RIA Money Transfer համակարգ

Դրամական փոխանցումներ RIA Money Transfer համակարգի միջոցով:

Մենք առաջարկում ենք դրամական միջոցների ուղարկման և ստացման ևս մեկ հարմարավետ և արագ տարբերակ: RIA Money Transfer համակարգի միջոցով Դուք կարող եք Բանկի Կենտրոնական գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում ստանալ և իրականացնել դրամական միջոցների փոխանցումներ դեպի աշխարհի ավելի քան 136 երկիր և հակառակը:
RIA Money Transfer ֆիզիկական անձանց միջև ոչ առևտրային դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առանց հաշվի բացման ուղարկել և ստանալ փոխանցումներ: Համակարգը լայն տարածում է գտել հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպական երկրներում:

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  •  Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ
  •  Նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը, բանկը


Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  •  Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և փոխանցման կոդը (այս համակարգի կոդերը բաղկացած են 11 թվից):


RIA Money Transfer փոխանցման համակարգի պայմաններն են

  •  Վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
  •  Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  •  Փոխանցման կատարման արագություն` գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:
  •  Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և ստանալուց միջնորդավճար չի վճարում:
  •  Միջնորդավճարի չափը կախված է փոխանցման ուղղությունից`

-դեպի Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա` 3 %, նվազագույնը 4 USD/EUR 
-այլ երկրներ` 4 %, նվազագույնը 6 USD/EUR

  •  Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլար/Եվրո:
  •  Համակարգը ընձեռում է փոխանցման մեջ կարճ հաղորդագրության ներառման հնարավորություն:
  •  Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:
  •  Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնել:
  •  Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: 
  •  Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել www.riafinancial.com/ ինտերնետային հասցեից: