CONVERSE TRANSFER

CONVERSE TRANSFER-ը ֆիզիկական անձանց միջև ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առանց հաշվի բացման ուղարկել և ստանալ փոխանցումներ:

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  •  ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ
  •  նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  •  Ներկայացնել անձնագիրը և փոխանցման կոդը

CONVERSE TRANSFER փոխանցման համակարգի պայմաններն են`

 

  •  Վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
  •  Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  •  Փոխանցման կատարման արագություն` գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:
  •  Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և ստանալուց միջնորդավճար չի վճարում:
  •  Միջնորդավճարը` 1%:
  •  Մեկ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 6 մլն ՀՀ դրամ, կամ 500 000 ՌԴ ռուբլի, կամ 15 000 ԱՄՆ դոլար/Եվրո:
  •  Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:
  •  Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
  •  Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցվող և ստացող բանկերի հանարավորության սահմաններում և ժամկետներում:
  •  Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://www.conversebank.am ինտերնետային հասցեից:

Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ: