ACBA Transfer ծառայություն

 

Արագ և մատչելի դրամական փոխանցումներ


Մասնավոր փոխանցումների ոլորտում բանկում գործում է ACBA-Transfer փոխանցումների ծառայությունը, որի միջոցով իրականացվում են դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա և հակառակը: 

  •  Փոխանցումն իրականացնելուց հետո փոխանցված գումարը կարող եք ստանալ 24 ժամվա ընթացքում:
  •  Փոխանցման համար չի բացվում բանկային հաշիվ:
  •  Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:


Դրամական փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է.

  •  այցելել Հայաստանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, իսկ ՌԴ-ում` SBERBANK** ROSII և Ուկրաինայում` PJSC CREDIT AGRICOLE BANK 
  •  լրացնել գումարը ստացողի տվյալները, ինչպես նաև վճարել փոխանցվող գումարը և միջնորդավճարը,
  •  տեղեկացնել գումարը ստացողին փոխանցված գումարի չափը, գաղտնաբառը և, իհարկե, փոխանցումը ստացողի համար մոտակա մասնաճյուղի հասցեն:


Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  •  ներկայացնել անձնագիրը և փոխանցման կոդը


 Сбербанк России բանկից իրականացվող փոխանցման դեպքում գանձվող միջնորդավճարի չափը կազմում է մինչև 2%, նվազագույնը 8-15 ԱՄՆ դոլար: Հայաստանից դեպի Сбербанк России բանկ փոխանցման իրականացման դեպքում գանձվող միջնորդավճարի չափը կազմում է 2%, որից 1%-ը հաճախորդը վճարում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ, իսկ 1%` գումարը ստանալիս Сбербанк России բանկում

  •  PJSC CREDIT AGRICOLE BANK-ից իրականացվող փոխանցման դեպքում գանձվող միջնորդավճարը կկազմի 1.5 %

** SBERBANK ROSII և PJSC CREDIT AGRICOLE BANK-ի մասնաճյուղերի միջոցով փոխանցումների դեպքում գումարը ստացողի անձնագրային տվյալների նշումը պարտադիր է, դրամական փոխանցմանը համար չի տրվում:
*** Ռուսաստանում նշված բանկերին կարող եք նաև տրամադրել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թղթակցային հաշիվների համարները.
SBERBANK ROSII - 30111840500000000521 USD, 30111810200000000521 RUB
PJSC CREDIT AGRICOLE BANK - 16006000000001 USD, 16006000000001 EUR:

Փոխանցման տվյալների ճշտում
Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: Փոխանցման տվյալների ճշտման, չեղյալացման համար հաճախորդից գանձվում է 5000 ՀՀ դրամ:


Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկատվությունների համար կարող եք օգտվել http://credit-agricole/com.ua, www.sbrf.ru ինտերնետային հասցեներից: 

Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ: