Avers համակարգ

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  •  Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  •  Նշել ստացողի երկիրը, քաղաքը, ստացողի անուն ազգանունը:



Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  •  Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման կոդը (այս համակարգի կոդերը բաղկացած են 10 կամ 9 նիշից): 

 

AVERS փոխանցումների համակարգի պայմաններն են`

  • Վճարումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով:
  • Փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով և եվրոյով:
  •  Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  •  Փոխանցման կատարման արագություն - գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:
  •  Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և այն ստանալուց չի վճարում միջնորդավճար:
  •  Կիրառվում է ցածր սակագին`դեպի Ռուսաստան-1%, Ուկրաինա-1,3%, Մոլդովա-1,3%, Տաջիկստան-1,5%, Վրաստան-1,5%, Ղրղզստան-1,5%:
  •  Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի: 
  •  Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնել:
  •  AVERS համակարգերով գործարքների համար գումարային սահմանափակումներ չկան:
  •  Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
  •  Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://fcbank.com.ua/ ինտերնետային հասցեից: 



Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ: