Intel Express համակարգ

 

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  •  ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  •  նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը, բանկը:



Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  •  ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման կոդը (այս համակարգի կոդերը բաղկացած են 1-20 նիշից):



Intel Express փոխանցումների համակարգի պայմաններն են`  

 

  •  Վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
  •  Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  •  Փոխանցման կատարման արագություն - գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:
  •  Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և այն ստանալուց չի վճարում միջնորդավճար:
  •  Միջնորդավճարը` 1.3 -3%
  •  Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի: 
  •  Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնել:
  •  Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
  •  Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://www.intelexpress.ge/ ինտերնետային հասցեից: 

 


Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ: