Express Գյուղատնտեսական վարկ

Վարկերը տրամադրվում են.

 Գյուղատնտեսության ոլորտում ինչպես երկարաժամկետ ներդրումներ կատարելու նպատակով (այգիների հիմնում, ջերմատների և անասնագոմերի կառուցում, հողատարածքների ձեռքբերում, գյուղտեխնիկայի գնում և այլն), այնպես էլ կարճաժամկետ ներդրումների համար, ինչպիսիք են անասնակերի, սերմացուի, պարարտանյութերի գնումը, անասնագլխաքանակի ավելացումը, արտադրական տարածքների, անասնագոմերի, սառնարանների  վերանորոգումը  և այլն:

Express Գյուղատնտեսական վարկերը  տրամադրվում են միայն Բանկի այն հաճախորդներին, ովքեր նվազագույնը 3 անգամ Բանկից ստացել են գյուղատնտեսական վարկ, Բանկում ունեն նվազագույնը 5 տարվա դրական վարկային պատմություն:

  

Բանկն առաջարկում է հատուկ գյուղատնտեսության համար նախատեսված վարկերը, որոնց հիմնական առավելություններն են.

 Գործում է վարկի ապահովման ճկուն համակարգ` վարկը կարող է տրամադրվել առանց երաշխավորության կամ 1 անձի երաշխավորությամբ

Բանկն առաջարկում է վարկի ու տոկոսագումարների մարման ճկուն համակարգ (եռամսյակային, կիսամյակային, սկզբնական շրջանում միայն տոկոսագումարներ և այլն), որը կազմվում է հաշվի առնելով հաճախորդի տնտեսության առանձնահատկությունները և սեզոնայնությունը :

 

   Express գյուղատնտեսական վարկերի տրամադրման պայմաններն են.

  •          Արժույթը - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար:
  •          Գյուղատնտեսական վարկային գծերի տրամադրման ժամկետները սահմանված են մինչև 3 տարի:
  •          Տրամադրվում են առավելագույնը 2.500.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար:
  •          Տոկոսադրույքը կազմում է տարեկան 14-24% ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:
  •          Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
  •          Վարկի տոկոսադրույքները սահմանվում են` կախված հաճախորդի վարկային պատմությունից:
  •          Վարկի պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
  •          Վարկի մարումների հաճախականությունը սահմանված է 6 ամիսը մեկ, կարող է սահմանվել այլ գրաֆիկ` կախված եկամուտների սեզոնայնությունից:
  •          Վարկը կարող է տրամադրվել առանց երաշխավորության կամ 1 անձի երաշխավորությամբ:
  •          Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  •          Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
  •          Վարկի գծի տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
  •          Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ:

 

 Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 Ֆիզիկական անձանց համար.

  •         Անձնագիր
  •         Նույնականացման քարտ

 

Իրավաբանական անձանց համար.

  •        Տնօրենի անձնագրի պատճեն
  •        Պետ. ռեգիստրի գրանցման վկայական
  •        Կանոնադրություն
  •        ՀՎՀՀ (հարկային կոդը)
  •        Լիցենզիա (լիցենզավորված գործունեության համար), արտոնագիր (արտոնագրված գործունեության համար)
  •        Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ
  •        Ֆինանսական հաշվետվություններ
  •        Հարկային պետական ծառայությունից տեղեկանք պարտավորությունների մասին
  •        Վճարվող հարկատեսակների վերաբերյալ եռամսյակային ամփոփ հաշվարկներ
  •        Տեղեկանք պետ. ռեգիստրից հիմնադիրների վերաբերյալ (տեղեկանք դեպոզիտարիայից կամ քաղվածք ռեեստրից)
  •        Վարկի ապահովման միջոցների (գրավի) սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
  •        Երաշխավորության առկայության դեպքում երաշխավորողի անձի անձնագրի պատճենը
  •        Անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:

 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է`

  •     Այցելել Բանկ և հանդիպել վարկային մասնագետներին
  •     Լրացնել վարկի դիմումը և ապահովել պահանջվող փաստաթղթերը
  • Վարկային մասնագետներին ծանոթացնել Ձեր գործունեությանը

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում կիրառվող տույժեր: