Ջեռուցման վարկեր

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է նոր վարկատեսակ. Ջեռուցման վարկեր:
Լավագույն հնարավորություն ջեռուցել Ձեր բնակարանը

Վարկի տրամադրման պայմաններն են.

 

  • Ջեռուցման վարկերը տրամադրվում են փաստաթղթավորված կամ վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց:
  • Արժույթը - ՀՀ դրամ:
  • Վարկի նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ:
  • Վարկի առավելագույն գումարը Ֆիզիկական անձանց համար կազմում է 1,500,000 ՀՀ դրամ:
  • Վարկի տևողությունը 3-36 ամիս է:
  • Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 16-24%:
  • Ապահովվածությունը` 1-3 անձանց երաշխավորությամբ:
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  • Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ եղանակով:
  • Կանխավճարի նվազագույն մեծություն չի նախատեսվում:
  • Վարկի մարման հաճախականությունը սահմանվում է ամսական կտրվածքով:
  • Վարկի մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մասերով:
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
  • Վարկի տրամադրման որոշումը կայացվում և տեղեկացվում է հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց 1-2 բանկային օրվա ընթացքում: Որոշումը կայացվում է հաճախորդի վարկունակության գնահատման միջոցով: Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում այն ձևակերպվում է 1 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկը ձևակերպվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերում:
  • Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ:

  

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

  • Դիմողի անձնագիրը (պատճենը)
  • Տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշվի աշխատավարձի (եկամտի) մեծությունը հարկերը վճարելուց հետո (մաքուր աշխատավարձ**), ելքի համար, տրման ամիս, ամսաթիվ
  • Երաշխավորների անձնագրերի պատճեները (որոնցից մեկը կարող է հանդիսանալ տան անդամ)
  • Հաշիվ-ապրանքագիր
  • Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել այլ փաստաթղթեր:

 ** Տեղեկանքը պետք է պարունակի աշխատանքի վայրի հասցեն, հեռախոսահամարներ, տեղեկանքը տվող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, հնարավորության դեպքում ՀՎՀՀ-ն:

 

Վարկի հաշվարկման օրինակ`

  • Վարկի գումար  250.000 ՀՀ դրամ
  • Վարկի տոկոսադրույք 24 %
  • Վարկի ժամկետը 24 ամիս
  • Այս օրինակում վարկի ամսական մուծման չափը կկազմի 13.233 ՀՀ դրամ
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 29.51%

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է.

 

  • Այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերից որևիցե մեկը` անձը հաստատող փաստաթղթով,
  • Լրացնել վարկի դիմումը և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:

 

Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ:

 

Հաշվեք Ձեր բնակարանը ջեռուցելու համար ամսական վճարվելիքգումարի չափը:  

 

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր:

 

Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն

 
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: