Անելիք համակարգ

ANELIK համակարգով ոչ առևտրային նպատակով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կարող են կատարվել աշխարհի ավելի քան 90 պետություններում:
Փոխանցումները եւ վճարումները համակարգի միջոցով կատարվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բոլոր մասնաճյուղերում:

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  •  ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  •  նշել ստացողի երկիրը, քաղաքը, ստացողի անուն ազգանունը:


Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  •  ներկայացնել անձնագիրը և փոխանցման կոդը:

 

ANELIK փոխանցումների համակարգի պայմաններն են`  

 

  • Վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով:
  • Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  • Փոխանցման կատարման արագություն - գումարը ստացողին հասանելի է 5-10 րոպեի ընթացքում:
  • Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և այն ստանալուց չի վճարում միջնորդավճար, փոխանցման միջնորդավճարը վճարում է միայն ուղարկողը:
  • Anelik համակարգով գործարքների համար գումարային սահմանափակումներ չկան:
  • Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի: Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնել:
  • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
  • Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://www.anelik.am/ ինտերնետային հասցեից: