Փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով

 

 Ինչու օգտվել «Փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից

 

 

Դրամական փոխանցումներ ստանալու ՀԱՐՄԱՐ և ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ տարբերակ

Դուք պարբերաբար ստանում եք դրամական փոխանցումներ, սակայն ժամանակը չի բավականացնում բանկ այցելելու համար: Մենք առաջարկում ենք Ձեր փոխանցումը ստանալու արագ և ժամանակակից միջոց` Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով: Առանց Բանկ այցելելու, ընդամենը զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով, Դուք կարող եք ստանալ արտերկրից Avers, Money Gram, ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ, Unistream, Anelik, RIA Money Transfer, XPRESS MONEY, TANDEM Transfer համակարգերով Ձեզ փոխանցված գումարը:

Ծառայությունից օգտվելու համար Դուք կարող եք ընդամենը այցելել Բանկ և ԱՆՎՃԱՐ պատվիրել ACBA-Transfer քարտ: 

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգտվելով «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ԱՆՎՃԱՐ ծառայությունից` Դուք հնարավորություն կունենաք

  • խնայել Ձեր ժամանակը,
  • օգտվել արտարժույթի փոխարկման առավել հարմար անկանխիկ փոխարժեքից,
  • ձեռք բերել ԱՆՎՃԱՐ ACBA-Transfer քարտ, առանց տարեկան սպասարկման վարձի և 0% կանխիկացման միջնորդավճարի,
  • ստանալ Ձեզ փոխանցված գումարը արտերկրում Maestro տիպի քարտերով:

ՎԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


  • փաստաթղթավորված եկամուտ ունեցող «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից օգտվող հաճախորդներին ապառիկ, ոսկու գրավով ապահովված և սպառողական այլ վարկերը կտրամադրվեն Բանկում տվյալ պահին գործող սակագնից 2% ցածր տոկոսադրույքով (բացառությամբ ամբողջությամբ դրամական միջոցներով ապահովված վարկերի և 0% տոկոսադրույքով տրամադրվող ապառիկ վարկերի):
  • եթե փաստաթղթավորված եկամուտ ունեցող հաճախորդը վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ փոխանցման հատուկ համակարգերով ստացված փոխանցումները ստացել է հեռախոսազանգի միջոցով, ապա հնարավոր է սպառողական վարկ/վարկային գիծ տրամադրելիս վարկունակության գնահատման ժամանակ միջին ամսական փոխանցումների գումարի չափով հաշվարկել որպես այլ փաստաթղթավորված եկամուտ:
  • եթե փաստաթղթավորված եկամուտ չունեցող հաճախորդը վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ փոխանցման հատուկ համակարգերով ստացված գումարները ստացել է հեռախոսազանգի միջոցով, որոնց միջին ամսական գումարը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը, ապա կարող է տրամադրվել վարկային գիծ մինչև 100,000 ՀՀ դրամ գումարի չափով` ACBA Transfer քարտի ժամկետով կամ սպառողական վարկ միջին ամսական փոխանցումների եռապատիկի չափով` առավելագույնը 12 ամիս ժամկետով (հաճախորդի կողմից պահանջվող և նրա այլ ընթացիկ պարտավորությունների գումարը չպետք է գերազանցի 500.000 ՀՀ դրամը):
 
Ծառայությունից կարող են օգտվել նաև Բանկի բոլոր քարտապանները:


Քարտը պատվիրելու համար Դուք կարող եք
  • այցելել Բանկի Կենտրոնական գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ - ժամը 9:30-ից 16:30,
  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթուղթ: