Պարզեցված գրավադրումով գյուղատնտեսական վարկեր

Վարկերը տրամադրվում են.

 Գյուղատնտեսության ոլորտում ինչպես երկարաժամկետ ներդրումներ կատարելու նպատակով (այգիների հիմնում, ջերմատների և անասնագոմերի կառուցում, հողատարածքների ձեռքբերում, գյուղտեխնիկայի գնում և այլն), այնպես էլ կարճաժամկետ ներդրումների համար, ինչպիսիք են անասնակերի, սերմացուի, պարարտանյութերի գնումը, անասնագլխաքանակի ավելացումը, արտադրական տարածքների, անասնագոմերի, սառնարանների  վերանորոգումը  և այլն:

 

Պարզեցված գրավադրումով գյուղատնտեսական վարկերի հիմնական առավելություններն են.

 

 Գործում է գրավի ընտրության և գնահատման ճկուն համակարգ` որպես  գրավ կարող են հանդիսանալ  առնվազն երկու անձանց երաշխավորությունները կամ ոսկի:

 Բանկն առաջարկում է վարկի ու տոկոսագումարների մարման ճկուն համակարգ (եռամսյակային, կիսամյակային, սկզբնական շրջանում միայն տոկոսագումարներ և այլն), որը կազմվում է հաշվի առնելով հաճախորդի տնտեսության առանձնահատկությունները և սեզոնայնությունը 

 

  Պարզեցված գրավադրումով գյուղատնտեսական վարկերի տրամադրման պայմաններն են.

  

  •     Արժույթը - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար:
  •     Գյուղատնտեսական վարկերի տրամադրման ժամկետները սահմանված են մինչև 3 տարի:
  •     Առավելագույն գումարը 3 000 000 դրամ կամ  համարժեք դոլար:
  •     Գյուղատնտեսական վարկերի տոկոսդրույքը կազմում է տարեկան 14-24% ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:
  •     Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  •     Վարկի տոկոսադրույքները սահմանվում են` կախված հաճախորդի վարկային պատմությունից:
  •     Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  •     Վարկի մարումների հաճախականությունը սահմանված է 6 ամիսը մեկ, կարող է սահմանվել այլ գրաֆիկ` կախված եկամուտների սեզոնայնությունից:
  •     Վարկի ապահովման միջոց կարող Է հանդիսանալ առնվազն երկու անձանց երաշխավորությունները կամ ոսկի:Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  •     Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
  •     Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
  •     Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ:

 

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 Ֆիզիկական անձանց համար.

  •        Անձնագիր
  •        Նույնականացման քարտ

 Իրավաբանական անձանց համար.

  •      Տնօրենի անձնագրի պատճեն
  •      Պետ. ռեգիստրի գրանցման վկայական
  •        Կանոնադրություն
  •       ՀՎՀՀ (հարկային կոդը)
  •       Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար), արտոնագիր (արտոնագրված գործունեության համար)
  •       Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ
  •     Ֆինանսական հաշվետվություններ
  •      Հարկային պետական ծառայությունից տեղեկանք պարտավորությունների մասին
  •       Վճարվող հարկատեսակների վերաբերյալ եռամսյակային ամփոփ հաշվարկներ
  •     Տեղեկանք պետ. ռեգիստրից հիմնադիրների վերաբերյալ (տեղեկանք դեպոզիտարիայից կամ քաղվածք ռեեստրից)
  •      Վարկի ապահովման միջոցների (գրավի) սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
  •       Երաշխավորության առկայության դեպքում երաշխավորողի անձի անձնագրի պատճենը
  •       Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է`

  •       Այցելել Բանկ և հանդիպել վարկային մասնագետներին
  •       Լրացնել վարկի դիմումը և ապահովել պահանջվող փաստաթղթերը
  •      Վարկային մասնագետներին ծանոթացնել Ձեր գործունեությանը

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: