Կոմունալ վճարումների կատարում

Մենք առաջարկում ենք ԺԱՄԱՆԱԿԻ ՏՆՏԵՍՈՒՄ
 
Այսօր արդեն կարող եք տնտեսել Ձեր ժամանակը` կատարելով ամենամսյա կոմունալ վճարումներն առանց Բանկ այցելելու: Այսինքն Դուք ընդամենը մեկ անգամ այցելում եք Բանկի ցանկացած մասնաճյուղ, ստորագրում եք համապատասխան հանձնարարականը և Բանկը յուրաքանչյուր ամիս Ձեր ընթացիկ հաշվից փոխանցում է համապատասխան գումարը կոմունալ վարձերի վճարման համար: 
 
 

Դուք կարող եք կատարել

 
  • գազի վարձի վճարում
  • էլեկտրաէներգիայի վարձի վճարում
  • ջրի վարձի վճարում («Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ և «Երևան-Ջուր» ՓԲԸ)
  • հեռախոսավարձի վճարում
  • ArmenTel-ի բջջային հեռախոսների կանխավճարային քարտերի լիցքավորում և ետվճարային քարտերի ամսական վարձի վճարում
  • VivaCell-ի բջջային հեռախոսների ետվճարային քարտերի ամսական վարձի վճարում
  

Ձեզ կընձեռվեն հետևյալ հնարավորությունները

 
  • Հայաստանի ցանկացած մարզում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղից կարող եք տալ հանձնարարական Հայաստանի ցանկացած բնակավայրում գրանցված կոմունալ վարձի վճարման համար*,
  • համաձայն պարբերական հանձնարարականի կվճարվեն Ձեր կոմունալ վարձերը առանց Բանկ այցելելու,
  • վճարումները կարող են կատարվել նաև քարտային հաշվին կցված վարկային գծի հաշվին, եթե Ձեր քարտային հաշվին առկա չեն համապատասխան գումարներ,
  • ամսվա վերջում Ձեր էլեկտրոնային փոստին կգա ընթացիկ հաշվի քաղվածքը, որում ներկայացված կլինի Ձեր դրամական միջոցների հոսքը,
  • ArmenTel-ին փոխանցված հեռախոսավարձերը անմիջապես արտացոլվում է ArmenTel-ի տվյայլների բազայում, ինչը հնարավարություն է ընձեռում պարտքը մարել անմիջապես:
* «Հայռուսգազարդ» ՓԲԸ կոմունալ վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է պարբերական հանձնարարականը լրացնել Հայաստանի այն մարզում գտնվող Բանկի մասնաճյուղում, որտեղ գրանցված է բաժանորդը:
 

Դուք կարող եք պարբերական հանձնարարականով

 
  • սահմանել յուրաքանչյուր կոմունալ վճարման համար կոնկրետ գումար (օրինակ` ոչ ավել, քան 10,000 ՀՀ դրամ): 
  • Եթե ամսական վարձը կազմում է Ձեր նշված գումարից ավել, գումարը չի փոխանցվում, ինչպես նաև եթե Ձեր հաշվի մնացորդը կազմում է ավելի քիչ, քան կոմունալ վճարն է, գումարը չի փոխանցվում:
կամ
  • փոխանցել կոմունալ պարտքի այն մեծությունը, որը կկազմի ամսվա վերջում: