Երեխաների համար ժամկետային ավանդ

Ապահովեք Ձեր երեխայի անհոգ ապագան այսօր:

Այս ավանդային հաշիվը Ձեր երեխայի բարեկեցիկ ապագայի գրավականն է: Այս ավանդի միջոցով Ձեզ հնարավորություն կընձեռնվի բավարարել Ձեր երեխայի հետագա պահանջմունքները, որոնք վերաբերում են կրթությանը, բնակարանի ձեռքբերմանը և այլնին:
Չեք հասցնի աչք թարթել, երբ Ձեր երեխան կլինի 18 տարեկան և շնորհիվ Ձեր կուտակած գումարի նա հնարավորություն կունենա իրականություն դարձնել իր երազանքները:

Ավանդի պայմաններն են`

 

  • Երեխաների համար ժամկետային ավանդներն ընդունվում են միայն ֆիզիկական անձանցից,
  • Արժույթը` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար,
  • Ավանդի նվազագույն գումարը` 50,000 ՀՀ դրամ կամ 200 ԱՄՆ դոլար,
  • Ավանդային հաշիվը կարող է բացվել հօգուտ 18 տարին չլրացած անձի,
  • Ավանդի գործողության ժամկետը` 1-18 տարի,
  • Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքը` ՀՀ դրամով` 12.5%, ԱՄՆ դոլարով` 5.5%,
  • Ավանդի տարեկան տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը* համընկնում են,
  • Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ավանդի գումարը կարող է ավելացվել ավանդատուի կողմից
  • Երեխաների համար ավանդի տոկոսադրույքը յուրաքանչյուր արժույթի համար սահմանվում է որպես տվյալ արժույթով Դասական ժամկետային ավանդի առավելագույն ժամկետի համար սույն սակագներով սահմանված տոկոսադրույք` գումարած 0.5%: Երեխաների համար գործող ավանդի տոկոսադրույքը փոփոխվում է տարին մեկ անգամ` տվյալ ավանդի ներդրման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր տարվա նույն ամսաթվին (ոչ աշխատանքային օրվա հետ համընկնելու դեպքում` հաջորդ աշխատանքային օրը):

  • Տվյալ ավանդատեսակը նախատեսում է ավանդային հաշվին գումարների մուտքագրում, բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին երեք ամիսների ընթացքում:

*1,000 դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ`
Ձեր երեխան 3 տարեկան է: Չափահաս դառնալու օրը Ձեր երեխան կտնօրինի 11,317,139 ՀՀ դրամ, եթե այսօր Դուք բացեք ավանդային հաշիվ 50,000 ՀՀ դրամ գումարի չափով և յուրաքանչյուր ամիս ավելացնեք այն 25,000 ՀՀ դրամի չափով:

Ավանդի գումարը (ՀՀ դրամ)Ամենամսյա մուծումների չափը* (ՀՀ դրամ)Գումարը, որը կունենա Ձեր երեխան
5 տարի անց 10 տարի անց 15 տարի անց
10,000 10,000 788,502 2,105,688 4,306,968
50,000 25,000 2,013,095 5,334,117 10,884,216
250,000 100,000 8,136,050 21,476,241 43,770,415

* Բերված օրինակում ամենամսյա մուծումները կատարվում են 2-րդ ամսից սկսած:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`
Ավանդի արժութային կառուցվածքը Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 2 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 2 միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 4 միլիոն ՀՀ դրամ 2 միլիոն ՀՀ դրամ 4 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 2 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` երկու միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Լրացուցիչ տեղեկատվություն

 

  • Հաշվի սպասարկումն (անկախ հաշիվների քանակից և գործարքների իրականացումից) անվճար է:
  • Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի պահպանման սակագները սահմանվում են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացվող գործառնությունների սակագներին համապատասխան:
  • Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի փակման դեպքում հետագայում ավանդ ներդնելու նպատակով դրա վերաբացումն անվճար է:
  • Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
  • Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
  • Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
  • Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալ օրվա միջին փոխարժեքով:
  • Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանար հաճախորդը, եթե իր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդներ ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել Բանկի www.acba.am ինտերնետային կայքում:
  • Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
  • Դրամային ավանդը պայմանագրային ժամկետից շուտ պահանջելու դեպքում 1 (իրավաբանական անձանց դեպքում` 3) բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները` տարեկան 1% չափով:
  • Արտարժութային ավանդը պայմանագրային ժամկետից շուտ պահանջելու դեպքում 1 (իրավաբանական անձանց դեպքում` 3) բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները` տարեկան 0.1% չափով:
  • Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարացվել նույն տևողությամբ և տվյալ տարում գործող տոկոսադրույքով` առանց Բանկ այցելելու:
  • Եթե կնքվել է առանց երկարաձգման հնարավորության պայմանագիր, դրա ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում, գումարը փոխանցվում է ավանդատուի ընթացիկ հաշվին ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  • Տվյալ ավանդային հաշվի համար Բանկի կողմից նախատեսված կամ սահմանված չեն տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող սակագներ կամ այլ պայմաններ:
  • Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ստացված տոկոսագումարները համաձայն ՀՀ գործող օրենսդրության ենթակա են հարկման 10%-ի չափով:
  • Հաճախորդին հաշվի քաղվածքի (այս թվում` կրկնօրինակի) տրամադրում - անվճար
  • Փաստաթղթերի կրկնօրինակը տրամադրվում է`
    • մինչև 3 ամիս վաղեմության դեպքում` 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • 3 -12 ամիս վաղեմության դեպքում` 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • 1- 3 տարի վաղեմության դեպքում` 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • 3 տարուց ավել վաղեմության դեպքում` 10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
  • Տեղեկանքները տրամադրվում են`
    • աուդիտորական հարցման պատասխան` 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • այլ տեղեկանքներ` 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
  • Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է, և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երաշխավորում է դրա գաղտնիությունը:
  • Ավանդային պայմանագրից ծագած տարաձայնությունները և վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու պարագայում ծագած տարաձայնություններն ու վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

www.abcfinance.am