Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում հաշվառվող արժեթղթերի պահառություն

 Սույն ծառայությունը նախատեսված է անհատների և իրավաբանական անձանց համար, որոնք սեփականության իրավունքով կամ որպես անվանատեր տիրապետում են այլ աձնանց կողմից թողարկված կորպորատիվ արժեթղթերի:

 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ, որին 

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կողմից շնորհվել է Հաշվի օպերատորի կարգավիճակ:

 Որպես Հաշվի օպերատոր, Բանկը միջնորդավորում է Կորպորատիվ արժեթղթերի պահառության ծառայությունների մատուցումըª կատարելով Հաճախորդի կողմից ներկայացված ցանկացած օրինական հանձնարարական, որը կապված է կորպորատիվ արժեթղթերի պահառության հետ:

 Կորպորատիվ արժեթղթերի պահառության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

 

Ֆիզիկական անձանց համար

ա) Հաշվետիրոջ լրացված քարտ, որը Հաշվետիրոջը կտրվի Բանկում,

բ) տվյալ ֆիզիկական անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը, լիազորված ներկայացուցչի առկայության դեպքում նաև նրա անձը հաստատող փաստաթուղթը:

 

Իրավաբանական անձանց համար

ա) Իրավաբանական անձն արժեթղթերի հաշվի բացման ժամանակ Բանկ է ներկայացնում Հաշվետիրոջ քարտ , որը նրան տրվում է Բանկում: Քարտը ստորագրվում է Հաշվետիրոջ լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ և, եթե տվյալ անձն իրավաբանական անձի լիազորված ներկայացուցիչն է դրա հիմնադիր փաստաթղթերի համաձայն և իրավունք ունի գործել տվյալ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի, նաև կնիքվում է իրավաբանական անձի կնիքով (առկայության դեպքում):

բ) լիազորված ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը:

Ուշադրություն. Պայմանագրի կնքման ընթացքում հնարավոր է պահանջվեն լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որը նպատակ ունի լավագույն կերպով ապահովել արժեթղթերի պահառության գործընթացի պատշաճությունը:

Բանկը, կորպորատիվ արժեթղթերի պահառության շրջանակներում, իրականացնում է արժեթղթերի փոխանցումների հետևյալ տեսակները.

 ա) ազատ առաքում կամ ST փոխանցում,

բ) առաքում վճարման դիմաց կամ DVP փոխանցում,

գ) ազատ առաքում` համաձայնությամբ կամ FOP փոխանցում,

դ) արժեթղթերի պորտֆելի փոխանցում կամ պորտֆելի փոխանցում,

 Կորպորատիվ արժեթղթերի պահառություն, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում հաշվառվող արժեթղթերի պահառության միջնորդավորման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

 Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 31-88-88 կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ: