Ընտանեկան ժամկետային ավանդ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իրականցնում է հավասարակշռված վարկային քաղաքականություն, ուստի մեր ավանդատուների գումարները չեն ենթարկվում ավելորդ ռիսկի:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ներդրված Ընտանեկան ժամկետային ավանդը Ձեզ հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր ամսվա վերջում ստանալ ավանդի տոկոսագումարը և օգտագործել այն Ձեր հայեցողությամբ:

Ավանդի պայմաններն են`

 

  • Ընտանեկան ժամկետային ավանդներն ընդունվում են միայն ֆիզիկական անձանցից,
  • Արժույթը` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի
  • Ավանդի նվազագույն գումարը` 50,000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար, 200 եվրո կամ 5,000 ՌԴ ռուբլի,
  • Ավանդի գործողության ժամկետը` 1-24 ամիս,
  • Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքը`

 

 

Տոկոսների վճարման հաճախականությունըԱրժույթըառաջին 3 ամիսների համար3 - 6-րդ ամիսների համար6 - 9-րդ ամիսների համար
9-ից ավել ամիսների համար
Ամսական ՀՀ դրամ 6.5% 7.5% 8.5%
 9.5%
ԱՄՆ դոլար 1.0% 2.0% 3.0%

 

 4.0%

 

Եվրո 1.0% 1.5% 2.0%
 2.5%

ՌԴ ռուբլի

0.5% 1.5% 2.5%

 

 3.5%

 

         

 

  • Ավանդի տարեկան տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը* համընկնում են (երբ ամսական ստացված տոկոսները չեն ավելացվում մայր գումարին),
  • Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ավանդի գումարը կարող է ավելացվել ավանդատուի կողմից,
  • Առաջին, երկրորդ, երրորդ եռամսյակի վերջում նախորդ ամիսների համար Ձեզ միանվագ վճարվում է բոնուս` ՀՀ դրամի, ԱՄՆ դոլարի, ՌԴ ռուբլու դեպքում 1-ական տոկոս (տարեկան), իսկ եվրոյի` 0.5-ական տոկոս (տարեկան)` հաշվարկված համապատասխանաբար այդ ամիսներին ավանդային հաշվին առկա գումարների օրական մնացորդների նկատմամբ:
  • Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել (բացառությամբ ՌԴ ռուբլով ավանդների) VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը մեծ է 60,000 ՀՀ դրամից և հավասար է կամ չի գերազանցում 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը), կամ VISA Gold/MasterCard Gold վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը գերազանցում է 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը),
  • Ձեռք բերված ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով վճարային քարտին Ձեր ցանկությամբ կարող է կցվել վարկային գիծ՝ տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարի մինչև 80%-ի չափով, որը Դուք կարող եք օգտագործել ավանդային պայմանագրի գործողության ընթացքում,
  • VISA Classic/MasterCard Standard և VISA Gold/MasterCard Gold վճարային քարտերին կցված վարկային գծից վճարային գործառնություններ կատարելու և մինչև հաջորդ ամսվա համապատասխանաբար 7-րդ և 14-րդ օրը մարելու դեպքում դրա դիմաց տոկոսադրույք չի հաշվարկվում,
  • Տվյալ ավանդատեսակը նախատեսում է ավանդային հաշվին գումարների մուտքագրում, բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին երեք ամիսների ընթացքում:

* 1,000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ`
Եթե Դուք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ 2 տարի ժամկետով ներդնեք Ընտանեկան ժամկետային ավանդ 50,000 ՀՀ դրամի չափով և յուրաքանչուր ամիս կատարեք ավելացումներ 10,000 ՀՀ դրամի չափով, ավանդի գործողության ժամկետի ավարտին Դուք կտնօրինեք 309,528 ՀՀ դրամ:

 

Ավանդի գումարը (ՀՀ դրամ)Ամենամսյա մուծումների չափը* (ՀՀ դրամ)Գումարը, որը Դուք կունենաք
3 ամիս անց 12 ամիս անց 24 ամիս անց
50,000 10,000 70,882 170,221 309,424
100,000 25,000 151,841 398,421 744,286
150,000 50,000 252,954 742,580 1,430,040

* Բերված օրինակում ամենամսյա մուծումները կատարվում են 2-րդ ամսից սկսած:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`
Ավանդի արժութային կառուցվածքը Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 2 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 2 միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 4 միլիոն ՀՀ դրամ 2 միլիոն ՀՀ դրամ 4 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 2 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` երկու միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Լրացուցիչ տեղեկատվություն

 

  • Հաշվի սպասարկումն (անկախ հաշիվների քանակից և գործարքների իրականացումից) անվճար է:
  • Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի պահպանման սակագները սահմանվում են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացվող գործառնությունների սակագներին համապատասխան:
  • Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի փակման դեպքում հետագայում ավանդ ներդնելու նպատակով դրա վերաբացումն անվճար է:
  • Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
  • Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
  • Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
  • Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալ օրվա միջին փոխարժեքով:
  • Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանար հաճախորդը, եթե իր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդներ ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել Բանկի www.acba.am ինտերնետային կայքում:
  • Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
  • Դրամային ավանդը պայմանագրային ժամկետից շուտ պահանջելու դեպքում 1 (իրավաբանական անձանց դեպքում` 3) բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները` տարեկան 1% չափով:
  • Արտարժութային ավանդը պայմանագրային ժամկետից շուտ պահանջելու դեպքում 1 (իրավաբանական անձանց դեպքում` 3) բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները` տարեկան 0.1% չափով:
  • Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարացվել նույն տևողությամբ և տվյալ տարում գործող տոկոսադրույքով` առանց Բանկ այցելելու:
  • Եթե կնքվել է առանց երկարաձգման հնարավորության պայմանագիր, դրա ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում, գումարը փոխանցվում է ավանդատուի ընթացիկ հաշվին ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  • Տվյալ ավանդային հաշվի համար Բանկի կողմից նախատեսված կամ սահմանված չեն տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող սակագներ կամ այլ պայմաններ:
  • Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ստացված տոկոսագումարները համաձայն ՀՀ գործող օրենսդրության ենթակա են հարկման 10%-ի չափով:
  • Հաճախորդին հաշվի քաղվածքի (այս թվում` կրկնօրինակի) տրամադրում - անվճար
  • Փաստաթղթերի կրկնօրինակը տրամադրվում է`
    • մինչև 3 ամիս վաղեմության դեպքում` 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • 3 -12 ամիս վաղեմության դեպքում` 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • 1- 3 տարի վաղեմության դեպքում` 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • 3 տարուց ավել վաղեմության դեպքում` 10,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
  • Տեղեկանքները տրամադրվում են`
    • աուդիտորական հարցման պատասխան` 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
    • այլ տեղեկանքներ` 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
  • Բանկ ներդրված ավանդի վերաբերյալ տեղեկատվությունը բանկային գաղտնիք է, և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երաշխավորում է դրա գաղտնիությունը:
  • Ավանդային պայմանագրից ծագած տարաձայնությունները և վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու պարագայում ծագած տարաձայնություններն ու վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

www.abcfinance.am