վճարելու նպատակով:
  • Արժույթը - ՀՀ դրամ,
  • Վարկի առավելագույն գումար - 1,000,000 ՀՀ դրամ,
  • Վարկի նվազագույն գումար - 50,000 ՀՀ դրամ,
  • Նվազագույնը 3, իսկ առավելագույնը 12 ամիս ժամկետով,
  • Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք - 22%,
  • Անվճար VISA Student քարտի տրամադրում ուսանողին և հնարավորություն քարտ տրամադրելու ևս մեկ՝ մինչև 25 տարեկան ուսանողի, 
  • Գերազանց առաջադիմություն ապահովելու դեպքում վճարված տոկոսագումարների 20%-ի վերադարձ VISA Student քարտին,
  • Խաղարկության անցկացում յուրաքանչյուր կիսամյակ և Notebook, IPad կամ ուսման վարձը շահելու հնարավորություն
  • Կանխավճարի նվազագույն մեծություն չի նախատեսվում
  • Վարկի մարման հաճախականությունը սահմանվում է ամսական հավասարաչափ մասերով, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ,
  • Վարկը տրամադրվում է առանց գրավի և առանց երաշխավորության4 

4 Եթե հաճախորդը չի ունեցել վարկային պատմություն կամ վերջին 12 ամիսների ընթացքում ունեցել է ավելի քան 30 օրացուցային օր ժամկետանց պարտավորություն(ներ) և/կամ միաժամանակ հանդիսանում է ուսանող, ապա ուսման վարկը տրամադրվում է մեկ անձի երաշխավորությամբ,

Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

  •  Վարկառուի անձնագրի պատճեն և հանրային ծառայությունների համարանիշ,
  •  Ուսանողի անձնագրի պատճեն,
  •  Տեղեկանք ուսումնական հաստատությունից, որում պետք է նշված լինի ուսանողի անուն ազգանունը, ֆակուլտետը և կուրսը, ուսանողի կիսամյակային/տարեկան վարձի չափը, ուսումնական հաստատության բանկային հաշվի ռեկվիզիտները: Սույն տեղեկանքը տրամադրվում է ուսումնական հաստատության հաշվապահության կողմից,
  • Այն  դեպքում, երբ ուսման վարկի գումարը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը ներկայացվում է տեղեկանք աշխատանքի վայրից որում նշվում է հաճախորդի մաքուր ամսական աշխատավարձի (եկամտի) չափը, տեղեկանքը տրամադրող կազմակերպության ՀՎՀՀ-ն, հասցեն, հեռախոսահամարները, ղեկավարի ստորագրությունը և կնիքը,
  • Այն դեպքում, երբ պահանջվում է երաշխավորություն, ներկայացվում է երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ:

 

Օգտակար տեղեկատվություն

 Վարկի համար վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման նպատակով վարկի տրամադրման պահին հաճախորդից գանձվում է միջնորդավճար` վարկի գումարի 3%-ի չափով:

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:

Վարկի գումարը փոխանցվում է ուսումնական հաստատության բանկային հաշվին:

Ուսումնական հաստատությունների հետ կնքված համագործակցության պայմանագրերի շրջանակներում կարող են սահմանվել ուսման վարկերի տրամադրման այլ պայմաններ:

Վարկի տրամադրման որոշումը կայացվում է և տեղեկացվում է հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացանելու օրը: Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում այն ձևակերպվում է նույն բանկային օրվա ընթացում:

Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:

Վարկը ձևակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերում:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

 

Վարկի հաշվարկման օրինակ`

  • Վարկի գումար  250.000 ՀՀ դրամ
  • Վարկի տոկոսադրույք 22 %
  • Վարկի ժամկետը 12 ամիս
  • Միջնորդավճար -3%
  • Այս օրինակում վարկի ամսական մուծման չափը կկազմի 23.399 ՀՀ դրամ
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 31.84%

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

 

 Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ:

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր: 

 

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 

 

 

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

 

ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: