ARCA CREIDT Քարտ

Եթե Դուք ունեք լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք և որոշել եք դիմել վարկի օգնությանը, ապա ArCa Credit վարկային քարտը ճիշտ ընտրություն է: Այն ոչ միայն կօգնի իրագործել Ձեր նպատակները, այլ նաև չի ստեղծի ավելորդ բարդություններ վարկի մարման ընթացքում:

 

Նվազող սահմանաչափով վարկային գիծ

Ի տարբերություն ստանդարտ վարկային գծերի՝ նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է Բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով՝ դրանով իսկ դառնալով նախընտրելի և ճկուն վարկատեսակ Ձեզ համար, եթե գերադասում եք կանոնավոր մարել և զրոյացնել գործող վարկային պարտավորությունները:

Ի դեպ, հաճախորդի դիմումի ուսումնասիրման արդյունքում, մինչև 500,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթով նվազող սահմանաչափով վարկային գիծ հնարավոր է ստանալ առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման,  իսկ եկամուտը հաստատող փաստաթղթի և գրավի առկայության դեպքում վարկային գծի առավելագույն սահմանաչափը կարող է կազմել մինչև 10,000,000 (ներառյալ) ՀՀ դրամ  կամ համարժեք արտարժույթ

 

Ամսական մարումներ

Այլևս կարիք չկա մտահոգվելու Ձեր վարկի մարումները սահմանված օրը կատարելու վերաբերյալ, քանի որ ArCa Credit քարտի շնորհիվ յուրաքանչյուր ամիս Դուք ունեք 20 օր ժամանակ՝ կատարելու Ձեր վարկային գծի ամսական մարումները: Ավելին, շնորհիվ «SMS տեղեկացում» ծառայության և քարտային հաշվի ամսական քաղվածքների՝ Դուք միշտ տեղեկացված կլինեք վարկային գծի ամսական մարումների չափի մասին:

 Նվազող սահմանաչափով վարկային գծի ամսական մարումը ներառում է նվազեցման ենթակա մայր գումարը և նախորդ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ օգտագործված վարկային միջոցների նկատմամբ հաշվարկված տոկոսները:

 

Մարումների հետաձգում

ArCa Credit քարտով տրամադրվող նվազող սահմանաչափով վարկային գիծն ունի ևս մեկ յուրահատուկ առավելություն:

Վարկային գծի միջոցները մասամբ օգտագործելու դեպքում Դուք կարող եք չկատարել մայր գումարի ամսական մարումներ՝ վճարելով միայն նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ կուտակված տոկոսները:

Նվազող սահմանաչափով վարկային գծի մայր գումարի ամսական մարումները կարող եք չկատարել այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր վարկային գծի չօգտագործված մասը բավարար է  ամսական նվազեցման ենթակա գումարները մարելու համար:

 

Վարկային միջոցների օգտագործում արտերկրում

ArCa Credit քարտը նույնիսկ չի սահմանափակում Ձեր ցանկությունը օգտագործել վարկային միջոցները արտերկրում, քանի որ Դուք հնարավորություն ունեք Ձեր քարտային հաշվին կցել Բանկի միջազգային Visa Electron, Maestro կամ MasterCard UEFA Champions League տեսակի քարտեր և հասանելի դարձնել Ձեր վարկային միջոցները ամենուր:

 

 Քարտի տրամադրման և սպասարկման պայմանները

 

Ծառայություն

Սակագին

Սպասարկման միջնորդավճար

3,600 ՀՀ դրամ տարեկան

Քարտի գործողության ժամկետ

5 տարի

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո

Վարկային գծի առավելագույն սահմանաչափ

2,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ ֆինանսական հոսքի և երաշխավորության ապահովվածությամբ

10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ  գրավի ապահովվածությամբ

Վարկային գծի տարեկան տոկոսադրույք

20-24 %

Կանխիկացում բանկոմատներից և քարտից քարտ փոխանցում

1%

Կից քարտի տրամադրում

անվճար (առավելագույնը 2 կից քարտ)

Դրական մնացորդի դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք

2%  (դրամային քարտերի դեպքում), արտարժութային քարտեր ` 0%

Լրացուցիչ քարտի տրամադրում

Visa Electron/ Maestro` 1,500 ՀՀ դրամ, MasterCard UEFA Champions League` 5,000 ՀՀ դրամ

 

 

ՈՒշադրություն՝ վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկային գծի օգտագործումը տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում կատարելու դեպքում:

Օրինակ , եթե Քարտի վարկային գծի սահմանաչափը կազմում է 1,500,000 ՀՀ դրամ, գործողության ժամկետը 36 ամիս է իսկ տարեկան տոկոսադրույքը 20%, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 21.9%:

 

 

Այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ և ձեռք բերեք ArCa Credit Քարտը` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

-         անձը հաստատող փաստաթուղթ

-         հանրային ծառայությունների համարանիշ

եկամուտը հավաստող տեղեկանք աշխատավայրից, եթե դիմում եք 500,000 ՀՀ դրամ և ավել վարկային գծի համար