Moneygram համակարգ

MONEYGRAM-ը ֆիզիկական անձանց շտապ դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը հնարավորություն է տալիս առանց հաշվի բացման ուղարկել կամ ստանալ փոխանցումներ: 

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  •  ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ,
  •  նշել ստացողի երկիրը, քաղաքը, ստացողի անուն ազգանունը:


Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  •  ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման կոդը (այս համակարգի կոդերը բաղկացած են 8 թվից), 
  •  անհրաժեշտության դեպքում` նաև պատասխանել հսկիչ հարցին:



MONEYGRAM փոխանցումների համակարգի պայմաններն են`    

 

  •  Հայաստանից դեպի այլ երկրներ փոխանցումները կատարվում են միայն ԱՄՆ դոլարով, իսկ արտերկրում հաճախորդներին վճարվում են ԱՄՆ դոլարով կամ ազգային արժույթով: Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է ԱՄՆ դոլարով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  •  Դեպի Հայաստան փոխանցված գումարների վճարումը հաճախորդին իրականացվում է ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով` կախված փոխանցողի կողմից նշված ստացման արժույթից, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  •  Փոխանցման կատարման արագություն - գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:
  •  Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և այն ստանալուց չի վճարում միջնորդավճար:
  •  Փոխանցման սակագինը կախված է փոխանցվող գումարի չափից:
  •  Լրացուցիչ վճարի դիմաց առաջարկվում են հետևյալ ծառայությունները` հեռախոսային կամ հեռագրային տեղեկացում, կարճ հաղորդագրության ուղարկում, փոխանցման գումարի չափով չեկի տրամադրում:
  •  Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 10,000 ԱՄՆ դոլար:
  •  Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:
  •  Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնել:
  •  Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
  •  MONEYGRAM համակարգով դրամական փոխանցումներ իրականացնելիս` համակարգում գումարը մուտքագրվում է ԱՄՆ դոլարով: եթե վճարող երկրում արգելվում է վճարումները ԱՄՆ դոլարով, ապա մուտքագրված գումարը համակարգում փոխարկվում է վճարող երկրի արժույթին և համակարգում նշվում է փոխարկման փոխարժեքը և գումարը այն արժույթով, որով պետք է կատարվի վճարումը:
  •  Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել www.moneygram.com ինտերնետային հասցեից: 



Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ: