Sigue Money Transfer

Sigue Money Transfer ֆիզիկական անձանց միջև ոչ առևտրային դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առանց հաշվի բացման ուղարկել և ստանալ փոխանցումներ:

Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է.

  •   ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ
  •   նշել ստացողի անուն ազգանունը, երկիրը

Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է.

  •   ներկայացնել անձնագիրը և փոխանցման կոդը

 

Sigue Money Transfer փոխանցման համակարգի պայմաններն են`

 

  •    Վճարումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով
  •    Փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
  •    Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
  •    Փոխանցման կատարման արագություն` գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:
  •    Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և ստանալուց միջնորդավճար չի վճարում:
  •    Միջնորդավճարի չափը կախված է փոխանցման ուղղությունից և կազմում է 1.3-3%:
  •    Մեկ փոխանցման համար թույլատրելի առավելագույն գումարը 5000 ԱՄՆ դոլար/Եվրո:
  •    Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:
  •    Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
  •    Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցվող և ստացող բանկերի հանարավորության սահմաններում և ժամկետներում:
  •    Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://www.sigue.ru ինտերնետային հասցեից:

Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ: