Ֆիզիկական անձանց ընթացիկ հաշիվների սպասարկում

Դուք ունեք դրամական մուտքեր` աշխատավարձ, դրամական պարգևատրումներ և այլն, ապա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ընթացիկ հաշիվը Ձեզ համար է:

 
  • Հաշվի բացումը և փակումն իրականացվում է ֆիզիկական անձի գրավոր դիմումի հիման վրա:
  • Հաշվի արժույթը - AMD,USD, EUR, RUR, GBP, CHF
  • Հաշվի արժույթից տարբերվող արժույթներով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են Բանկի կողմից սահմանված քրոս փոխարժեքներ:
  • Հաշվի արժույթից տարբերվող այլ արժույթներով գործառնություններ չեն իրականացվում:
  • Հաշվի բացում - անվճար:
  • Հաճախորդը կարող է հաշվին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել յուրաքանչյուր բանկային օր, ժամը 9:30-16:30:
  • Ընթացիկ հաշվի միջին օրական մնացորդի շեմ` հաշվի անվճար սպասարկման համար

  • -ԳՓՄՄ անդամներ - 5,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 
  • - ռեզիդենտներ ( ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր) - 20,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • -ռեզիդենտներ (իրավաբանական անձինք) - 50,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • - ոչ ռեզիդենտներ - 50,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • Ընթացիկ հաշվի միջին օրական մնացորդի շեմը վերաբերում է բոլոր արժույթներով հաշիվներին առանձին-առանձին, սակայն հաճախորդը կարող է բոլոր ընթացիկ հաշիվների գծով շեմի պահանջն ապահովել առնվազն մեկ ընթացիկ կամ ավանդային հաշվի վրա:
  • Հաշվի սպասարկում (անկախ հաշիվների քանակից և գործարքների իրականացումից). 
  • -եթե ֆիզիկական անձի` Բանկում ունեցած ընթացիկ հաշիվների տվյալ ամսվա միջին օրական մնացորդը մեծ կամ հավասար է վերոնշյալ շեմից - անվճար
  • -եթե ֆիզիկական անձի` Բանկում ունեցած ընթացիկ հաշիվների տվյալ ամսվա միջին օրական մնացորդը փոքր է վերոնշյալ շեմից - 300 ՀՀ դրամ (ամսական)
  • -եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ` Բանկում ունեցած ընթացիկ հաշիվների տվյալ ամսվա միջին օրական մնացորդը մեծ կամ հավասար է վերոնշյալ շեմից - անվճար
  • եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ` Բանկում ունեցած ընթացիկ հաշիվների տվյալ ամսվա միջին օրական մնացորդը փոքր է վերոնշյալ շեմից կետով սահմանված շեմից - 1000 ՀՀ դրամ (ամսական)
  • - Ընթացիկ հաշվի սպասարկման վարձի բացասական մնացորդի 600 ՀՀ դրամին հավասարվելուն պես`ավտոմատ կերպով սառեցվում են հաշիվները և դադարեցվում հետագա ամիսների սպասարկման միջնորդավճարների գանձումները:
  •  Ընթացիկ հաշվների ապասառեցման դեպքում սպասարկման վարձի նախկինում կուտակված պարտքը չի գանձվում` 
  • - եթե հաճախորդը ստանում է ուսման վարկ,
  • - եթե հաճախորդը ներ է դնում ժամկետային ավանդ,
  • - եթե հաճախորդն պատվիրում է պլաստիկ քարտ:
  •  Ընթացիկ հաշվի փակման դեպքում` նախկինում հաշվարկված սպասարկման վարձը չի գանձվում
  • Ընթացիկ հաշվի վերաբացում` 600 ՀՀ դրամ
  •  ACBA ON-LINE ծառայության միջոցով ընթացիկ հաշվի վերաբացում - անվճար
  •  Ընթացիկ հաշիվների վերաբացման վարձը գանձվում է յուրաքանչյուր հաշվի վերաբացման համար, սակայն մեկ գործառնական օրվա ընթացքում ոչ ավել քան 600 դրամ:
  • Ընթացիկ հաշվի սպասարկման, վերաբացման և սառեցման սակագինը չի կիրառվում 
  • -եթե հաճախորդն ունի միայն գործող արտարժութային քարտ և միայն այդ քարտի սպասարկման համար բացված ընթացիկ դրամային հաշիվ,
  • -Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց կողմից հիմնադրված կազմակերպությունների ընթացիկ հաշիվների նկատմամբ
  • -այն հաշիվների նկատմամբ, որոնք բացվել/վերաբացվել են և/կամ օգտագործվում են հաճախորդի կողմից կենսաթոշակ ստանալու նպատակով
  • -Բանկում ժամանակավոր հաշվի առկայության դեպքում` այդ հաշիվը բացելու կամ վերաբացելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
  • Ընթացիկ հաշվով հնարավոր է իրականացնել հետևյալ գործառնությունները.
  • - բացված հաշվին մուտքագրել դրամական միջոցներ 
  • - կատարել հաշվից փոխանցումներ
  • - հաշվից գումարներ ստանալ 
  • - իրականացնել ընթացիկ հաշվի մնացորդի փոխարկումը արտարժույթի
  • - ընթացիկ հաշվից մարել վարկեր:
  • Ընթացիկ հաշվի սպասարկման միջնորդավճարը գանձվում է հաճախորդի հաշվից յուրաքանչյուր ամսվա վերջին բանկային օրը:
  • Միջնորդավճարը գանձվում է հաճախորդի դրամային հաշվից: Դրամային հաշվի բացակայության դեպքում այն գանձվում է հաճախորդի արտարժութային հաշվից, և արտարժույթի փոխարկումը կատարվում է տվյալ օրվա համար ՀՀ ԿԲ հրապարակած արտարժույթների միջին փոխարժեքով: Հաշվարկը կատարվում է ընթացիկ հաշվի բացման և հաշվի փակմանը նախորդող ամիսների համար: 
  • Ընթացիկ hաշվի պայմանագիրը կնքվում է անժամկետ:
  • Յուրաքանչյուր գործառնությունից հետո հաճախորդին հաշվի քաղվածքի տրամադրում - անվճար:
  •  Հաճախորդին հաշվի քաղվածքի (այս թվում`կրկնօրինակի) տրամադրում - անվճար:
  • Փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրում 
  • - մինչև 3 ամիս վաղեմության դեպքում - 1000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
  • - 3 -12 ամիս վաղեմության դեպքում - 2000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
  • - 1- 3 տարի վաղեմության դեպքում - 5000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
  • - 3 տարուց ավել վաղեմության դեպքում - 10000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
  • Տեղեկանքների տրամադրում
  • - աուդիտորական հարցման պատասխան - 5000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
  • - այլ տեղեկանքների տրամադրում - 3000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը):
  • Ընթացիկ հաշվի նվազագույն մնացորդ*
  • - ԳՓՄ անդամների - 5,000 ՀՀ դրամ կամ 10 ԱՄՆ դոլար (այլ արժույթով հաշիվների համար 5,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ),
  • - ռեզիդենտներ - 10,000 ՀՀ դրամ կամ 20 ԱՄՆ դոլար (այլ արժույթով հաշիվների համար 10,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ),
  • - ոչ ռեզիդենտներ - 50,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար (այլ արժույթով հաշիվների համար 50,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ):
  • *Սույն սակագինը չի կիրառվում, ավանդային հաշիվների, քարտային հաշիվների սպասարկման համար գործող ընթացիկ հաշիվների, օվերդրաֆտի արժույթին համապատասխանող ընթացիկ հաշիվների, ինչպես նաև POS-տերմինալների սպասարկման գծով համագործակցության պայմանագիր ունեցող առևտրի և սպասարկման կետերի, Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և նրանց կողմից հիմնադրված կազմակերպությունների ընթացիկ հաշիվների նկատմամբ, որոնց հետ Բանկը կնքել է Աշխատավարձերի սպասարկման ծրագրի մասին Համագործակցության պայմանագրեր, ինչպես նաև այն հաշիվների նկատմամբ, որոնք բացվել են և/կամ օգտագործվում են հաճախորդի կողմից կենսաթոշակ ստանալու նպատակով: Ոսկու գրավով ապահովված, ապառիկ վաճառքի վարկերի, ուսման վարկերի համար գործող ընթացիկ հաշիվների նվազագույն մնացորդ` 1000 ՀՀ դրամ
  • Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների ընթացիկ հաշվի մնացորդի դիմաց
  • հաշվարկվող տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվների համար` 0%
  • Ընթացիկ հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը1 համընկնում են:
  • Տոկոսագումարը հաշվարկվում է ամսական կտրվածքով` հաշվին առկա միջին օրական մնացորդի նկատմամբ:
  • Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանար հաճախորդը, եթե իր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդներ ավանդի տեսքով:
  • Հաշվարկված տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը: 
 
  • Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):
  • Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
  • ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ապահովում է հաճախորդին սպասարկելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը:
  • Ընթացիկ հաշվի պայմանագրի գործողության ընթացքում ստացված տոկոսագումարները ենթակա են հարկման 10%-ի չափով` ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
  • Ընթացիկ հաշիվների համար Բանկի կողմից նախատեսված կամ սահմանված չեն տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող սակագներ կամ այլ պայմաններ:
  • Հաճախորդները հնարավորություն ունեն կառավարել իրենց հաշիվները կատարել վճարային գործարքներ Ինտերնետային ցանցի` «ACBA On-Line» համակարգի միջոցով:
  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման:
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
  • Հաշվի պայմանագիրը հաճախորդի դիմումով լուծվում է ցանկացած ժամանակ:
  • Դատարանը Բանկի պահանջով կարող է լուծել Հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում` 
  • - երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաu է բանկային կանոններով կամ պայմանագրով նախատեuված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մաuին բանկի զգուշացման oրվանից մեկ ամuվա ընթացքում.
  • - մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում:
  • Բանկն իրավունք ունի առանց հաճախորդին ծանուցելու, իր հայեցողությամբ կասեցնել Հաշվի պայմանագրի գործողությունը կամ լուծել այն, եթե.
  • - Բանկին հայտնի է դառնում, որ ֆիզիկական անձ հաճախորդը մահացել է կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ, կամ իրավաբանական անձ հաճախորդը լուծարվել է կամ սնանկ (անվճարունակ) է ճանաչվել, կամ.
  • - Բանկը հիմնավոր կասկած ունի, որ հաճախորդը Բանկում իրականացնում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառություն, կամ.
  • - եթե հաճախորդի կողմից Հաշվի բացման օրվանից մեկ տարվա ընթացքում Հաշվով գործառնություններ չեն իրականացվել, կամ.
  • - Օրենքով կամ Բանկի և հաճախորդի միջև կնքված առանձին պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
  • Սույն կետի համաձայն` Հաշվի պայմանագրի գործողության կասեցման դեպքում Բանկը կասեցնում է հաճախորդի Հաշվի զպասարկումը` մինչև կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը, իսկ Հաշվի պայմանագրի լուծման դեպքում` Բանկը փակում է հաճախորդի Հաշիվը:
  • Հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատաuխան գրավոր դիմումն uտանալուց ոչ ուշ, քան յոթ oրվա ընթացքում:
  • Հաշվի բացման ժամանակ հաճախորդը պետք է ներկայացնի սոցիալական քարտ` համաձայն <Հանրային ծառայությունների համարանիշների մասին օրենքի>:
 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից»` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`  

- միայն դրամային ավանդների դեպքում - 4 մլն դրամ,
- միայն արտարժութային ավանդի դեպքում - 2 մլն դրամ,
- և’ դրամային (2 միլիոնից ավել), և’ արտարժութային ավանդների դեպքում - մինչև 4 մլն դրամ,
- և’ դրամային (2 միլիոնից պակաս), և’ արտարժութային ավանդների դեպքում - դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 2 մլն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով:

 

 

 

 

 




 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ

 հաճախորդների հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը